[Biennale Arte 2017] Մարդը իբրև թռչուն. պատկերներ ուղևորություններից

October 19, 2017

Շա­բաթ, 17:10
«Venezia Santa Lucia, the last station of this journey».
Գ­նաց­քում հն­չող այս հայ­տա­րա­րու­թյու­նը ազ­դա­րա­րում է Վե­նե­տիկ մտ­նե­լու եր­կար սպաս­ված պա­հը։
Կղ­զի, որ­տեղ պի­տի ա­վարտ­վեր ո­ւղ­ևո­րու­թյունս, բայց դեռ եր­կար է շա­րու­նակ­վե­լու։
­Շա­բաթ, 23:50
Դժ­վար է հա­մա­տե­ղել կղ­զու բա­ցա­հայ­տու­մը և տես­նել ար­վես­տի բի­ե­նա­լե­ի բո­լոր ցու­ցադ­րու­թյուն­նե­րը։ Հա­մա­կերպ­վե­ցի այն մտ­քի հետ, որ բի­ե­նա­լեն պետք է դառ­նա ե­րկ­րոր­դա­կան։
­Կի­րա­կի, 8:30
­Վայե­լում եմ վե­նե­տի­կյան հան­գիստ կի­րա­կի ա­ռա­վո­տը տու­րիստ­նե­րից բեռ­նա­թափ­ված նեղ­լիկ փո­ղոց­նե­րով քայ­լե­լիս։ Օդը հա­գե­ցած է ծի­ծեռ­նե­րի ու ճայե­րի ձայ­նով, զմ­րուխ­տե ջուրն էլ կա­մաց-կա­մաց ա­րթ­նա­նում է ջրանցք­նե­րում։
­Կի­րա­կի, 9:50
15-րդ դա­րի՝ ո­ւշ գո­թա­կան շր­ջա­նի, պա­լա­տի մուտ­քի մոտ փակց­ված պաս­տա­ռի վեր­նա­գի­րը ա­չքս գրա­վեց. «­Մար­դը որպես թռ­չուն. պատ­կեր­ներ ո­ւղ­ևո­րու­թյուն­նե­րից» (Բի­ե­նա­լե­ի ցու­ցադ­րու­թյուն­նե­րից ոչ բո­լորն էր պետք բաց թող­նել)։ Մուտ­քի մոտ աղ­ջիկ է սպա­սում։
– Դուք նո՞ւյն­պես սպա­սում եք՝ ցու­ցադ­րու­թյու­նը դի­տեք,– հարց­նում ե­մ։
– Ես աշ­խա­տում եմ այս­տեղ, սպա­սում ե­մ՝ աշ­խա­տան­քային ժա­մը սկս­վի, որ դռ­նե­րը բա­ցեն,– պա­տաս­խա­նում է և պատ­մում ցու­ցադ­րու­թյան մա­սին։­
Այս նա­խա­գի­ծը կողմ­նա­կի ցու­ցա­հան­դես է Վե­նե­տի­կի ար­վես­տի բի­ե­նա­լե­ի շր­ջա­նա­կում, որ կազ­մա­կերպ­վել է Մոսկ­վայի Պուշ­կի­նի ան­վան կեր­պար­վես­տի ազ­գային թան­գա­րա­նի «­Պուշ­կի­նի թան­գա­րան XXI» ծրագ­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Թան­գա­րանն այս ծրագ­րով նպա­տակ ու­նի ե­րկ­խո­սու­թյան բե­րել դա­սա­կան ար­վեստ­ներն ու ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը։ Ցու­ցադր­ված են 14 ար­վես­տա­գետ տար­բեր ե­րկր­նե­րից (հիմ­նա­կա­նում Ռու­սաս­տա­նից)՝ Մա­րի­նա Լո­շա­կի և Օլ­գա Շիշ­կոյի հա­մադ­րու­թյամբ։
