I'm coming home. Մխիթարյանի մինի-ճակատամարտը կլոպյան դերբիում

March 19, 2016

Այս ուրբաթ տեղի ունեցան ֆուտբոլի Չեմպիոնների եւ Եվրոպա լիգայի խաղարկությունների քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունները: Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր առաջնություններում ձեւավորված զույգերից կարելի է առանձնացնել դիտարժան դիմակայությունները: Սակայն դրանցից մեկն արժանի է հատուկ ուշադրության:

Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում կհանդիպի «Լիվերպուլի» հետ:

Առաջին հայացքից, հասարակ դիմակայություն է` գերմանական եւ անգլիական երկու հզոր ակումբների միջեւ: Սակայն հայացք ես գցում պատմությանը, ու նկատում բազում դետալներ, որոնք այս դիմակայությունը դարձնելու են բացառիկ հետաքրքիր եւ սկզբունքային: