JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Խելացի ու նորաձև. Google-ը արտադրել է ջինսե բաճկոն

Խելացի ու նորաձև. Google-ը արտադրել է ջինսե բաճկոն

 Google-ի կազմի մեջ մտնող Advanced Technology and Projects-ը (ATAP), որը զբաղվում է ինովացիոն մշակումներով, հագուստ արտադրող Levi's ընկերության հետ թողարկել է սմարթ բաճկոն: Արտաքինից այն սովորական ջինսե բաճկոն է, բայց հիմքում Jacquard համակարգն է, որը նախագծվել են ATAP ինժեներները հատուկ խելացի հագուստի համար: Commuter Trucker Jacket-ը արդեն վաճառքում է:  

Նորույթը հարմար է լուսանկարիչների, հեծանվորդների և անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց համար: Ժեստերով հնարավոր է կառավարել IOS և Android սարքերի  երաժշտությունը (Apple Music, Spotify, Google Play Music, Amazon Music), պատասխանել հեռախոսային զանգերի, կողմնորոշվել ճանապարհին և հետևել ծանուցումներին:  

Գործվածքի հիմքում թաչ սենսորներ են, որոնք ճանաչում են ժեստերը, բավական է մատով անցկացնել աջ թևի վրայով կամ երկու անգամ դիպչել: Էլեկտրոնիկան, որը կարված է բաճկոնին, սմարթֆոնին միանում է անլար կապով: Բաճկոնը կարելի է լվանալ, բայց Bluetooth-փոխանիցիչով գրպանիկը առանձնանում է: Խելացի Commuter Trucker Jacket բաճկոնը արժե 350 դոլար:

 

Տարածել