Ինչպե՞ս անցա չորսօրյա աշխատանքային շաբաթվան և ի՞նչ ստացվեց արդյունքում

Ինչպե՞ս անցա չորսօրյա աշխատանքային շաբաթվան և ի՞նչ ստացվեց արդյունքում

Fast Company-ի լրագրող Անիսա Հորթոնը պատմում է իր չորսօրյա աշխատանքային փորձի, սթրեսի մասին անսպասելի եզրակացություննների և օգտակար սովորությունների մասին:

Սկզբում չորսօրյա աշխատանքային շաբաթը թվում էր ֆանտաստիկ մի բան: Ես չէի պատկերացնում, թե ինչպես կավարտեմ աշխատանքը, սակայն հետո նկատեցի, որ ուրբաթ օրը դեռ մնում են առաջադրանքներ, որոնք հնարավոր է ավելի վաղ ավարտել սեփական ժամանակը ճիշտ կառավարելու դեպքում: Որոշեցի մի փորձ կատարել՝ հինգշաբթի ավարտել ընթացիկ բոլոր գործերը, իսկ ուրբաթը նվիրել երկարաժամկետ նպատակների իրականացմանը:


Առաջին շաբաթ: Առաջնահերթությունների դասակարգում:

Արձակուրդից մեկ օր առաջ՝ մինչև գրասենյակ վերադառնալը, ես սկսեցի պլանավորել իմ աշխատանքային շաբաթը: Հենց այդ ժամանակ էլ բախվեցի առաջին խոչընդոտին՝  քիչ աշխատանքային  օրեր: Ստիպված էի կրճատել իմ նպատակները: Օրագրիս մեջ մեկ օրվա համար նշված կարևորագույն  վեց գործերի թիվը հասցրի երեքի:

Օրագրիս մեջ մեկ օրվա համար նշված կարևորագույն  վեց գործերի թիվը հասցրի երեքի:

Ամեն դեպքում ավելացրի 3 հավելյալ կետեր, որպեսզի ժամանակ ունենալու դեպքում անդրադառնամ նաև դրանց: Իհարկե, այդ ժամանակը ես այդպես էլ չունեցա:

Երկրորդ խոչընդոտը վատ եղանակն էր: Պետք է տանից աշխատեի: Մինչև ուրբաթ բոլոր դժվար գործերն ավարտեցի, սակայն սրա հետ մեկտեղ չէի հասցնում ստուգել էլեկտրոնային փոստը: Միևնույնն է նամակների 99 տոկոսը միայն ժամանակ է խլում և ոչ մի օգուտ չի տալիս:

Միևնույնն է նամակների 99 տոկոսը միայն ժամանակ է խլում և ոչ մի օգուտ չի տալիս:

Ուրբաթ օրը որոշեցի լրջորեն աշխատել՝ խմբագրել հոդվածը, նոր գաղափարներ գտնել և մտածել: Արդյունավետությունը 50 տոկոսի շեմին էր. տանից  այնքան էլ լավ չեմ աշխատում:

Երկրորդ շաբաթ: Վատառողջ եմ:

Ուզում էի էներգիայով լի սկսել շաբաթը, բայց երկուշաբթի երեկոյան գրիպի նախանշաններ զգացի: Երկու օր շարունակ ոչինչ չկարողացա անել, հինգշաբթի ծուլորեն աշխատեցի տանից և միայն ուրբաթ օրը կարողացա ոտք դնել գրասենյակ:

Կրկին ստիպված էի կատարել բաց թողնվածը: Զարմանալի է, բայց ես գլուխ բերեցի բոլոր գործերը, թեև որոշ երկարաժամկետ նախագծեր հետաձգեցի, իսկ էլեկտրոնային փոստն ամբողջությամբ ստուգել նորից չստացվեց:

Երրորդ շաբաթ: Երկու օրում փորձում եմ ամեն ինչ հասցնել:

Հերթական կրճատված շաբաթն է: Մենք երկուշաբթի չենք աշխատել, որովհետև մեզ մոտ նշվում էր Մարտին Լյութեր Քինգի օրը:
Հինգշաբթի և ուրբաթ օրերին հանգիստ վերցրի, որպեսզի նշեմ հարսանեկան տարեդարձը: Հինգ օր պահանջող աշխատանքը կատարելու համար մնացել էր երկու օր:

