Գլխավոր Հոդվածներ

Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դա

Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը. Թաներ Աքչամ

newmag-y-n

Newmag-ի հրատարակած «Սպանության հրամաններ» գրքի հեղինակ, թուրք պատմաբան Թաներ Աքչամը հանդես է եկել այս օրերին Թուրքիայի վարած քաղաքականությունը դատապարտելու հայտարարությամբ: Ըստ նրա պաշտոնական Թուրքիան պետք է դադարեցնի է իր ռազմատենչ  հայտարարությունները:

Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը:

Ըստ  հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի, ինքը խաղաղության կողմնակից  է, ոչ ավելին. «Կարծում եմ` Ռուսաստանի կառավարության կոչը Թուրքիային շատ ողջամիտ է: Թուրքիան պետք է դադարի ներգրավվել պատերազմում և դադարեցնի իր ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն պատմության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա է ճիշտը»:

Կարդացեք նաև

 

Նրա խոսքով` բանակցային սեղանը միակ վայրն է, որտեղ հակամարտությունը կարող է լուծվել: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ՝  թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Տարածել

Սպանության հրամաններ
Սպանության հրամաններ

Թաներ Աքչամ

4800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: