Ամանորից անցել է երկու ամիս, բայց ոչինչ չե՞ք փոխել ձեր կյանքում․ ահա 8 խորհուրդ

February 27, 2018

Ընտրիր մեկին, ում հետ համամիտ չես և նրա հետ ընթրիր


Մեզնից շատերը մեղավոր են, որովհետև մեղադրում են դիմացինին այլ կերպ մտածելու համար։ Արդյունքում, չենք տեսնում նրանց մարդասիրությունը և կենտրոնանում ենք նրանց վրա:
Կա արդյոք մեկը, ով քննադատում է ինքն իրեն բացասական կարծրատիպերի և տարբերվող գաղափարախոսության համար: Հրավիրիր նրան ընթրիքի: Մինչև հանդիպելը, համաձայնվիր, որ ոչ ոք չի կարող համոզել, պաշտպանել կամ էլ ընդհատել: 
Մինչև հանդիպելը, համաձայնվիր, որ ոչ ոք չի կարող համոզել, պաշտպանել կամ էլ ընդհատել: 

Երբ Elizabeth Lesser-ը այդպես վարվեց, իր և իրեն ընկերակցողի միջև հարգանք ստեղծվեց: «Մեզնից ոչ ոք չի էլ փորձում փոխել ուրիշներին, բայց նույնպես հավակնում ենք, որ մեր տարբերությունները ընթրիքից հետո դանդաղ կանհետանան»,- ասում է նա: «Դրա փոխարեն, մենք միասին անում ենք մեր առաջին քայլը և մեխանիկորեն անցում ենք կատարում»:
[embed]https://www.ted.com/talks/elizabeth_lesser_take_the_other_to_lunch?language=en[/embed]

Շաբաթվա գրաֆիկը ձանձրալի է


Եթե քո ուղեղը մշտապես զբաղված է, հավանաբար բաց ես թողել լավագույն մտքերը: «Եթե ձանձրացել եք, այրել եք ձեր ուղեղի ցանցը, որը կոչվում է «ստանդարտ ռեժիմ»,-ասում է փոդքասթեր Monoush Zomorodi-ն: «Ստանդարտ ռեժիմը այնտեղ է, որտեղ կապվում ենք կորած մտքերի հետ, լուծում ենք մեր շատ ցավոտ խնդիրները և անում ենք էլի որոշ բաներ, դա կոչվում է «ինքնակենսագրականի պլանավորում»: Սա այն է, երբ հայացք ենք նետում մեր անցած կյանքին, նշում ենք կարևորագույն պահերը, ստեղծում ենք պատմող անձ և հետո դնում ենք նպատակներ և պլանավորում դրան հասնելու համար անհրաժեշտ քայլեր»:
Այսպիսով, վայր դրեք ձեր սմարթֆոնները, դադարեք խաղալ Candy Crush և տնօրինեք ժամանակը` թեկուզ ոչինչ չանելով:

[embed]https://www.ted.com/talks/manoush_zomorodi_how_boredom_can_lead_to_your_most_brilliant_ideas?language=en[/embed]

Բանտում մտերմացիր ինչ-որ մեկի հետ


Հաճախ գրիր ինչ-որ նամակներ կյանքը փոխելու մասին: Երբ Marlon Peterson-ը բանտում էր, նա դպրոցականներից սկսեց նամակներ ստանալ մուլտհերոսների մասին: Դրանք օգնում էին նրան ավելի լավ զգալ, և նա  ցույց տվեց դրանք իր երկու բանտակիցներին:
Դրանք օգնում էին նրան ավելի լավ զգալ, և նա  ցույց տվեց դրանք իր երկու բանտակիցներին:

Այժմ նրանք բոլորն էլ գրողներ են։ Հավաքիր ընկերներիդ և տեղական բանտին նամակներ գրեք: Ձեր բառերը կարող են օգնել, որպեսզի հասցեատերերը փոխեն իրենց կյանքը դեպի լավը:
[embed]https://www.ted.com/talks/marlon_peterson_am_i_not_human_a_call_for_criminal_justice_reform?language=en[/embed]

Արա մի բան, որը քեզ վախեցնում է՝ իմանալով, որ մերժում կստանաս։


Ցանկանում ես վախենալով անել մի բան, բայց գիտես, որ կմերժվես: Գտիր ամեն օր մերժվելու նոր միջոց: Արա, ինչ արեց հեղինակ Jia Jiang-ը և հաջորդ անգամ, երբ ռեստորանում լինես «բուրգեր» ուզիր,  անծանոթ մեկից խնդրիր 100 դոլար: Ի վերջո, դու անզգայացնում ես ինքդ քեզ ցավի նկատմամբ, և այդ ցավը կարող է ձեզ հետ պահել նպատակներից, որոնք դուք ցանկանում եք իրականացնել:
«Մերժված լինելը անհանգստացրել է ինձ ամբողջ կյանքում, որովհետև ես անընդհատ մտածում էի դրա մասին»,-ասում է Jiang-ը: «Հետո ես սկսեցի անտեսել դա: Իմ կյանքը փոխվեց, կարծես մի նվեր էր»:
[embed]https://www.ted.com/talks/jia_jiang_what_i_learned_from_100_days_of_rejection?language=en[/embed]



Ամեն շաբաթ խոսեք անծանոթ մեկի հետ.


