Մտավոր գերծանրաբեռնվածության 7 նշան

April 3, 2017

Դուք երևի զգացե՞լ եք, որ ուղղակի չեք կարող այլևս անել մի բան. որ նախկինում հաճույքով էիք անում։ Եթե այդպես է, դուք զգում եք մտավոր գերծանրաբեռնվածության հետևանքները։ Գլխուղեղի աշխատանքի հոգնածության նմանատիպ ախտանիշները սթրեսի և շրջապատող աշխարհի ունայնության հետևանքն են ։ Մենք բոլորս ապրել ենք ֆիզիկական հոգնածություն, այդ պատճառով էլ այս նշանները մեզ ամբողջովին հայտնի են։ Համեմատած, թե ինչպես է ձեր ուղեղը կառավարում օրգանիզմի գործընթացները, մտավոր գերծանրաբեռնվածությունը բավական լուրջ երևույթ է համարվում։ Ահա 7 նշաններ, որ ձեզ մոտ մտավոր գերծանրաբեռնվածություն է

Դուք գիտեք, որ միաժամանակ  չափազանց շատ բան եք անում


Էմոցիաները կուտակվու՞մ են։ Դուք, հավանաբար, բառացիորեն ծանրաբեռնված եք սենսացիոն զգացողություններով։ Ձայներ, բույրեր, հայացքներ, մտավոր գործունեություն, ֆիզիկական մակարդակի փոփոխություն։ Ժամանակ առ ժամանակ այս ամենը կատարվում է աշխույժ միջավայրում և կարող է հանգեցնել չափազանց ծանր մտավոր խանգարումների։
Երբ այս ամենը բոլոր զգայարաններում է կատարվում, ձեր ուղեղը սկսում է ցույց տալ սթրեսի և մտավոր հոգնածության նշանները։ Դուք կարող եք նկատել, որ ձեզ մնում է մարդկանց խնդրել, որ ձեզ համար կրկնեն ասվածը։ Բացի դրանից, այդ վիճակով դուք կարող եք թույլ տալ ուղղագրական սխալներ։
Փորձեք անջատել բոլոր աղմկոտ սարքավորումները, որոնք կարողանում եք կառավարել, օրինակ օդափոխիչ սարք, երաժշտություն, հեռուստացույց, դզզացող լուսային ազդանշաններ և այլն։ Վերադարձեք տեղեկության աղբյուրին և հետևեք նրան, որպեսզի բերեք նրան ամբողջական փոխըմբռնման։ Առավելագույնս հետ պահեք ձեզ հսկայական չափի առաջադրանքների կատարումից։

Դուք չունեք ազատ ժամանակ


Չե՞ք հիշում, երբ եք վերջին անգամ արձակուրդ գնացել։ «Շրջապատող միջավայրը և մարդու վարքը» ամսագրի հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեն երկու ստրատեգիաներ, որոնք պատրաստ են օգնել ավելի արդյունավետ կառավարել սեփական մտավոր գերծանրաբեռնվածությունը։ Դրա համար պահանջվում է զերծ մնալ այնպիսի բաներից, որոնք հուշում են հոգեկան ծանրաբեռնվածություն և լարվածություն։
Պետք է զերծ մնալ շրջապատի ուշադրության կառավարման անպետք ջանքերից։ Այլ կերպ ասած, պահանջվում է սահմանել մտավոր գործընթացները։ Եթե կարող եք, որոշ առաջադրանքներ հանձնել վստահելի դեմքերի կամ հետաձգել որոշման ընդունումը՝ պայմանով, որ դրանք շտապ չեն։





Այլ դեպքում խոսվում է վերականգնող գործընթացների արդյունավետության աճի մասին։ Նրանք առաջարկում են վերականգնող միջավայրի առկայություն, սպա կենտրոններ՝ մտորումների համար․այս ամենը կօգնի թարմացնել ձեր միտքը, որպեսզի դուք կարողանաք կրկին պարզ մտածել։ Իրոք, նույնիսկ արևի տակ կարճ ժամանակով մնալն այն է, ինչ ձեզ պետք է, որպեսզի հնարավորություն ունենաք շարունակելու շարժումը։