Այդ ժամանակ ես արդեն հասկացել էի, թե, որ գործերն են ամենից շատ ժամանակ խլում: Ես դրանք առաջին հերթին կավարտեմ: Հնարավորության դեպքում ստուգում էի էլեկտրոնային փոստն ու փորձում ջնջել որքան հնարավոր է շատ նամակ: Արդյունքում ես ավարտեցի ընթացիկ բոլոր գործերս և, նույնիսկ, չխախտեցի վերջնաժամկետները:

Չորրորդ շաբաթ: Վերջապես հաջողությունը ժպտում է:

Սա իմ էքսպերիմենտի վերջին շաբաթն էր: Կիրակի երեկոյան սկսեցի կասկածել՝ արդյոք արժե շարունակել այն: Ամեն բան այնպես էր, ինչպես ես ուզում էի, բայց ես դեռ չէի հասել իմ գլխավոր նպատակին. այն է՝ զբաղվել ավելի խորը և կարևոր գործերով: Որոշեցի կանգ չառնել:

Վերջին շաբաթվա ընթացքում ես ավելի շատ բան հասցրի, քան՝ անցած երեք շաբաթներում:

Վերջին շաբաթվա ընթացքում ես ավելի շատ բան հասցրի, քան՝ անցած երեք շաբաթներում: Չնայած հավելյալ պարտականություններ ձեռք բերեցի,  բայց ամեն ինչ հասցնում էի: Ուրբաթ օրը՝ վաղ առավոտից կատարեցի իմ առօրյա գործերը, իսկ հետո՝ լուրջ նախագծերս: Ես նկատեցի, որ իմ սովորությունները փոխվել են: Կատարվելիք գործերի ցուցակը սկսել էի դասավորել ոչ թե ըստ օպերատիվության, այլ՝ ըստ կարևորության: Ավելի կարճ ընդմիջումներ էի անում, որոնց ընթացքում պարզապես թերթում էի Թվիթերը:

Հաճախ էի սթրես ապրում, բայց փոխարենը գտել էի աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդ:


Կարդացեք նաև.


Իմ եզրակացությունը:

Ես հակասական տպավորություններ ունեմ: Մի կողմից ես ավելի շատ սթրես էի ապրում: Հաճախ առաջանում էին չպլանավորված ու անկանխատեսելի գործեր, որոնք ստիպված էի հաղթահարել: Արդյունքում աշխատում էի ավելի շատ, որպեսզի ամեն ինչ հասցնեմ:

Արդյունքում աշխատում էի ավելի շատ, որպեսզի ամեն ինչ հասցնեմ:

Եղել են օրեր, երբ սարսափելի հոգնել եմ և զայրացել, որ ստիպված եմ չեղարկել երեկոյան ծրագրերս: Մյուս կողմից, այս ամենն ինձ ստիպեց մտածել սովորություններիս մասին: Սկսեցի ավելի խիստ վերաբերվել պլանավորումներին: Այժմ կիրակի երեկոյան ես մտածում եմ  գրանցած աճի մասին և պլանավորում  հետագա անելիքներս:

Այժմ կիրակի երեկոյան ես մտածում եմ  գրանցած աճի մասին և պլանավորում  հետագա անելիքներս:

Եվ հետո, ես երբեք չեմ լքում աշխատավայրս, քանի դեռ չեմ դասակարգել հաջորդ օրվա անելիքներս: Սա իսկապես օգնում է աշխատանքիդ ճիշտ գնահատմանը:

Այժմ կիրակի երեկոյան ես մտածում եմ  գրանցած աճի մասին և պլանավորում  հետագա անելիքներս:

Հնարավոր է՝ կարծիքս այլ լիներ, եթե ընթացքում վատառողջ չլինեի և աշխատավայրում էլ ճնշումը շատ չլիներ: Ամռանը մենք աշխատել ենք ուրբաթ օրերին, երկու ժամով և ես դժվարություններ չեմ զգացել: Կարծում եմ՝ կշարունակեմ գծել այնպիսի գրաֆիկ, որը թույլ կտա ուրբաթ օրերին երկարաժամկետ նախագծերով զբաղվել: Բայց, իհարկե, չեմ տխրի, եթե մինչև հինգշաբթի չհասցնեմ ավարտել հիմնական գործերս:

LIFEHACKER

Թարգմանիչ՝ Սոֆի Թովմասյան

Գրել կարծիք