Մարչելլո Մաստրոյանի. կատարյալ իտալացին, ում ներվում էր ամեն ինչ

April 14, 2017

Նա Ֆեդերիկո Ֆելինիի սիրելին էր, նրան ներում էին և՛ անթիվ սիրավեպեր, և՛ օրական երեք տուփ ծխախոտ: Նկարահանման հրապարակում նա գրկախառնվում էր Բրիժիտ Բարդոյի և Սոֆի Լորենի հետ, իսկ Կատրին Դենյովը պարգևել է նրան դուստր: Ահա արդեն 20 տարի է, ինչ համաշխարհային կինոն զգում է Մարչելլո Մաստրոյանիի կարիքը:

Լեռների մանուկը


[caption id="" align="aligncenter" width="500"] Մարչելո Մաստրոյանին 13 տարեկանում[/caption]
Միայն Ապենիններում, որտեղ հողը միախառնվում է երկնքի հետ, որտեղ օդը բյուրեղյա է, կարող էր ծնվել մարդ, որին վիճակված էր ոչ թե խաղալ, այլ ապրել էկրանի մեջ: Լինել նույնքան բնական, որքան այդ մաքուր ու հեքիաթային լեռները:
Մարչելլո Մաստրոյանին ծնվել է շատ աղքատ ընտանիքում, ժառանգել է մորից հրեական աշխատասիրություն, իսկ հորից վերցրել է իտալական բնավորություն և լավատեսություն: Տղայի մանկությունը լի էր զրկանքներով, բայց ընտանեկան ջերմ հարաբերությունները փոխհատուցում էին այդ թերությունը: Երբ Մաստրոյանին տեղափոխվեց Թուրին, ծնվեց նրա եղբայր Ռուջերոն, որը դարձավ կինոօպերատոր և նկարահանվեց մի քանի ֆիլմերում:
Մարչելլոյի պատանեկան տարիները անցել են դաժան բռնապետ Մուսոլինիի իշխանության ծաղկման շրջանում, և երիտասարդին նացիստները ուղարկել են հատուկ ճամբար, որտեղ մարդկանց դարձնում էին համր կենդանիներ: Բայց Մաստրոյանիին հաջողվեց փախչել՝ վտանգի տակ դնելով կյանքը: Այսքան մեծ էր պատանու ազատության ձգտումը: Այս բնավորության գիծը դեռ բազմիցս իր մասին իմացնել կտար ապագայում, հատկապես կանանց հետ հարաբերություններում:

Առաջին քայլերը բեմի վրա



Մինչև պատերազմը պատանին  բազմաթիվ մասնագիտություններում իրեն փորձել էր: Նա թերթեր էր տարածում, աշխատում էր շինարարությունում, եղել է վարպետ, հաշվապահ, գծագրիչ.այն ամենն ինչ հնարավոր է, միայն թե կուտակեր գումար և ստանար հնարավորություն ճարտարապետ դառնալու: Դա նրա նվիրական երազանքն էր…
Հռոմի համալսարանի շինարարական բաժին նա ընդունվեց առանց խնդիրների: Աշխատելով և զուգահեռաբար կրթություն ստանալով՝ Մաստրոյանին հաճախում էր ուսանողական սիրողական թատրոն, որտեղ առաջին անգամ արտահայտվեց նրա դերասանական տաղանդը: Ողբերգությունը նրա մեջ համադրվում էր տարօրինակության հետ, և այդ ամենն այնքան բնական էր, որ թվում էր՝ ոչ թե բեմականացման հերոսն է, այլ հենց Մարչն ինքն ապրում է այդ կյանքով: Ուսանողական թատրոնում պատանին ծանոթանում է Ջուլիետտա Մազինայի հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի ապագա կնոջ և մուսայի, ինչը դարձավ նշանակալի իրադարձություն ապագա դերասանի կյանքում:
[caption id="" align="aligncenter" width="700"] Մարչելո Մաստրոյանին, Ջուլիետա Մազինան, Ֆեդերիկո Ֆելինին[/caption]
Այստեղ էլ պատանի տաղանդը նկատում է հայտնի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին և հրավիրում է Մաստրոյանիին իր թատրոն՝ «Էլիզեո»: 4-րդ կուրսում Մարչելլոն թողնում է իր ճարտարապետ դառնալու երազանքը, դուրս է գալիս համալսարանից և գիտակցում, որ իր իրական կոչումը այն աշխարհն է, որտեղ իշխում է Մելպոմենեն:

