BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ֆենիքս Դարբինյան» գիրքը Կարեն Բալյանը ներկայացրել

«Ֆենիքս Դարբինյան» գիրքը Կարեն Բալյանը ներկայացրել է Գյումրիում (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Երևանին ուրախություն պարգևած ճարտարապետի մասին պատմող գիրքը հասավ Գյումրի: Ֆենքիս Դարբինյանին նվիրված մենագրության հեղինակ Կարեն Բալյանն իր ծավալուն աշխատության մասին պատմեց ծննդավայրում՝ Գյումրիում։ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին և դասախոսներին պրոֆե

Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանն իր ստեղծագործական ուղին սկսել է ցայտաղբյուրով ու կարիերան ավարտել Երևանը գեղեցկացնող այս Մեծ շատրվանով: Ֆենիքս Դարբինյանի մյուս հայտնի աշխատանքը 50 տարի առաջ Երևանի սրտում կառուցված «Անի» հյուրանոցն է` ուսանողներին ներկայացնում է Կարեն Բալյանը. «Ամբողջ կենտրոնը նրա ստեղծագործությունն է։ Սայաթ-Նովան, որ Հասրաթյանի համար կորիզն է վերակառուցման։ Նաև կարապի լիճը։ Բոլորը բաց, ազատ տարածություններ, երկաթ, բետոն։ Ինքն ասում էր, թե սա իմ ստորագրությունն է։ Դա էլ բերեցինք որպես գրքի շապիկի դիզայնի հիմնական էլեմենտ»։

Newmag ընկերության հրատարակած գրքում ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրթյանի մեծ ազգային ծրագրի՝ երևանի վերակառուցման պատմությունը ու դրա գլխավոր դերակատարներից մեկի՝ քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետի աշխատանքները. «Դրան հասել է ոչ թե գերտեխնիկական հագեցմամբ, այլ գեղարվեստական լուծումներով։ Անին բազմահարկ շինություն էր, որը պետք է նայեր դեպի քաղաքին ու Մասիսին»։

Ֆենիքս Դարբինյանի շատ աշխատանքներ չեն պահպանվել, բայց նրա ձեռագիրը կարելի է տեսնել Երևանում՝ ամենուր՝ Կիևյան փողոցից մինչև Սայաթ նովա ու Աբովյան, Փակ շուկայի վիտրաժից մինչև Մեծ շատրվաններ:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը, որի հայտարարած դրամաշնորհով էլ հրատարակվել է գիրքը, երկու ուղղություն ունի: Հասրաթյանական ճյուղն ամեն տարի հրատարակելու է 20-րդ դարի հայկական գեղանկարչությանը կամ ճարտարապետությանը նվիրված մեկ կոնցեպտուալ աշխատություն: Ֆենիքս Դարբինյանին նվիրված մենագրությունն առաջինն է: Գրիգոր Հասրաթյանը, որի ազգանունը կրում է հիմնադրամը, եղել է նաև Գյումրիի քաղաքապետը: Գյումրիից հետո Հասրաթյանը դարձավ Երևանի քաղաքապետ ու Թամանյանից հետո քաղաքի ամենախոշոր մոդեռնիստական վերակառուցման հեղինակը՝ նկատում է Բալյանը. «Երկու տարվա մեջ Հասրաթյանը Լենինականում է փորձարկում։ Թեթև ձևերը, ազատ ոճը ու շատրվանները հայտնվում են։ Մարդկանց այս ամենը տալիս է ազատություն։ Լենինականը փակ քաղաք էր»։

         

Ֆենիքս Դարբինյանի շատ աշխատանքներ չեն պահպանվել, բայց նրա ձեռագիրը կարելի է տեսնել Երևանում՝ ամենուր՝ Կիևյան փողոցից մինչև Սայաթ նովա ու Աբովյան, Փակ շուկայի վիտրաժից մինչև Մեծ շատրվաններ. «Գործերում տեղ ուներ գեղեցկությունը, ազատության գաղափարը։ Ֆենիքսն առաջինն էր, որ Օղակաձևն արեց, իսկ Սայաթ-Նովան հասրաթյանական կոնցեպտի մեջ է»։

Ֆենիքս Դարբինյանն այն եզակի ճարտարապետներից է, որի բոլոր աշխատանքները Երևանում են: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին ու դասախոսներին հետաքրքրում է մեկ քաղաքի ճարտարապետ դարձած մոդեռնիստ Ֆենիքս Դարբինյանի ոճը, նյութերը, որով աշխատել է, ու հայկական ճարտարապետության ոսկե դարը: Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի սաները հետաքրքրված են մոդեռնիզմով։ Ակադեմիայի տնօրենը՝ Վահագն Ղուկասյանը, նկատում է՝ ուսանողներին ճարտարապետության ավանդույթների մասին պատմում են հենց մասնագետները. «Հետաքրքիր հյուրեր ենք կանչում»։

Կարդացեք նաև

Գյումրեցի ճարտարապետը մոդեռնիզմի մասնագետին նույնպես հարց ունի: 40 տարվա իր մասնագիտական պրպտումներից հետո, այդպես էլ չկարողացավ բացահայտել, Ալեքսանդրապոլը, առանց գոնե մեկ ճարտարապետի ինչպես է դարձել խորհրդային մոդեռնիստական քաղաքներից մեկը։ Ըստ Բալյանի, բոլոր այդ հարցերի պատասխանները Newmag հրատարակչության ու Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հրատարակած՝ «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» գրքում է։

Տարածել