#ElecticYerevan. Լույսի մարդիկ

September 2, 2015

Մարշալ Բաղրամյանի բազմօրյա դիմակայության լուսանկարները շատերի համար դարձել են ընտանեկան ալբոմի պես մի բան: Ֆոտոսյուժեների գործող անձինք դարձել են մեզ հարազատ մարդիկ: Մենք նրանց ճանաչում ենք նույնիսկ թիկունքից, նույնիսկ եթե փոխել են շորը, նույնիսկ եթե ծածկոցի տակ են: Կարելի է դրվագ առ դրվագ հետևել նրանց տեղաշարժին, պահվածքին, ապրումներին, տրամադրություններին: «Ա՛յ, այստեղ մենք նոր էինք սկսել…», «Այստեղ նոր էինք ծանոթացել…», «Այստեղ շատ լուրջ վախեցանք…», «Այստեղ արդեն հաղթել էինք…», «Այստեղ ծիրանք ենք ուտում…», «Այստեղ հասկացանք, որ մի բան էն չի…»: Ընտանեկան ալբոմում ամեն լուսանկար ունի իր պատմությունը, որը գիտեն բոլոր նրանք, ովքեր կապված են այդ ընտանիքի հետ:
[gallery ids="21618,21619,21620,21621,21622,21623,21624,21625,21626,21627,21628,21629,21630,21631,21632,21633,21634,21635,21636,21637"]



#ElectricYerevan. Տես նաև`



 
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Հրանտ Խաչատրյանի, Արեգ Բալայանի, Արամ Կիրակոսյանի, Դավիթ Աբրահամյանի