Փառքի ճանապարհին


Դեբյուտը «Էլիզեոյում» հաջողված էր: Մարչելլոյին ավելի հաճախ էին դերեր առաջարկվում ներկայացումներում, քան մյուս սկսնակ դերասաններին: Բայց ճանապարհը դեպի փառք դժվար է և փշոտ: Նա չէր էլ գնում փառքի հետևից, պարզապես սիրում էր իր արհեստը և խաղում ինքն իրեն:
[caption id="" align="aligncenter" width="507"] Մարինա Վլադի և Մարչելո Մաստրոյանի[/caption]
Կինոյի մարգարիտն այդ ժամանակ դարձավ «Սիրո օրեր» ֆիլմը, որտեղ Մաստրոյանիի հետ գլխավոր դերը խաղաց օրիորդ Մարինա Վլադին: Դերասանը իր կրքոտ իտալական բնավորությամբ սիրահարվեց խաղընկերուհուն, բայց նույնիսկ նրա սատանայական հմայքը չկարողացավ ստիպել «կախարդին» ասել «այո»: Երևի այն ժամանակ նա զուր չէր վատնում զգացմունքները, որ ապագայում դրանք նվիրեր Վիսոցկուն…
Վառ աշխատանք ստացվեց  Դոստոևվսկու վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմում դերը, որտեղ Մարչելլոն խաղաց ինտելեկտուալի, որը փնտրում է կյանքի իմաստը: Պետք է նշել, որ «Սպիտակ գիշերներ»  ֆիլմում Վիսկոնտին առաջին անգամ ցույց տվեց իր սիրելի դերասանին  ոչ թե սովորական տղայի կերպարում, այլ մտածող կոսմոպոլիտի: Դա եղավ այն սենսացիան, որը բարձրացրեց երիտասարդ դերասանի վարկանիշը և դարձրեց նրան հայտնի:
[caption id="" align="aligncenter" width="700"] Սպիտակ գիշերներ ֆիլմից[/caption]
Բայց Մաստրոյանիի տաղանդի երկրպագուները դեռ չէին տեսնում նրա մեջ սեքս-սիմվոլի, այլ դիտարկում էին նրա հերոսներին նրանց հավասար քաղաքացի: Եվ աստղին շրջապատում էին իրենց նամակներով՝ խորհուրդ հարցնելով կյանքի այս կամ այն իրավիճակի մասին: Երևում է, այդքան անկեղծ էին  նրա կերպարները:

