Փոքրիկ տանիք՝ գլխավերևում. էքստրավագանտ ու հարմար

March 21, 2015

Իշխանության խորհրդանիշ
Մինչև հիմա հովանոցի հայրենիքը որոշված չէ: Մ. թ. ա. 11-րդ դարում գրեթե միաժամանակ այն հայտնվեց և՛ Եգիպտոսում, և՛ Չինաստանում: Երկու երկրներում էլ այն իշխանության խորհրդանիշ էր: Հովանոց ունեին միայն կայսրն ու փարավոնը: Դրանք այնքան մեծ էին ու ծանր, որ տեղափոխելու համար հատուկ ստրուկներ էին պահում:
Հովանոցն իշխանության խորհրդանիշ էր նաև Հնդկաստանում: Տիբեթում դեղին և սպիտակ հովանոցները հոգևոր մեծության նշան էին: Ավելի ուշ հովանոցները հայտնվեցին Հունաստանում և Հին Հռոմում: 17-րդ դարում հովանոցը հայտնվեց Ֆրանսիայում:
Անձրևից պաշտպանվողը
1637-ին առաջին անգամ հովանոցը կիրառվեց որպես անձրևից պաշտպանվելու միջոց: Նորարարը ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 13-րդն էր: Մինչև այդ հովանոցը միայն արևից պաշտպանվելու համար էր:
 
 
Մինչև մեր օրերը
1715-ին Փարիզում հայտնվեց առաջին ծալովի հովանոցը: Հեղափոխությունն ավելի ուշ եղավ՝ 1850-ին: Հենց այդ ժամանակ հայտնագործվեց հովանոցը, որն օգտագործում ենք մեր օրերում: Գյուտարարը անգլիացի Սեմուել Ֆոքսն էր:
 
 
 
 
 
 
 
Ամենա...
Ամենամեծ հովանոցը Շվեդիայում է: 240 սմ տրամագծով հովանոցի տակ միաժամանակ 16 մարդ է տեղավորվում:
Ի նշան
Արքայազն Ռուպերտին 1682-ին 2 մեծ հովանոց նվիրեցին: Մի քանի ամիս անց հերցոգը մահացավ: Սնահավատները նրա մահը կապեցին հովանոցների հետ: Հենց այդ պահից սկսած՝ տանիքի տակ հովանոց բացելը անհաջողության նշան է համարվում:
 
Մուսա
Հովանոցով կանայք եղել են նաև նկարիչների մուսան: Հովանոցը կանացիության նշան է:
Ժամանակակից...
Այսօր հովանոցը նորաձևության աքսեսուար է: Կան անսովոր, բայց հարմար հովանոցներ: Փոքրիկ ու շարժական տանիքը հարմար է ու թեթև: Թրջվելու մասին անհանգստանալու առիթ այլևս չկա:
[gallery ids="9970,9971,9972,9973,9974,9975,9976"]
 newmag #46