Կրուազետ. մեղեդային և հայկական

September 12, 2015

Ծովափնյա Կրուազետը աշխարհի ամենահայտնի ծառուղին է: Այս վայրը համախմբում է աշխարհի high-end նորաձևությունը, համաշխարհային կինոյի և շոու բիզնեսի ամենավառ աստղերին և միլիոնավոր զբոսաշրջիկների: Կրուազետն այս օրերին ամբողջությամբ զարդարված է Հայաստանը ներկայացնող գովազդային պաստառներով: Այսպես՝ ծառուղու ամբողջ երկայնքով:
«Կառլտոն» հյուրանոցի ճակատային մասի վրա Հայաստանի դրոշն է: Այստեղ իջևանում է համաշխարհային կինոյի էլիտան և ամբողջ աշխարհի քաղաքական վերնախավը: Քաղաքային լեգենդ կա, որ հենց այս հյուրանոցում է տեղի ունեցել Գրեյս Քելիի և Մոնակոյի դուքս Ռենիե 3-րդի առաջին հանդիպումը, որը կարճ ժամանակ անց ավարտվել է հարսանիքով: Հյուրանոցի ճարտարապետի անունը Շառլ Դալմա է: Ո'չ, Դալմայի այգիների հետ կապ չունի: Հայտնի մարդ է, բայց այս դեպքում, իրոք, հայ չէ, պարզապես համընկել է, չնայած նույնպես հաճելի է:
 
[gallery ids="22253,22255,22256,22254,22262,22260,22261,22257,22259,22263,22258,22264,22265,22266,22267,22268,22269,22270,22271,22272,22273,22274,22275,22276,22277,22278"]