Վարպետի թևի տակ


Մեծն Ֆեդերիկո Ֆելինին ոչ միայն հայտնի ռեժիսոր էր, այլև հիանալի հոգեբան: Նրա սուր աչքը միշտ ընտրում էր այնպիսի նյութ, որը հղկելով կարելի էր ստանալ փայլող ադամանդ: Այդպես ստացվեց նաև նրա կնոջ՝ Ջուլիետտայի հետ, որը և ծանոթացրեց նրան իր նախկին համակուրսեցու հետ: Եվ այստեղ ինտուիցիան չխաբեց ռեժիսորին: Նա նկատեց Մարչելլո Մաստրոյանիի մեջ այն, ինչ փնտրում էր տարիներով՝ իր «ալտեր էգոն»:
Վարպետն առաջերկեց նրան դեր «Քաղցր կյանք» ֆիլմում, որը բերեց Մարչին համաշխարհային հայտնիություն և դարձրեց նրան այդ ժամանակվա ամենապահանջված դերասանը: 1960 թվականին այդ ֆիլմը Կաննի փառատոնում գրավեց առաջին տեղը, իսկ Մաստրոյանիին հասավ տարվա լավագույն դերասանի կոչումը:
[caption id="" align="aligncenter" width="700"] 8 ու կես ֆիլմի նկարահանումներին[/caption]
Հաջողված ստեղծագործական միության արդյունքը եղան ֆիլմեր, որոնք մտել են կինոյի պատմության մեջ՝ «Ութ ու կես», «Կանանց քաղաքը», «Հարցազրույց», «Ջինջեր և Ֆրեդ»: Դժվար է թվարկել բոլոր այն գլուխգործոցները, որոնց մեջ Ֆելինին նկարահանել է իր սիրելի դերասանին: Հետաքրքրական է, որ այդ ժամանակվա խիստ քննադատները և պարապ պապարացիները այդ աշխատանքներին միայն դրական էին արձագանքում:
[caption id="" align="aligncenter" width="700"] Մաստրոյանին և Լորենը[/caption]
Իր ֆիլմերում  Մաստրոյանիին դերեր էր առաջարկում նաև  հայտնի ռեժիսոր Վիտտորիո դե Սիկան: Նրան առաջարկվում էին դոնժուանների, սրտակերների և հերոս-սիրեկանների դերեր: Հենց այդ ժամանակ աշխարհն ունեցավ նոր սեքս-սիմվոլ հանձինս Մարչելլոյի: Եվ արդեն նրա շուրջ սիրային պատմությունները պտտվում էին տորնադոյի արագությամբ:

Իտալացի փեսացուն



Դերասանն ստացել է ամենատարբեր մականունները. և՛ «լատինական դոն ժուան», և՛«իտալացի սիրեկան», և՛ «Եվրոպայի առաջին գերող»: Նա միայն քմծիծաղ էր տալիս և ասում, որ չափազանց ծույլ է, որ արդարացնի այդ կոչումները: Իսկ իր տասնյակ նախասիրությունները մեկնաբանում է այսպես.«Ես չէի հաշվում իմ կանանց, ես նրանց պարզապես սիրում էի»:
[caption id="" align="aligncenter" width="700"] Քաղցր կյանք ֆիլմից[/caption]
Մի՞թե նման անկեղծությունից հետո կարելի է քննադատել տղամարդուն: Յուրաքանչյուր ստեղծագործ անհատի, լինի նկարիչ, բանաստեղծ կամ արտիստ, պետք են թարմ տպավորություններ, ինչպես լեռնային օդը, այլապես տաղանդը կցամաքի:
[caption id="" align="aligncenter" width="700"] Սիրահաները ֆիլմի նկարահանումներին[/caption]
Նկարահանման հրապարակում Մաստրոյանին գրկախառնվում էր այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բրիժիտ Բարդոն, Անուկ Էմեն, Մոնիկա Վիտտին, Ժաննա Մորոն, Կլաուդիա Կարդինալեն, Սոֆի Լորենը: Վերջինիս հետ նրան վերագրում են նաև սիրավեպ, բայց երկու դերասաններն էլ կտրականապես ժխտում են: Հարցազրույցի ժամանակ կինոդիվան խոստովանում է, որ Մարչելլոյի հետ այնքան հեշտ էր աշխատելը, որ դերի մեջ մտնելու կարիք չէր լինում:
[caption id="" align="aligncenter" width="617"] Ամուսնություն իտալական ձևով[/caption]
Իսկ կյանքում նրա կինը ստիպված էր տառապել…