«­Մար­դը որ­պես թռ­չուն» ցու­ցադ­րու­թյունն ու­սում­նա­սի­րում է օպ­տի­կա­կան, ձայ­նային և ար­վես­տային ձևե­րի փո­խազ­դե­ցու­թյամբ ա­ռա­ջա­ցած բա­ցա­հայ­տում­նե­րը, ո­րոնք ո­ւղ­ղա­կի­ո­րեն կապ­ված են աշ­խար­հը բա­ցա­հայ­տե­լու և դրա­նում մար­դու տե­ղը սահ­մա­նե­լու բուռն ցան­կու­թյան հետ: Պատ­մու­թյան ըն­թաց­քում մար­դը միշտ ջա­նա­ցել է հետ մղել տե­սա­նե­լի­ու­թյան սահ­ման­նե­րը և գտ­նել տես­նե­լու նոր ան­կյուն­ներ, ար­շա­վել դե­պի հե­ռա­վոր ի­նք­նա­տիպ ու դեռ չայ­ցե­լած տա­րածք­ներ՝ զար­գաց­նե­լով տես­նե­լու բո­լոր ի­մաստ­նե­րը։ Այս պատ­մա­կան ո­ւղ­ևո­րու­թյու­նը կա­րող է հա­մե­մատ­վել փո­խա­կերպ­ման հետ: Սա փոր­ձա­ռու­թյուն է, ո­րի մի­ջով մարդն ան­ցնում է կյան­քի ըն­թաց­քում»,– գր­ված է ցու­ցադ­րու­թյան գր­քույ­կում։
Կի­րա­կի, 10:00
­Պա­լա­տի դռ­նե­րը բաց­վում ե­ն։ Բա­րե­համ­բույր աշ­խա­տա­կի­ցը փո­խան­ցում է ա­ռա­ջին աշ­խա­տան­քը: Ռուս ար­վես­տա­գետ Սեմյոն Ա­լեք­սադ­րովս­կու «­Մեկ ու­րիշ թան­գա­րան» ձայ­նային ի­նս­տա­լյա­ցի­ան է. փոքր ձայ­նար­կիչ և ա­կան­ջա­կալ:
- Ձեր ան­ձնա­գի­րը պետք է թող­նեք զուտ ա­պա­հո­վու­թյան հա­մար,- զգուշացնում է աշխատակիցը։
­Ձայ­նագր­ված է Պուշ­կի­նի թան­գա­րա­նի ան­ցու­դար­ձը. պա­տա­հա­կան զրույց­ներ, ոտ­նա­ձայ­ներ, շշուկ­ներ։ Ցու­ցադր­ման սրահ­նե­րով քայ­լե­լիս ո­ւնկն­դի­րը, ֆի­զի­կա­պես լի­նե­լով Վե­նե­տի­կում, են­թա­գի­տակ­ցո­րեն ո­ւղ­ևոր­վում է Մոսկ­վա՝ Պուշ­կի­նի թան­գա­րան։
­Մութ մի­ջանց­քում կախ­ված են Լե­ո­նիդ Տիշ­կո­վի (ՌԴ) լու­սան­կար­նե­րը՝ «­Մաս­նա­վոր լու­սին» (Private Moon) վեր­նագ­րով։ Շար­քը մի մար­դու պոե­տիկ վի­զո­ւալ պատ­մու­թյուն է, ո­րը մի օր հան­դի­պել է լուս­նին և մինչև կյան­քի վերջ մնա­ցել նրա հետ՝ պտըտ­վե­լով աշ­խար­հով մեկ։ Ի­նչ­պես յու­րա­քան­չյուր ճամ­փորդ, նա էլ ան­մա­հաց­րել է իր և իր լուս­նի այ­ցե­լած վայրե­րը։ Այժմ լու­սի­նը հանգր­վա­նել է Վե­նե­տի­կի «Soranzo van Axel» պա­լա­տի մութ մի­ջանց­քում։