Դուք ունեք ինչ-որ հոգեբանական արգելափակում


Հոգեբանական արգելափակումն այն է, երբ դուք այնքան ուժասպառ եք, որ չեք կարող շարունակել մտածել։ Դուք պարզապես դադարում եք մտածել, քանի դեռ չեք կարողանում հանգստանալ, որպեսզի վերականգնեք ուժերը և կրկին շարունակել։ Հետազոտողները, ուսումնասիրելով մտավոր գերծանրաբեռնվածությունը` հայտնաբերել են, որ մտավոր արգելափակումը գործում է «ինչպես ավտոմատացված պաշտպանություն, որը խանգարում է մարդուն աշխատել անդադար ռեժիմով»։ Այլ կերպ ասած, դուք չեք կարող օգտագործել սեփական ուղեղը, որովհետև այն պարզապես դադարում է աշխատել այն պահին, երբ դուք իսկապես հոգնած եք։

Վերջերս դուք ավելի զգայուն եք


Դեպրեսիան կամ տագնապը կարող են լինել մտավոր գերհոգնածության ախտանիշներ, որովհետև մարդը կարող է իրեն անհույս զգալ շրջապատին հասկանալու գործում։ Հոգեբանորեն հոգնած լինելը կարող է խստորեն հիշեցնել սեփական դեպրեսիայի տեսակը, որովհետև ձեր մտավոր էներգիայի մակարդակը խիստ ցածր է։ Օրինակ, դուք կարող եք տագնապ զգալ այն մասին, որ իրավիճակը չի բարելավվի։
Եթե իրավիճակը, որը ձեզ մոտ մտավոր հոգնածություն է ցույց տալիս, վերահսկողության պակասի պատճառ է դառնում, դուք շփման ընթացքում կարող եք բարկության էմոցիաներ զգալ մարդու հանդեպ, որին դուք որակապես տեսնում եք ձեր բոլոր տանջանքների պատճառը։

Ֆիզիկական ախտանիշները


Գլխացավերը, անհանգստությունը ստամոքսում, խնդիրներ աղիների հետ կապված, ախորժակի կորուստ, անքնություն և նեվրոզայս ամենը ֆիզիկական ախտանիշներն են, որոնք դուք կարող եք զգալ և դրանք իրենց հերթին համարվում են մտավոր գերհոգնածության նշաններ։ Իհարկե, դուք կարող եք խորհրդակցել ձեր բժշկի հետ, եթե դրանք անհանգստացնում են ձեզ։ Թերապևտը կարող է օգտակար խորհուրդներ տալ ձեզ։

Դուք մոռանում եք մանրուքները, բայց ձեզ համար բավական կարևոր են իրերը


Մոռացկոտությունը և հիշողության կորուստները նշան են մտավոր գերհոգնածության։ Ձեր ուղեղը միաժամանակ ընկալում է տեղեկատվության մեծ հոսք, բայց հիշողությունը չի աշխատում այդպիսի սկզբունքով։ Ավելի ուշ, երբ դուք հանգստանում եք, ձեր ուղեղը հիշում է։ Ձեզ համար դժվար կլինի հիշել, նաև երկար ժամանակով կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։ Եթե դուք կարող եք փախչել այն ամենից, ինչը կարող է մարդկանց վնաս պատճառել՝ սեփական մտավոր ունակություններն օգտագործելով (օրինակ, մեքենայի վարումը), դա լավ կլիներ։ Փախչեք նմանատիպ գործողություններից այնքան, մինչև կհանգստանաք սեփական մտավոր գերհոգնածությունից։

Մեկ հարցից դուք կարող եք պայթել


Ամբողջ օրվա ընթացքում պատասխանելով հարցերին և որոշումներ ընդունելով` դուք հոգնում եք ծանրաբեռնվածությունից և այլևս չեք կարողանում պատասխանել։ Մարդկանց մնում է շարունակել առանց ձեզ, որովհետև մտավոր գերհոգնածության պատճառով դուք խուսափում եք պատասխաններից։ Թող ուրիշները իրենց վրա վերցնեն չնչին որոշումների ընդունումը, որոնք դուք կարող եք անել մեկ օրվա ընթացքում։

Աղբյուրը