Իմաստուն Ֆլորան


Իր դերասանական կարիերայի սկզբում Մարչն ամուսնացել է հայտնի իտալացի երգահան Ֆլորա Կարաբելլեի դստեր հետ: Աղջիկը նույնպես դերասանուհի էր, բայց ամուսնանալով դադարեց նկարահանվել, դուստր ունեցավ և նվիրեց իրեն ընտանիքին: Ամուսնու հայտնիության աճի և դավաճանությունների քանակի հետ մեկտեղ մեծանում էր նաև լարվածությունը իրենց հարաբերություններում:
[caption id="" align="aligncenter" width="525"] Մաստրոյանին կնոջ՝ Ֆլորայի և դստեր հետ:[/caption]
Սկզբում Ֆլորան, իրեն հատուկ իտալական տաքարյունությամբ, ջարդում էր սպասքը, տապալում կահույքը, սարքում էր մեծ սկանդալներ: Բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ Մարչելլոյին ուժով հնարավոր չէ պահել ընտանիքում: Պետք էր արձակել սանձերը,և այդ ժամանակ, նոր էմոցիաներ հավաքած՝ նա կրկին կվերադառնա տուն: Հենց այդպես էլ տեղի ունեցավ: Նույնիսկ նոր հետաքրքրություն գտնելով՝ Մաստրոյանին չէր մոռանում տոներին նվերներ ու ծաղիկներ  ուղարկել կնոջն ու դստերը:
[caption id="" align="aligncenter" width="700"] Ընտանիքը[/caption]
Ֆլորան միշտ եղել է դերասանի միակ օրինական կինը: Այսպես նրանք ապրեցին միասին երկար տարիներ.մեղավոր Մաստրոյանին և հավատարիմ կինը, մինչև Մաստրոյանին նկարահանման հրապարակում  հանդիպեց Կատրին Դենյովին:

Ֆրանսիական երազանք


[caption id="" align="aligncenter" width="700"] Կատրին Դենյովի հետ[/caption]
«Դա պատահում է միայն ուրիշների հետ» ֆիլմը դերասանի համար դարձավ ճակատագրական: Բավական հասուն տարիքում Մարչելլոն դեռահասի պես սիրահարվում է Կատրին Դենյովին: Հիասքանչ ֆրանսուհին, թվում էր՝ սառն է գործընկերոջ հանդեպ, բայց նրա հոգում վառվում էր կիրքը: Զույգը սկսեց գաղտնի հանդիպել և մեկ տարի անց ծնվեց նրանց դուստր Կիարան, որը Մաստրոյանիի համար դարձավ կյանքի իմաստ: Նա խենթի պես սիրում էր երեխային.առաջին երեխայի ծնվելու ժամանակ նա այդպիսի էմոցիաներ չի ունեցել: Եվ ով չի համաձայնվի, որ երջանիկ երեխաները ծնվում են միայն իսկական սիրուց…

Մաստրոյանին բազմիցս խնդրել է Դենյովի ձեռքը, սակայն նա կտրականապես հրաժարվում էր պաշտոնական ամուսնությունից: Որպեսզի նվաճի «ֆրանսիական անառիկ ամրոցի անկախությունը», դերասանը բաժանվում է Ֆլորայից և նորից առաջարկություն անում Կատրինին: Բայց դերասանուհին շարունակում էր պատասխանել սառը «ոչ»-ով: Չնայած դրան, Կյարայի մերժված հայրը աղջկա առաջին իսկ պահանջով գալիս էր երկրագնդի յուրաքանչյուր կետից:
[caption id="" align="aligncenter" width="700"] Կյարա Մաստրոյանին հոր հետ[/caption]
Նա սիրելի դստերը շրջապատում էր նվերներով ու համբույրներով, տանում էր նրան Կատրինի մասնակցությամբ բոլոր ֆիլմերին: Իսկ աղջիկը հետո պատմում էր մորը, ինչպես էր հայրը լաց լինում՝ տեսնելով նրան էկրանին…

Մարդը պատուհանի մոտ


[caption id="" align="aligncenter" width="700"] Մարչելո Մաստրոյանիի շիրիմը Հռոմի Վերանո գերեզմանատանը[/caption]
Իր այդքան հայտնիության հետ մեկտեղ, Մարչելլո Մաստրոյանին պահանջված մարդ չէր: Նա ասում էր, որ երջանկության համար նրան հարկավոր է մի աման սպագետտի, մեկ շիշ կյանտի և հավատարիմ ընկերներ, և որ իր կյանքի դիրքը հետևելն է, այլ ոչ թե գործելը: Ահա այսպես էլ ապրեց՝ ասես պատուհանից հետևելով ուրիշի երջանկությանը…