ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞վ է կարևոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ

Ինչո՞վ է կարևոր Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը

newmag-y-n

Թուրքերը պահանջում են ներկայացնել սպանության հրամաններն ապացուցող փաստաթղթեր։ Մինչդեռ ներքին գործերի նախարար Թալեաթն անձամբ է ղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը։ Այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտոնյաներին, նաև Հալեպում աշխատող Նայիմ Բեյին։

Նայիմ Բեյի հետ Հալեպում ծանոթանում է Դեր Զորի անապապատով անցած և հրաշքով փրկված Արամ Անտոնյանը։ Նա թուրք պաշտոնյային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթեր՝ Թալեաթի հեռագրերը։ Դրանցում Թալեաթը ուղիղ հրամայում էր սպանել հայերին։

Արամ Անտոնյանը 70-ից ավելի փաստաթղթերը Հալեպից տեղափոխում է Փարիզ և 1921-ին գիրք հրատարակում։ Անտոնյանը բոլոր փաստաթղթերը հանձնում է Փարիզի Պողոս Նուբար գրադարանին։

Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, սակայն երջանիկ պատահականությամբ, հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականներին պատճենել էր դրանք ու իր հետ տարել Միացյալ Նահանգներ։ Այդ եզակի արխիվը ոչ ոք չէր ուսումնասիրել։ Պատմաբան Թաներ Աքչամը 2015-ին կապվում է Գերգերյանի ժառանգների հետ և հասնում այդ արխիվին։

Newmag-ը ներկայացնում է գիրք, որը շարունակում է Արամ Անտոնյանի, Գրիգոր Գերգերյանի, Վահագն Դադրյանի կյանքի գործը. գիրք, որը թուրքական պատմագիտությունը դարձնում է ֆեյք նյուզ:

Տարածել

Սպանության հրամաններ
Սպանության հրամաններ

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: