Համաշխարհային գովազդի հայկական միտքը. Միքայել Օհանյան` հաջողության պատմություն

December 14, 2016

Ստեղծարար` սա հենց այն բառն է, որով Միքայել Օհանյանը նկարագրում է ինքն իրեն: Երեխա ժամանակ  ամենամեծ երազանքն ու նպատակը ֆուտբոլիստ դառնալն էր: Այսօր նա համաշխարհային գովազդի ոլորտի ամենահաջողակ ստեղծարար տնօրեններից մեկն է:
- Արմատներս այլոց բացատրելը  շատ դժվար էր ինձ համար:
Օհանյանը սովորական հայկական ազգանուն է, բայց այն ստանալն առաջին հայացքից հեշտ չի եղել: Ծնողներս ծնվել են Ստամբուլում: Նրանք տեղափոխվել են Գերմանիա, որովհետև ցանկանում էին, որ իրենց երեխան մեծանա քրիստոնեա հասարակության մեջ: Իմ եղբայրը և քույրը ծնվել են Թուրքիայում, ես՝ Գերմանիայում: Մեր իսկական ազգանունը Օհանօղլու է: Բացատրել իմ արմատները ուրիշներին` կյանքիս ամենադժվար գործերից է եղել:
-Ոչ ես թուրք չեմ, ես հայ եմ:
-Բայց քո ազգանունը թուրքական է:
-Այո, այդպես է:
Երբ  Գերմանիայի քաղաքացիություն ստացա, մեր ընտանիքը որոշեց փոխել ազգանունը Օհանյան: Մխիթարյանին և Քիմ Քարդաշյանին եմ շնորհակալ: Նրանք օգնել են, որպեսզի իմ երեխաները հեշտությամբ փոխեն իրենց ազգանունը (ծիծաղում է):
“Sorry Spot-ը: Աշխատակիցներից մեկը պատմեց ինձ իր գաղափարը: Ես միանգամից հավանեցի: Զանգեցի Ջին-Ռեմիին և պատմեցի նրան պատմությունը: Նա նույնպես սիրահարվեց դրան, բայց մենք գիտեինք, որ շատ դժվար կլինի այդ գաղափարը վաճառել, գրեթե անհնար: Ոչ մի ճանապարհ: Մենք որոշեցինք առաջինը դեն նետել գովազդի հատվածը:Մենք ներկայացրինք ֆիլմի վերջնական տարբերակը մեր հաճախորդին և նրանք հավանեցին , որովհետև հիանալի էր: Նրանք գնեցին:
- Իմ ամենասիրածը…
Droga5-ի մեծ երկրպագու եմ: Նրանք միշտ զարմանում են մեծ գաղափարներով և համադրում են դրանք ստեղծարարության հետ:

- Մի հետևեք գումարին, թողեք գումարը հետևի ձեզ:
Խորհուրդ լսելը այն մարդուց, ով ունի իր սեփական տեղը գովազդի ոլորտում, միշտ ոգևորող է:
Դարձիր քո գործի վարպետը, հետևիր մարդկանց, եղիր հետաքրքրասեր: Ես այս բոլոր գաղտնիքները սովորել եմ: Այս ամենը աշխատանքի մասին է: Միշտ հարցրու ինքդ քեզ. որտե՞ղ  կարող եմ լավ աշխատել: Մի հետևեք գումարին, թողեք գումարը հետևի ձեզ, այլապես սխալ որոշումներ կկայացնեք:
Եվ հիշեք ամենակարևորը. մի խոսիր, քայլիր: