Միկոյանից մինչև «ՄիԳ». Դասական ոճի կործանիչներ

November 9, 2015

Անաստաս Միկոյանի հուշարձանը Երևանում կանգնեցնելու աղմուկն այս օրերին խլացրել է եղբոր՝ Արտեմ կամ Անուշավան Միկոյանի համբավը: Մինչև այս պատմությունը Անաստաս Միկոյանի մասին գրեթե չէին հիշում: Միակ պատկերը, որ գալիս էր Միկոյան ասելիս, «ՄիԳ» ռազմօդանավն էր:
2-րդ համաշխարհայինի ժամանակ Արտեմ Միկոյանի ղեկավարությամբ ստեղծվեցին հայտնի կործանիչների առաջին սերիաները՝ «ՄիԳ-1»-ն ու «ՄիԳ-3»-ը: Մեծապես նաև դրանց շնորհիվ ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիզմի դեմ պատերազմում: