Երկու տեսակի աշխարհայացք. կարդալ լա՞վ, թե՞ վատ լուրեր

July 20, 2016

Մեզ աﬔն օր շրջապատում են հսկայական թվով մարդիկ՝ փողոցում, աշխատավայրում, երթուղայինի ﬔջ: Նրանց ﬕ մասը շատ լավ տրամադրություն ունի, կիսվում է լավ նորություններով ու փորձում իր կողքի մարդկանց էլ ոգևորել, եթե նրանք այդ օրն այնքան էլ ուրախ չեն:
Մինչդեռ մարդկանց մյուս մասը մշտապես բողոքում է, պատմում ոչ ﬕայն իր խնդիրների մասին, այլև նրանց մասին, որոնք կարդացել է թերթերում ու լսել հեռուստատեսությամբ: Վստահ եղեք՝ նա բոլորին կպատﬕ այդ նորությունների մասին օրվա ընթացքում, որպեսզի ﬕայն իր տրամադրությունը վատ չլինի:
 ՃԱՆՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ ՄԵՂՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Եթե հարցնեք ճանճին, թե մոտակայքում որտեղ կան ծաղիկներ, նա կպատասխանի
– Ես ոչ մի ծաղիկ չեմ տեսել: Փոխարենը այստեղ այնքա՜ն թրիք ու աղբ կա:
Եվ ճանճը կսկսի թվարկել ու մանրամասն նկարագրել բոլոր աղբանոցները, որ հանդիպել են իրեն ճանապարհին: Իսկ եթե հարցնեք ﬔղվին, թե արդյոք նա աղտոտությունների հանդիպել է շրջակա տարածքում, ﬔղուն ﬕայն կզարմանա.
– Ա՞ղբ: Ոչ, ոչ մի տեղ չեմ տեսել: Բայց փոխարենը այստեղ այնքա՜ն ծաղիկներ են աճում՝ կակաչներ, տերեփուկներ, երիցուկներ…
Ինչո՞ւմ է ﬔղվի ու ճանճի տարբերությունը: Նրանք երկուսն էլ պետք են բնությանը: Երկուսն էլ սիրում են քաղցր բաներ: Ապրում են նույն տարածության ﬔջ, բայց… բոլորովին տարբեր կյանքերով: Մեղուն նպատակաուղղված թռչում է դեպի ծաղիկներն ու նեկտար հավաքում, որոնցից հետո ﬔղր է ստանալու: Ճանճը նույնպես թռչում է դեպի ծաղիկները, բայց ճանապարհին անընդհատ շեղվում է՝ տեսնելով կովերի թողած թրիքը խոտերի արանքում: Եվ իջնում է ցած պարզելու համար, թե դա ինչ է… Արդյունքում նա այնպես է խորանում իր «ուսուﬓասիրւթյունների» ﬔջ, որ բոլորովին մոռանում է, որ ինքը թռչում էր դեպի ծաղիկները:
Այդպես է նաև մարդկանց դեպքում: Մեզնից յուրաքանչյուրը տեղեկատվական դաշտերի ﬔջ ընտրում է ճանճի կամ ﬔղվի ճանապարհը: Մեղուն, անգամ աղբանոցում հայտնվելով, ելք է փնտրում դեպի ծաղիկները, որ դրանցից նեկտար ու ծաղկափոշի հավաքի, ﬕնչդեռ ճանճը, մարգագետնում հայտնվելով, շարունակում է աղբ փնտրել:
ՃԱՆՃԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՂՎԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ճանճը ﬕշտ ուզում է հասկանալ՝ ով է թողել այդ կեղտը, երբ, ինչու է բաժանվում հարևանը իր կնոջից, ինչու է երկրում տնտեսական ճգնաժամ, ով է ﬔղավոր և այլն: Աﬔն կեղտոտ բան նա ուզում է վերլուծել, քննարկել, ենթադրել, հետաքննել և այլն: Այսպիսի մարդիկ ﬕշտ իրենց շուրջը նկատում են բացասականը, ﬕշտ ինչ-որ բանից դժգոհ են: Դուրս են գալիս տնից ու առաջին բանը, որ նկատում են, ոչ թե շողացող արևն ու լավ եղանակն է, այլ այն, որ աղբատարը լավ չի մաքրել իրենց մուտքի մոտ: Եթե նրանց առջև ընտրություն լինի ֆիլմ դիտել, թե քնչական հաղորդում, ապա նրանք նախընտրությունն անպայման երկրորդին կտան: Քանի որ դա հենց ճանճի մտածողությունն է՝ գտնել բացասականն ու փորփրել այն:
Մինչդեռ ﬔղվի մտածողությամբ մարդը գիտի, որ աշխարհում կա և՛ բարին, և՛ չարը, և՛ գեղեցիկը, և՛ աղտոտությունը, և՛ բարձրը, և՛ ցածրը: Գիտի և հասկանում է, որ դրական կամ բացասական տեղեկությունների վրա կենտրոնանալը իր իսկ ընտրությունն է: Այսպիսի մարդը չի փաթաթում իր խնդիրներն ուրիշի վզին, չի փնթփնթում ու չի քննադատում, այլ փորձում է աﬔն ինչում դրականը գտնել, ձգտել դրական մտածողության և, անտեսելով աղբը, շարժվում է դեպի նեկտարը: Մեղվին հետաքրքիր չէ ուրիշի թողած կեղտը, նրան ձգում են դրական, օգտակար ու գեղեցիկ բաները: Ահա սա էլ ﬔղվի մտածողությունն է՝ գտնել դրականն ու երջանկանալ դրանով:
ԻՍԿ ԴՈ՞ՒՔ ՈՎ ԵՔ՝ ՄԵՂՈՒ, ԹԵ ՃԱՆՃ
Կարծում ենք՝ այս ընթացքում հասցրիք մտածել, թե որ մտածողությունն ու կենսակերպն են ձեզ բնորոշ: Արդյոք ձեր նպատակի ճանապարհին շեղվում եք՝ աﬔն անպետք բանի հանդիպելով: Մեկ անգամ հասնելով ձեր «նեկտարին», շփվելով գեղեցիկի, դրականի հետ, փորձեք այդուհետև ﬕշտ ձգտել այդ ուղղությամբ: Եվ երբ ճանապարհին ձեզ աﬔն տեսակի աղբ հանդիպի, հիշեք այն բաների մասին, որոնք ձեզ աﬔնից շատ են ուրախություն պատճառում, էներգիա ու դրական մտքեր փոխանցում և կանգ ﬕ առեք, շարունակեք առաջ «թռչել»:
Մենք բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել: Բայց ﬔնք դեպի ﬔզ ենք ձգում այն իրականությունը, դեպի որը ուղղված է ﬔր ուշադրությունը: Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Այնպես որ լավ մտածեք ճանճի կամ ﬔղվի աշխարհայացք ընտրելուց առաջ: Եվ դրանից հետո, արդեն գիտակցաբար ընտրեք ձեր ճանապարհը:

Աղյուրը` Internest