[InterPress] Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին իր քաղաքական դաշնակցի գողության մեջ

November 7, 2018

Ռուսաստանի կառավարությունն արձագանքել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մեկնաբանություններին անցյալ շաբաթ Հայաստան կատարած վերջինիս այցի ընթացքում:
ԱՄՆ-ի պաշտոնյան բարձր է գնահատել նոր կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ով այդ պաշտոնը ստանձնել է գարնանային «ժողովրդական հեղափոխությունը» առաջնորդելու և ըստ որոշ կարծիքների Ռուսաստանին մոտ կանգնած վարչապետ Սերժ Սարգսյանին հեռացնելու արդյունքում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, պարոն Բոլթոնն ասել է. «ԱՄՆ-ը սատարում է նոր կառավարության ջանքերին, ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական թափանցիկության բարձրացմանը և քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` ժողովրդավարության, օրենքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդման միջոցով »:
 
Nikol Pashinian
ԱՄՆ պաշտոնյան նաև ողջունել է հանդիպումը Twitter-յան գրառման միջոցով` գրելով.
«Երեկվա այցելությունը Հայաստան՝ կարևոր բարեկամ տարածաշրջանում, դրական էր: Հաճելի էր արդյունավետ զրույց ունենալ վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ»:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց պարոն Բոլթոնի ելույթներին և մեղադրեց ԱՄՆ-ին, որ վերջինս «բացեբաց» կոչ է անում Հայաստանին՝ հրաժարվելու Ռուսաստանի հետ պատմական կապից:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին   Telegram–ում և   Instagram–ում