Led Zeppelin. Շոպեն` ոչ թե դաշնամուրով, այլ էլեկտրական կիթառով

November 17, 2014

Անգլիացի կիթառահար Ջիմի Փեյջը հանրահայտ Led Zeppelin-ի հիմնադիրներից ու խմբի «ուղեղներից» է։ Մինչև Զեփելինի կազմաքանդվելը վիրտուոզ կիթառահարն անընդհատ նոր գաղափարներ էր ներմուծում խմբի երաժշտության մեջ։
Փեյջի վիրտուոզությունն ապացուցելու համար պետք չէ մեծ ջանքեր գործադրել. պարզապես պետք է լսել, թե նա ինչպես է կատարում Շոպենի «Prelude No. 4»-ը, որը մենք սովոր ենք լսել դաշնամուրի հնչողությամբ և ոչ էլէկտրակիթառով։ Փեյջի դեպքում, սակայն, այս կտրուկ անցումը միայն հաճելի ու էսթետիկ է։