Համադրեք անհամադրելին. Կարմիր, վարդագույն ու մանուշակագույն` այս գարնան գունային տրիոն

March 15, 2017

Նախորդ սեզոնի ամենամոդայիկ գույնը մանուշակագույնն էր, հաջորդ սեզոնի ամենամոդայիկ գույնը կլինի կարմիրը, իսկ այս սեզոնի գլխավոր գույնը վարդագույնն է: Իսկ այս երեքի համադրությունն այս գարնան ամենաթրենդային համադրությունն է: Կանայք գիտեն, որ կարմիրն ու վարդագույնը անհամադրելի են, բայց ոչ այս անգամ:

Տրիոն միանշանակ չէ, չէ ո՞ր մինչև վերջերս այս երեք գույների համադրությունը կհամարվեր վուլգար ու անճաշակ: Բայց հիմա մոդան են վերադառնում 80-ականները: Թունավոր գունային թրենդի սկզիբը դրեց Balenciaga-ն:
Մանուշակագույնը, կարմիրն ու վարդագույնը կրեք հաճույքով, բայց մեծ զգուշավորությամբ: Ուրիշ ոչ մի գույն այս եռամիասնությանը չխառնեք: Բացառություն կարող են լինել սևն ու սպիտակը: Դիզայներները խորհուրդ են տալիս գույներից ամեն մեկը մեկ իրի դեպքում կիրառել:
Ահա, թե ինչպես դա անել:

Շատ մոդայիկ իրադարձություն 



Մանուշակագույն-կարմիր-վարդագույն համադրությունից ոչ պակաս թրենդային է շալվարը զգեստի հետ կրելը: Այնպես որ, ընտրեք կարմիր տաբատ, ֆուկսիայի գույնի գիշերազգեստ, մանուշակագույն վադալազկա ու սպիտակ բոտիլյոններ:

Աշխատանքի գնալիս (երեկոյան թատրոն գնալու հեռանկարով)



Եթե գրասենյակային դրես կոդը շատ խիստ չէ, կարող եք մանուշակագույն թավիշից կիսաշրջազգեստը համադրել ալ կարմիր բլուզի ու մետաղական, մորու ծամոնի գույնի լոֆերների հետ: Այսպիսի հագուստով, երեկոյան ուր էլ գնաք, սուպերմոդայիկ կլինեք:

Բարձրաշխարհիկ ընդունելություն 



Այս դեպքում կարող եք ընտրել ու համադրել սեզոնի ամենամոդայիկ իրերը` Valentino-ի ալ կարմիր զգեստը, Vetements-ի վարդագույն բոտֆորդները և նեոնային փայլերով գլխարկ: Դիզայներական հագուստը կարելի է փոխարինել ավելի դեմոկրատական տարբերակներով: Կարևորը, գաղափարն ու գույների համադրությունն են:

80-ականների երեկույթ 



80-ականներն այս գարնան գլխավոր թրենդն են: Հենց 80-ականներն են մեղավոր անհամադրելին համադրելու մոդայիկ պարտականության համար: Նման սուպերմոդայիկ երեկույթի գնալիս ընտրեք լյուկսերով սվիտեր, փայլուն պլիսե տաբատ ու լաքից վարդագույն մյուլի կոշիկներ: Թեմատիկ երեկույթի թագուհին, հաստատ, դուք կլինեք:

Լողավազան կամ ծովափ գնալիս 



Նույնիսկ մերկությունը կարող է լինել մոդայիկ: Ծովափնյա սեզոնի համար գնեք ամենամոդայիկ երեք գույների համադրությամբ, գայթակղիչ բացվածքով  գրաֆիկական լողազգեստ ու ռետինե վառ գույնի վիետնամկաներ: Լողավազանի ու ծովափի թագուհու տիտղոսը նույնպես ձերը կլինի:

Աղբյուրը