Հեշտ է մեկուսանալ և մոռանալ շրջապատի մարդկանց: Այս տարի ես արեցի դա, և խոսեցի մի անծանոթի հետ։ Կարող է լինել այն մարդը, որը սպասում է քեզ նպարեղենի խանութում, ում հանդիպում ես ամեն առավոտ կամ էլ ձեր երեխայի դպրոցի ծնողներից է: Եթե պարզապես «բարև» է կամ էլ «Ի՞նչ ունես անելու այսօր», այս փոքրիկ շփումը կարող է լուսավորել ձեր օրը և ուրիշներին հետ շփվելու ցանկություն առաջացնել:
«Երբ խոսում ես անծանոթի հետ, ստեղծում ես մի գեղեցիկ փոխհարաբերություն` սպասելով պատմել քո օրը։ Դու պարզապես կզարմանաս այդ նոր և անսպասելի կապից», - ասում է Kio Stark-ը: 
[embed]https://www.ted.com/talks/kio_stark_why_you_should_talk_to_strangers?language=en[/embed]

Տոնիր անհաջողությունդ ընկերներիդ հետ


Մեծ հաջողություն ձեռք բերած շատ պատմությունների սկիզբը եղել է ռիսկը, համարձակ մտածելակերպը, բաց հաճախ ձախողվելու վախը մեզ հետ է պահում: Մտածիր մի հրաշալի բանի մասին, որը անընդհատ պտտվում է քո ուղեղում և հետո տոնիր դա: Դու համարձակություն կունենաս անցնել խավար մտքերի միջով առանց անհանգստանալու, թե մարդիկ ինչ կմտածեն այն մասին, որ որոշել ես չաշխատել:
Փորձիր հրավիրել ընկերներիդ ընթրիքի, որ միասին տոնեք քո անհաջողություններից մեկը: Անտեսիր դա, զվարճացիր դրա վրա, և տես` ինչի ես ընդունակ, երբ դադարում ես վախենալ ձախողումներից:
Անտեսիր դա, զվարճացիր դրա վրա, և տես` ինչի ես ընդունակ, երբ դադարում ես վախենալ ձախողումներից:

[embed]https://www.ted.com/talks/astro_teller_the_unexpected_benefit_of_celebrating_failure?language=en[/embed]


Կարդացեք նաև․



Մեկ ամսում ամեն ինչին ասա «այո».


Փորձիր սա: Ասա «այո» այն ամենին, ինչը վախեցնում է քեզ: Ձեռքդ բարձրացրու և սկսիր աշխատել նոր ծրագրի վրա: Խոսիր քաղաքային դահլիճում նրանից, ինչը անհանգստացնում է քեզ: Գնացեք այդ քիքբոքսինգի դասերին, որ ձեր ընկերները շարունակ հրավիրում են:
Գնացեք այդ քիքբոքսինգի դասերին, որ ձեր ընկերները շարունակ հրավիրում են:

Երբ հեռուստատեսային արտադրող Shonda Rhimes-ը վստահորեն ասում է «այո» այն բաներին, որոնք նյարդայնացնում են իրեն, նա երկարաձգում է իր հարմարավետության տարածքը այնքան շատ, որ չէր էլ կարող պատկերացնել: «Այն գործողությունը, որը վախ էր ներշնչում ինձ, այլևս չի վախեցնում»,- ասում է նա: «Այո-ն փոխեց իմ կյանքը: Այո-ն փոխեց ինձ»:
[embed]https://www.ted.com/talks/shonda_rhimes_my_year_of_saying_yes_to_everything?language=en[/embed]

Գնիր մրգեր և բանջարեղեն, որոնք այդքան էլ լավ տեսք չունեն.


Գնում ես նպարեղենի խանութ, ստուգում ես արտադրանքի ամեն կտորը, որպեսզի գտնես լավագույնը: Մեր սննդի 1/3-րդը դեն է նետվում: «Չենք խոսում փտած ապրանքի մասին»,- ասում է ցուցարար Tristram Stuart-ը: «Մենք խոսում ենք լավ և թարմ սննդից»:
Այս տարի փորձիր ընտրել այնպիսի մրգեր և բանջարեղեն, որոնց տեսքը այդքան էլ լավը չէ։ Դրանք ուտելու համար լավագույնն են, և պետք է ունենաս քո ներդրումը` նվազեցնելով սննդի վատնումը:
[embed]https://www.ted.com/talks/tristram_stuart_the_global_food_waste_scandal?language=en[/embed]

IDEAS.TED.COM


Թարգմանիչ՝ Մոնիկա Մամյան