­Փոք­րիկ սե­նյա­կում է Դմիտ­րի Բուլ­նի­գի­նի (ՌԴ) վի­դե­ոինս­տա­լյա­ցի­ան՝ «Ակ­վա­րի­ում»։ Ար­վես­տա­գե­տը, նա­խա­պես պատրաս­տած վի­դե­ոն պրոյեկ­տե­լով թեք տե­ղադր­ված խո­րա­նար­դի վրա, տե­սո­ղա­կան խաբ­կանք է ստեղ­ծում, ա­սես իրա­կան ակ­վա­րի­ում է ցու­ցադր­վում։ Ջրի մա­կե­րե­սը կտ­րուկ իջ­նե­լու պա­հին ձկ­նե­րը, ի­րար հրմշ­տե­լով, փոր­ձում են հարմար դիրք ըն­դու­նել մնա­ցած ջրից թթ­վա­ծին ստա­նա­լու հա­մար։ Ջրի մա­կե­րե­սի վե­րու­վա­րը պար­բե­րա­բար կրկն­վում է։ Սա մար­դու կախ­վա­ծու­թյան և ժա­մա­նա­կա­կից հա­մայն­քային կյան­քի ա­լե­գո­րի­ա է, ակ­վա­րի­ու­մը՝ ե­րա­զանք, ո­րը մարդուն հա­սու է մի­այն ա­պա­կու, ի­նչ­պես խա­նու­թի ցու­ցա­փեղ­կի հետ­ևից։ Ա­սաց­ված­քը՝ «ինչ­պես ձու­կը ջրում», ընդամե­նը հա­րա­բե­րա­կան ճշ­մար­տու­թյուն է­։
Մյուս սե­նյակ­նե­րում ցու­ցադր­վում են Տա­նյա Ախ­մետ­գա­լի­ևայի (ՌԴ) վի­դե­ոինս­տա­լյա­ցի­ա­նե­րը՝ «Ուր­վա­կան նավ» (Ghost Ship)։ Տա­նյայի գոր­ծե­րում ար­տա­ցոլ­ված են յու­րա­քան­չյու­րիս կյան­քի ո­դի­սա­կա­նը և այն փաս­տը, որ մար­դը միշտ ձգ­տում է լի­նել այն­տեղ, որ­տեղ այդ պա­հին չէ։ Սյուր­ռե­ա­լիս­տա­կան և վե­րա­ցա­կան ան­հս­տակ պատ­կեր­նե­րը՝ ցայ­տուն գույ­նե­րով, հան­դի­սա­տե­սին օգ­նում են ո­ւր­վա­կան­նե­րի նման թա­փա­ռել, քայ­լել դե­պի ան­հայտ հո­րի­զոն­ներ, ան­ցնել մի երա­զից մյու­սը՝ մո­ռա­նա­լով ներ­կան։­
Ի­րի­նա Զա­տու­լովս­կա­յան (ՌԴ) իր «­Վե­րա­դարձ տուն» (Back Home) շար­քով վե­նե­տի­կյան մե­տաքս­նե­րով ար­ված կոլաժնե­րով վե­րա­պատ­մում է Կտա­կա­րան­նե­րի պատ­մու­թյուն­նե­րը։ Հա­մա­տեղ­վե­լով ի­նք­նա­դի­ման­կար­նե­րի և անձնական պատ­մու­թյուն­նե­րի հետ՝ շար­քը դառ­նում է ա­պաշ­խա­րան­քի, տուն­դար­ձի, Ես-ին վեր­ա­դառ­նա­լու պա­տում։­
Ի­տա­լա­ցի ար­վես­տա­գետ Ֆաբ­րի­ցի­ո Փլեսին ներ­կա­յա­նում է իր «Ca’ d’Oro» ի­նս­տա­լյա­ցի­ա-վի­դե­ո ար­տով։ «Ca’ d’Oro» վեր­նա­գի­րը գա­լիս է Վե­նե­տի­կի հայտ­նի պա­լա­տի ա­նու­նից։ Գոն­դոլն ո­ւղ­եվո­րու­թյան մի­ջոց է, ա­նընդ­հատ ճեղք­վող ջու­րը (էկ­րան­նե­րին ցու­ցադր­վող վի­դե­ոն)՝ ժա­մա­նա­կի ըն­թաց­քի փո­խա­բե­րու­թյուն։ Հե­ղի­նակն իր մա­քուր վե­նե­տի­կյան սիմվոլիկայով ան­վեր­ջա­նա­լի ո­ւղ­ևո­րու­թյան է տա­նում հան­դի­սա­տե­սին։­
