Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆունդամենտալ աշխատություն, բացառիկ մանրամասներ, օսմանյան արխիվային նյութեր ու փաստեր. հայացք ներսից, ինչպես թուրքերը կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը. Newmag հրատարակչությունը թարգմանել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը: Օր
Չմոռանալ, որովհետև պատմությունը կրկնվում է: Պրոֆեսոր, 10 գրքերի հեղինակ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատանքը ծավալուն ուսումնասիրություն է՝ մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրներից: Սա իսկական ապտակ է ու ուղիղ մեղադրանք ՝ թուրքական իշխանությանը ու նաև հուշում Հայաստանի իշխանություններին՝ հաշտվե՞լ թշնամու հետ, թե՞ ոչ:
Աշխատության թարգմանիչ Լիլիթ Թութխալյանը հավատացնում է՝ սա մեկ շնչով կարդալու գիրք է, չնայած նա թարգմանել է մեկ տարում: Վանեցու ու մշեցու ժառանգ թարգմանչի համար էմոցիոնալ առումով բարդ էր՝ հասկանալ, որ գրքում շարադրված փաստերը կատարվել են իր ընտանիքի ու ժողովրդի հետ. «Չենք կարող ասել, որ այսօր պատրաստ են, ցավոք, ոչ, նրանք շարունակում են ժխտողական քաղաքականությունը: Երիտասարդներ կան, որ չգիտեն էլ՝ ինչ է կատարվել: Նրանք էլ ներկայացնում են, որ հայերի ձեռքով Թուրքիան ոչնչացնում են»:
ԱՄՆ-ում հայ գրադարարանավարուհու հետ ծանոթությունը դարձավ պատճառ կամ առիթ, որ թուրք պատմաբան Թաներ Աքչամը ջրի երես հանի այն, ինչը կոծկելը տարիներ շարունակ մի ամբողջ երկրի քաղաքականության արդյունք էր: Ամեն ինչ սկսվեց նախ վերնագրից: Աքչամը գրքի վերնագիրը՝ «Խայտառակ արարքը», վերցրել է Աթաթուրքի 1920 թվականի ապրիլի 23-ի Մեջլիսի ելույթից. Թուրք առաջնորդը Հայոց ցեղասպանությունը կոչում է հենց այդպես՝ «Խայտառակ արարք»: Մեղադրեցին, թիրախավորեցին, հետո պարզեցին, իրոք ասել է, բայց Աքչամն իր երկրում այդպես էլ մնաց անցանկալի անձանց շարքում՝ նկատում է գրքի հայերեն թարգմանության խմբագիր Արմեն Ամիրխանյանը. «Ոչ թե հուզական, հերոսներով, այլ գիտությամբ, պատմագիտությամբ իմանանք մեր մասին»:
«Խայտառակ արարքի» հայերեն թարգմանության գիտական խմբագիրն Աքչամի այս գիրքը պարտադիր գրականություն է համարում, հատկապես՝ քաղաքական գործիչների, պատգամավորների ու արտաքին հարաբերություններով զբաղվող մասնագետների համար: Նրա խոսքով, այս գիրքը պետք է կարդան բոլորը. «Օսմանյան փաստաթղթերից է օգտվել: Շատ կարևոր է, իմ կարծիքով, այդ խոսույթը ոչ ադեկվատ է, իմունիտետը խոցված է այս պատերազմից հետո, հակառակը պետք է լինի, որ համախմվբվենք, մեր պահանջները ներկայացնենք, ինչպես թուրք հասարակությունն է անում»:
Հիմա, Արցախյան պատերազմից հետո, Աքչամի աշխատանքը նույնիսկ ավելի կարևոր և անհրաժեշտ է: Ինքը Աքչամը շարունակում է հետևել Հայաստանի դեմ՝ Թուրքական ցեղասպան քաղաքականությանը: Գրքի վերիֆիկանտ Անի Ավետյանի խոսքով, սա ֆունդամենտալ աշխատություն է. «Այսօր ճիշտ ժամանակն է, այնպիսի աշխարհագրական իրադարձությունների առաջ ենք կանգնած: Այն հայտնի է գիտական շրջանակներին, թուրքագետներին, պատմաբաններին: Եթե պետք է կարդաք տասը գիրք ցեղասպանության մասին, սա դրանցից մեկն է»:
Գիրքը հնարավորություն է տալիս հիմնավոր փաստարկներով հակադարձել Թուրքիային, հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են ցեղասպանույան հարցին նայել ներսից: Newmag հրատարակչությանը «Խայտառակ արարք» գիրքը հայերենով հրատարակել օգնել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության և մշակութային ծրագրերի պատասխանատու Վարդան Ծուլիկյանի խոսքով, գրահրատարակությունը միշտ է եղել իրենց ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Newmag-ը ներկայացնում է Թաներ Աքչամի գիրքը Ցեղասպանության մասին (թրեյլեր)
- Ինչո՞վ է կարևոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը
- «Թուրքիան պատանդ է պահել սեփական պատմությունը»․ Թաներ Աքչամ
Գիրք- մեղադրանք թուրքիային՝ Հայոց ցեղասպանություն իրականացնելու ու մեկ դար անց էլ դա ժխտելու ու չընդունելու համար: Newmag հրատարակչությունը ներկայացնում է պատմագիտական շրջանակներում ամենահայտնի ու ֆունդամենտալ աշխատություններից մեկը՝ թուրք գրող Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը հայերեն: