Տեղի ունեցավ Վահան Իշխանյանի «Դառը ծովը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Գիրք, որը գրականության տարբեր ժանրերից հավաքված փազլ է։ Newmag-ը հրատարակել է անկախության շրջանի ամենահայտնի ու ազատամիտ լրագրողներից մեկի՝ Վահան Իշխանյանի վերջին վեպը։ Գրողն իր գիրքը վերնագրել է «Դառը ծովը»: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրա
Բանաստեղծ Մարինե Պետորսյանի խոսքով, Վահանը ճնշվածների ու անարդարության զոհերի կողմն էր, ոչ թե պարզապես թույլերի: Իշխանյանի ժամանակակիցը պատմել է իրենց անդադար բանավեճերի ու քննարկումների մասին. «2008-ին, երբ ես պաշտպանեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Վահանը միշտ դեմ էր նրան, քաղաքականությունը դադարեցրեց մեր քննարկումները: Բայց նա շարունակում էր կարդալ իմ բանաստեղծությունները և մի օր ասաց. «Մարինե՛, քաղաքականությունը միշտ բաժանում է, իսկ բանաստեղծությունը՝ միացնում»։
Բանաստեղծի համար գիրքը եղել է անակնկալ, կարդալուց զգացել է Վահանի բանավեճը հոր հետ՝ Հայաստանում շատ հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանի, որն ասոցացվում էր ռուսախոսության դեմ պայքարի հետ. «Գիրքը կարդալով նկատեցի, թե Վահանի ամբողջ կյանքն ինչ բանավեճ է հոր հետ, բայց ասեմ՝ ինչն է էությունը: Միայն հայրը չէ, Վահանի ամբողջ ընտանիքը դեմ էր սովետական միությանը, անհամբեր սպասել են, որ այն պետք է քանդվի, և այս գրքում Վահանը պատմում է, թե ինչ եղավ սովետը քանդվելուց հետո: Մենք սպասում էինք, որ կլինի երջանկություն, ազատություն, բայց չեղավ, քանի որ երբ գալիս է սոցիալական կարիքը, այնտեղ չի լինում ազատությունը: Վահանը վեպում հենց դա է գրել, ինչի պատճառով էլ նա թեքվել է դեպի ձախ, և ամբողջ վեպը ձախականության մասին է»:
Վիոլետ Գրիգորյանի խոսքով, Վահանի հետ, բացի համատեղ կյանքից, եղել են շատ մտերիմ ընկերներ ու համախոհներ. «Իհարկե, այդ ամբողջն ուղեկցվել է վեճերով, մենք նաև շատ վիճել ենք: Դա մի սերունդ էր, որի շարունակությունն այսօր կարծես չեմ տեսնում, հիմա կարծես ֆեյսբուքի լայքերի սերունդն է, իսկ վեճերը շատ ավելի օգտակար են: Նա երբեք չէր սիրում խոսել հիվանդության մասին, բայց երբ թերթում ես գիրքը, այնտեղ, կարծես, սեփական կյանքի ամփոփում ես տեսնում»:
Ըստ «Դառը ծովը» գրքի խմբագրի, Վահանը երբեմն սեփական կարծիքի հետ էլ էր բանավիճում. «Անձի, արժանապատվության, հայկական «թասիբի» հասկացությունը չուներ, որ «ես պետք է միշտ ճիշտ լինեմ»: Հանգիստ կարող էր ժխտել, քննադատել ինքն իրեն, այդ փոփոխությունը խոստովաներ: Դրա պատճառով էր նաև հետաքրքիր զրուցակից, որովհետև եթե մարդ ինքնաքննադատական հայացք ունի և տեսնում է իր սխալը, ուրեմն հանգիստ կարող ես նրա հետ խոսել»: Այս գիրքը մի ամբողջական փազլ է, որ հավաքված գրականության տարբեր ժանրերից՝ հիշողություններով, հոդվածներով, գեղարվեստական գործերով այդ փազլը հավաքվում է, և տեսնում ես Հայաստանի պատմության անցած փուլերը:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Վահան Իշխանյանի վերջին գործը՝ «Դառը ծովը» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ անկախության շրջանի ամենահայտնի լրագրողներից Վահան Իշխանյանի վերջին գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
- Անհայտ ու ուշագրավ փաստեր անկախ Հայաստանի ամենավառ հրապարակախոսի՝ Վահան Իշխանյանի մասին (տեսանյութ)
- Վահան Իշխանյանն իր գերդաստանի պատմության առեղծվածները բացահայտել է վերջին գրքում (տեսանյութ)