BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Խայտառակ արարք». Newmag-ը ներկայացնում է թուրք պա

«Խայտառակ արարք». Newmag-ը ներկայացնում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի ծավալուն ուսումնասիրությունը Հայոց ցեղասպանության մասին (թրեյլեր)

newmag-y-n

Տպավորիչ ու ազդեցիկ գործ՝ այսպես են գրաքննադատները որակել Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» աշխատությունը: Պրոֆեսոր, 10 գրքերի հեղինակ Աքչամն այս գործում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու թուրքերի պատասխանատվության հարցին: Այս աշխատությունը թարգմանվել

Դեռ վաղ տարիքից Աքչամը զբաղվել է թուրքական քաղաքականությամբ: 1980-ականներին  Համբուրգում սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանությամբ: Նա ցեղասպանության թեմայով  հրապարակել է 10 գիրք: Աքչամն առաջին գիտնականն է, որը հավաքել է թուրքական ռազմական և դատական փաստաթղթերում, ականատեսների նամակներում և վկայություններում ցրված կարևորագույն ապացույցները։ Նա հետևել է Ցեղասպանությանը նախորդած իրադարձություններին և ցույց տվել, թե ինչպես են Ցեղասպանությունը համակարգված կերպով կազմակերպել Օսմանյան կառավարությունը, իշխող քաղաքական ուժը և բանակը։ Newmag-ը Թաներ Աքչամի արդեն 2֊րդ գիրքն է հրատարակում հայերեն, առաջինը «Սպանության հրամաններն» էր, որը գրախանութներում սպառվեց կայծակնային արագությամբ։ 

«Խայտառակ արարք» գրքում նա ընդգծում է՝  համաշխարհային պատերազմի քողի տակ ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորվեց զանգվածային սպանությունների, բռնի տեղահանության, այդ ճանապարհին սովի և տանջանքների հետևանքով։ Հայերը և աշխարհն այս ամենի համար պատասխանատու են համարում Օսմանյան իշխանությանը, սակայն Թուրքիան հերքում է Ցեղասպանության մասին բոլոր մեղադրանքներն ու պնդումները։ 

Աքչամը ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը ծավալուն ուսումնասիրություններից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան և այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաև թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է։ Աքչամը նաև հետաքննում է կարևորագույն հարցը, թե Թուրքիան ինչպես խուսափեց պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը և թուրք ազգայնականների առաջնահերթությունները։  

Արդիականությունը չկորցնող այս գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով դասական և առաջնային աշխատություն է։ Գրող, հասարակական գործիչ Օրհան Փամուքի գնահատմամբ. «Գրքում ամեն ինչ ասված է: Պատմական ոչ մի քննարկում չի կարող անտարբեր անցնել այս աննկարագրելի գրքի կողքով»: 

Կարդացեք նաև

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 18։00-ին  ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։ Գրքի շնորհանդեսին ելույթ կունենա Newmag-ի ստեղծագործական կազմը, կներկայացվի գրքի թրեյլերը, հայ պատմաբանների կարծիքը։ Վերջում՝ հյուրասիրություն։ Մուտքն ազատ է։Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 10։20-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում։

Տարածել