Անհայտ ու ուշագրավ փաստեր անկախ Հայաստանի ամենավառ հրապարակախոսի՝ Վահան Իշխանյանի մասին (տեսանյութ)
Վահան Իշխանյանի մահից մեկ տարի անց լույս տեսավ նրա վերջին գործը։ «Դառը ծովը» կենսագրական պատառիկների, գաղափարական փնտրտուքների համագումար է՝ անցած կյանքի ու հայրենիքի ապագայի մասին մտորումներով։ Newmag-ը փաստերով ներկայացնում է Վահան Իշխանյանի ստեղծագոր
1. Վահան Իշխանյանը լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի որդին է: Մայրը Վահան Չերազի դուստր՝լեզվաբան՝Բյուրակն Չերազն է: Եղբայրը Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
2. Ոչ թե Վահան, այլ Վահանչերազ: Իշխանյանի անունը ծնողները դրել են պապի անունն ու ազգանունը միասին՝ ՎԱՀԱՆՉԵՐԱԶ: Հատկապես դպրոցական տարիներին շատ է նեղվել ոչ սովորական անվան պատճառով: Ուսուցիչներից մեկը նույնիսկ ասել էր՝ ՎահանՉեղած: Որոշել էր անունը փոխել. Չերազ-ը միացնել ազգանվանը՝ Վահան Չերազ-Իշխանյան:
3. Վահան Իշխանյանը 1988–ի արցախյան շարժման երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից է:
4. Համախոհների հետ հրատարակել է Ինքնագիր հանդեսը:Ինքնագրի 10-րդ համարը լույս տեսավ, առանց նրա, բայց նվիրված՝նրան:
5. Առաջին հոդվածը տպագրել է 1983 թվականին, երբ ուսանող էր: Վահանի խոսքով՝ այն, ինչ արտասահմանցի գործընկերները չորս տարի սովորում էին համալսարաններում, սովորեց, խմելով, ձեռքի հետ՝ 10-15 տարում:
6. 2004-ին լույս է տեսել «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» գիրքը: 2010-ին հրատարակել է «Անմազ» պատմվածքների ժողովածուն, «Կրոնի ազատությունը Հայաստանում» գիրքը համահեղինակությամբ, 2014-ին տպագրվել է «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» գիրքը համահեղինակությամբ, 2017-ին «Ռուսուլմանի նոթեր»-ը:
7. Վահան Իշխանյանը համահեղինակությամբ նկարահանել է «Սպասում» և «Միքայել հրեշտակապետի կանայք» վավերագրական ֆիլմերը: Սպասումը բանակային ծառայությունից հրաժարված, 2 տարի ազատազրկման դատապարտված Եհովայի վկա տղայի մասին է: «Միքայել հրեշտակապետի կանայք» ցուցադրվել է «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Պատմում է Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքի մասին:
8. Գյուղում ապրում են 80 հոգի՝ հիմնականում ծեր կանայք: Նրանք ամեն կիրակի, առանց հոգեւորականի, պատարագ են մատուցում, մեղքերի համար ներողություն խնդրում Աստծուց:
9. Վահան Իշխանյանը նորանկախ Հայաստանի առաջին բլոգերներից է: Բլոգում Իշխանյանը պատմում է, որ միշտ հավես չէր անում մտնել դանդաղ, գրքաշ հայկական ինտերնետ: Բայց որոշեց կայք ունենալ ու բոլոր իր նյութերը հավաքել մի տեղ, որ մի օր գիրք գրի:
10. Հարազատներն ու ընկերները պատմում են, որ Վահանը հակադրվում էր բոլորին: Մարդ, որ միշտ հոսանքին հակառակ էր գնում, երբեքչ էր հարմարվում իրավիճակին: Վերջին տարիներին ապրել է Կանադայում Ֆեյսբուքում Վահան Իշխանյանի վերջին գրառումը Կանադայի Քվեբեկ նահանգի ազգային կերակուրներից մեկի՝ կարտոֆիլով, պանրով ու սոուսով Պուտին կոչվող ուտելիքի մասին էր: Վահանը գրում է, որ Պուտին բառը խարխլում է քվեբեկյան խոհանոցի ավանդույթը: Քվեբեկցիների սիրելի կերակուրի անունն ու Ռուսաստանի նախագահի ազգանունը քերականական իմաստով նույն անուն են։
Կարդացեք նաև