Երկ­րորդ հար­կի ա­ռա­ջին գոր­ծը ճա­պո­նա­ցի Մա­սա­քի Ֆու­ջի­հա­թայի «­Սե­փա­կան սե­նյակ/TV» (Private Room/TV) ինստալյա­ցի­ան է։ Նա հի­շա­տա­կում է հե­ռուս­տա­տե­սու­թյան ոս­կե­դա­րը, ե­րբ ձևա­վոր­վում էր հե­ռուս­տա­դի­տող­նե­րի անտե­սա­նե­լի ցանց։ Այս մե­դի­ան հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս, սե­փա­կան սե­նյա­կում նս­տած, փոր­ձը փո­խան­ցել ընկերներին, ո­րոնք ի­րա­րից շատ հե­ռու ե­ն։ Այժմ հա­մայ­նա­պատ­կերն իր դա­սա­կան ի­մաս­տով այլևս գո­յու­թյուն չու­նի, և հե­ռուս­տա­դի­տող­նե­րը ը­նկղմ­ված են ա­վե­լի բազ­մա­շերտ և մաս­նատ­ված պատ­կե­րի մեջ։ Մեր հի­շո­ղու­թյան ար­խի­վը ձևավո­րում է մի տե­սա­րան մեր ոգ­ևո­րու­թյան և շո­շա­փե­լի ըն­կալ­ման հի­ման վրա։ Հու­շե­րի մեջ այս ո­ւղ­ևո­րու­թյունն է ժամա­նա­կա­կից «գ­լո­բալ տան» մուտ­քը։
Մար­տին Հոն­րեթ (Գեր­մա­նի­ա), «­Լապ­տեր»։ Այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը նույն­պես հիմն­ված է տնից դուրս չգա­լով ճամփոր­դե­լու կոն­ցեպ­տի և ան­ցյա­լի պատ­կեր­նե­րի վրա։ Ժա­մա­նա­կա­կից մի­այ­նակ մար­դը, ան­կող­նում պառ­կած, դիտում է Եր­կիր մո­լո­րա­կի կադ­րե­րը, ո­րոնք լուս­նից են նկա­րա­հան­ված: Պա­տու­հա­նից եր­ևում է լու­սի­նը։ Նա ցույց է տալիս, թե ի­նչ­քան սին­թե­տիկ և խե­ղա­թյուր­ված կա­րող է լի­նել հու­շը, ե­րբ փոր­ձում ես պատ­կե­րել այն։
«Provmyza» ար­վես­տի խմ­բի (ՌԴ) վի­դե­ո ար­տը, դի­տո­ղին իր հետ տա­նե­լով բազ­մա­շերտ ըն­դար­ձակ տա­րածք­ներ, լարվա­ծու­թյան և փոք­րու­թյան զգա­ցում է փո­խան­ցում։ Հայտն­վե­լով «­Լի­լի­պուտ­նե­րի» աշ­խար­հում, փոք­րիկ ա­ղջ­կա հետ դուրս գա­լով վիթ­խա­րի բնու­թյան դեմ հան­դի­ման՝ ա­նընդ­հատ կրկն­վող, կոր­ծա­նող պար­տու­թյուն­նե­րի լա­րում ես ապրում. բնու­թյու­նը միև­նույն ժա­մա­նակ կե­նա­րար և մա­հա­բեր է թվում։
«­Պայ­թեց­ված տեսք 2.0» (Exploded View 2.0) ին­տե­րակ­տիվ ի­նս­տա­լյա­ցի­այի հե­ղի­նա­կը հո­լան­դա­ցի Մար­նիքս դե Նիյսն է: Սրա­հում տե­ղադր­ված մեծ գուն­դը պտ­տեց­նե­լով՝ հնա­րա­վոր է դառ­նում ե­ռա­չափ պատ­կե­րը շար­ժե­լով «այ­ցե­լել» աշխար­հի ա­մե­նա­հայտ­նի տու­րիս­տա­կան տե­սար­ժան կա­ռույց­ներ։ Պատ­կեր­նե­րը բաղ­կա­ցած են մանր կե­տե­րից. հիշողու­թյան ա­ղոտ պատ­կե­րի նման են ու մի­ան­գա­մից փո­շի­ա­նում են, ե­րբ ան­ցնում ե­նք նրանց մի­ջով:
