[CinemaStar] Պատրաստված է ամերիկայում. 54-ամյա Թոմի Քրուզի գլխավոր դերակատարմամբ նոր թրիլլեր

October 11, 2017

Ռեժիսոր` Դագ Լայման
Դերերում՝ Թոմ Քրուզ, Դոնալ Գլիսոն, Սարա Ռայթ
Ժանր` մարտաֆիլմ, թրիլլեր, դրամա, կոմեդիա
Տևողությունը` 125 րոպե
Տարիքը` 18+
Նա ԱՄՆ-ում Բոինգ 747 ինքնաթիռի ամենաերիտասարդ օդաչուն էր, իսկ մի քանի տարի հետո նա դառնում է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կենսակերպն իր բիզնեսի նման էքստրեմալ էր: Փակ միջոցառումներ, գեղեցիկ շիկահերներ, շքեղ մեքենաներ և ռիսկային գործարքներ: Նա կարողանում էր օդից փող սարքել: