Տաքացող գաջեթներ. Ի՞նչ անել, երբ տաքացել է հեռախոսը

October 14, 2017

Դուք շատ հաճախ եք օգտագործում հեռախոսը


Խաղերը, վիդեոնկարահանումները ու ծանր հավելվածները սարքի համար ստեղծում են ինտենսիվ ու մեծ ծանրաբեռնվածություն: Արդյունքում, սարքը ոչ միայն սկսում է տաքանալ, այլ նաև սկսում է լիցքավորումն ավելի քիչ պահել: Այդպիսի արդյունքի են հանգեցնում նաև ցանցային տեխնոլոգիաների` GPS-ի, Wi-Fi-ի, Bluetooth-ի կամ 3G-իի ակտիվ աշխատանքը:

Ի՞նչ անել


Փորձեք սարքը չծանրաբեռնել: Որպեսզի սմարթֆոնը սառի, երկար խաղերի արանքում դադարներ տվեք: Դադարներով ներբեռնեք նաև մեծ ֆայլերը, տեսախցիկի միջոցով կատարվող աշխատանքները: Անջատեք նավիգացիոն ու ցանցային մոդուլները, երբ դրանց կարիքը չունեք:  

Գաջեթներում կան չմշակված ծրագրեր


Հնարավոր է, ներբեռնված հավելվածներից մեկը կամ մի քանիսն ունեն ծրագրային սխալներ կամ վատ օպտիմալացված կոդեր, արդյունքում, համակարգի ռեսուրսներն արդյունավետ չեն օգտագործվում: Այդպիսի ծրագրերի պատճառով պրոցեսորը կարող է առանց լուրջ պատճառների աշխատել գերծանրաբեռնված:

Ի՞նչ անել


Ջնջեք բոլոր ավելորդ ծրագրերը: Եթե գաջեթի ջերմաստիճանը բարձրանում է ոչ խաղային կամ վիդեոծառայությունների, այլ հավելվածների աշխատանքի ժամանակ, փորձեք դրանք փոխարինել նմանատիպ, բայց այլ ծրագրերով: Բացի այդ, թարմացրեք առանձին հավելվածները, քանի որ նոր տարբերակները, սովորաբար, լինում են սխալների ուղղումով:

Սարքի վրա ազդում են արտաքին գործոններ


Եթե գաջեթն արևի ուղիղ ճառագայթների տակ է, գրպանում, ծածկոցի տակ կամ ծանր պատյանով է, կարող է բարձր ջերմություն ունենալ: Այս գործոններն առանձին-առանձին հազվադեպ են բերում գերտաքացման: Բայց այս բոլոր գործոնները միաժամանակ կարող են ազդել:  

Ի՞նչ անել


Աշխատեք հեռախոսը չպահել արևի ուղիղ ճառագայթների տակ: Միացրեք այնպիսի կարգավորումներ, որպեսզի գրպանի մեջ տեսախցիկը կամ այլ հավելվածները չմիանան: Հանեք պատյանը, եթե խաղ եք խաղում:  

Սխալ եք լիցքավորում հեռախոսը


Վնասված կամ ոչ օրիգինալ լիցքավորման սարքերը կարող են հանգեցնել տաքացման: Բայց եթե ունեք լավ ու օրիգինալ լիցքավորման սարք, սմարթֆոնը չպետք է շատ տաքանա: Բացառություն են այն դեպքերը, երբ լիցքավորման սարքին միացած հեռախոսով խաղ եք խաղում կամ ներբեռնում եք ֆայլեր: Այսպիսի դեպքերում գերտաքացումն անխուսափելի է:


Կարդացեք նաև



Ի՞նչ անել


Օգտվեք միայն օրիգինալ լարերից ու ադապտորներից: Եթե լիցքավորման սարքը վնասված է, փոխարինեք այն նորով: Լիցքավորման ընթացքում մի ներբեռնեք ֆայլեր, խաղեր մի խաղացեք:  

Գաջեթն ունի ծրագրային խնդիրներ


Բարձր ջերմաստիճանը կարող է լինել օպերացիոն համակարգի խափանման արդյունք, բացի այդ, ժամանակի ընթացքում, ՕՀ-ում կարող են կուտակվել ավելցուկային ֆայլեր ու ծրագրային աղբ, ինչը նույնպես կարող է բերել գերտաքացման:

Ի՞նչ անել


Սկզբի համար, համոզվեք, որ արել եք ծրագրային վերջին թարմացումները: Եթե ոչինչ չի փոխվում, մաքրեք հեռախոսը կամ վերադարձեք գործարանային կարգավորումներին, նախապես պահելով կարևոր տվյալները:

Սարքում ինչ-որ մի բան այն չէ


Եթե թվարկված խորհուրդները չեն տալիս արդյունք, հնարավոր է, սմարթֆոնն ունի սարքի միջուկի հետ կապված խնդիրներ: Գործարանային խոտանը կամ ֆիզիկական վնասվածքը նույնպես կարող են բերել ջերմափոխանակման խնդիրների:  

Ի՞նչ անել


Եթե կասկածում եք, որ կա անսարքություն, փորձեք սարքը հետ վերադարձնել կամ տանել սերվիս կենտրոն:

LIFEHACKER