Մաս­նա­գի­տու­թյամբ աշ­խար­հագ­րա­գետ Սո­ֆյա Գավ­րի­լո­վան (ՌԴ) ցու­ցադ­րում է հո­րի­զո­նի նոր կոն­ցեպտ, ո­րը տար­բեր հո­րի­զոն­նե­րի կո­լաժ է։ Նա հո­րի­զո­նը դի­տում է ո­ւղ­ղա­հա­յաց ձգ­ված շր­ջա­նակ­նե­րով, ի­նչ­պես Վե­նե­տի­կին բնո­րոշ պատուհան­ներն են, ո­րոնց մեջ եր­ևում են ոչ թե բուն հո­րի­զո­նը, այլ ե­րկն­քից եր­կիր շար­ված շեր­տե­րը։
Մա­րի­ա­նո Սար­դո­նը (Ար­գեն­տի­նա) ներ­կա­յաց­նում է վի­զո­ւալ նոր մշա­կույթ։ Նա տեխ­նի­կայի ժա­մա­նա­կա­կից մի­ջոց­նե­րով ար­ձա­նագ­րել է, թե դի­տո­ղի աչ­քը ի­նչ­պես է սա­հել 15-րդ դա­րի կտավ­նե­րի վրայով, ո­րոն­ցում պատ­կեր­ված են քաղաքային պեյ­զաժ­ներ: Մար­դու աչ­քի հե­տա­գի­ծը ստեղ­ծել է և՛ կտա­վի, և՛ քա­ղա­քի մի­ան­գա­մայն նոր վե­րա­ցա­կան պատ­կեր­ներ: Մեկ այլ շար­քի մեջ, քա­ղաք­նե­րի քար­տեզ­նե­րից ա­ռանձ­նաց­նե­լով ան­ցած ու­ղի­նե­րը և դրանք զու­գա­հե­ռե­լով ան­ձնա­կան պատ­մու­թյուն­նե­րի հետ, դի­տո­ղին ու­ղեկ­ցում է մտա­պատ­կե­րային խմ­բային ո­ւղ­ևո­րու­թյան։
Յու­րի Կա­լեն­դա­րո­վի (ՌԴ) աշ­խա­տանքն ո­ւղ­ևո­րու­թյուն է դե­պի ներս, դե­պի հո­գի. հո­գե­վեր­լու­ծա­կան ո­ւղ­ևո­րու­թյուն։ Բրոն­զից ստեղծ­ված քան­դակ­նե­րը ձայ­նի վի­զո­ւալ հա­մար­ժեք­ներ են: Հար­վա­ծե­լով քան­դակ­նե­րին, հե­ղի­նա­կը փոր­ձում է ար­վես­տային ժես­տով վեր­լու­ծել ձայ­նի ար­ձա­գան­քը մար­դու ներ­սում և հետ­քե­րը հո­գու վրա:
«­Ճա­նա­պար­հոր­դու­թյուն» (Travel) ե­ռա­չափ HD ա­նի­մա­ցի­ան ներ­կա­յաց­նում է բել­գի­ա­ցի ար­վես­տա­գետ Դեյ­վիդ Քլաեր­բու­տը։ Կա­մե­րայի սա­հուն շար­ժումն դիտողին այ­գու նս­տա­րա­նից մեղ­մո­րեն տա­նում է հե­քի­ա­թային ջունգ­լի, որ­տեղ ընդհա­նուր պատ­կե­րը եր­բեմն կոր­չում է՝ ը­նկղմ­վե­լով գրա­վիչ դե­տալ­նե­րի մեջ: Ե­րբ ա­ռիթ ես ու­նե­նում թռչ­նի աչ­քով տեսնել ը­նդ­հա­նուր պատ­կե­րը, պարզ­վում է, որ գո­թա­կան ե­կե­ղե­ցի հի­շեց­նող ջունգ­լին ի­րա­կա­նում շատ փոք­րիկ պու­րակ է՝ ըն­դար­ձակ դաշ­տի մեջ։
­Կի­րա­կի, 16:00
­Ցու­ցա­հան­դե­սից դուրս գա­լու պա­հին նկա­տե­ցի շր­ջիկ ա­կոր­դե­ո­նիս­տի: Նա նվա­գում էր Նի­նո Ռո­տայի ստեղծագործությու­նը՝ «Կն­քա­հայ­րը» ֆիլ­մից։ Ո­ւղ­ևո­րու­թյունս շա­րու­նակ­վեց դե­պի հա­րավ՝ Սի­ցի­լի­ա,այն­տե­ղից է­լ՝ Նյու Յորք։­

Հունիսի 10-11, 2017


Հեղինակ՝ Էդիկ Պողոսյան