Մոնիկա Բելուչի. Ես անընդհատ ապացուցում եմ, որ սիրուն եմ, բայց ոչ հիմարիկ

January 19, 2017

- Տիկին Բելուչի, Ձեզ ավելի շատ աշխատանք են առաջարկում, որովհետև Դուք գեղեցի՞կ եք:
- Գիտեմ, որ գեղեցկությունը որոշ հետաքրքրություն առաջացնում է: Բայց Օսկար Ուայլդն ասում է՝ գեղեցկության կյանքը 5 րոպե է, եթե ուրիշ ոչինչ չունես այդ հետաքրքրությունը պահելու համար: Չեմ կարծում, որ ես այսպիսի կարիերա կանեի, եթե միա՛յն գեղեցիկ լինեի: Ռեժիսորները ոչ թե գեղեցկության, այլ տաղանդի համար են հրավիրում նկարահանման:
- Արտաքին տեսքը երբևէ խոչընդոտ եղե՞լ է Ձեզ համար:
- Այո, իհարկե, հատկապես որ ֆեշն-աշխարհից եմ գալիս: Դա կրկնակի խնդիր էր. մոդան և գեղեցկությունն ամենավատ խոչընդոտներն են այս տեսակ կարիերայի համար: Որովհետև բոլորը մտածում են՝ սիրունիկ եմ, ուրեմն՝ հիմարիկ եմ: Բայց դա ընդամենը դիմակ է, որը պետք է կոտրես ու ցույց տաս, որ տակն ավելին կա: Պետք է ցույց տաս, թե ով ես, որպեսզի մյուսներին ստիպես բացահայտել քեզ: