BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայոց ցեղասպանությունն և Թուրքիայի ժխտողական քաղաք

Հայոց ցեղասպանությունն և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը՝ Newmag-ի գրքերում

newmag-y-n

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» և «Խայտառակ արարք» գրքերը ցեղասպանագիտության, և մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում ծանրակշիռ ու ազդեցիկ աշխատություններ են: Այս բնագավառներում այն երկրաշարժի ազդեցություն է ո

Իրար հաջորդող թուրքական կառավարությունները ջանք չեն խնայում՝ հերքելու Հայոց ցեղասպանության պատմական փաստերն ու դրա վերաբերյալ փաստաթղթային ապացույցները: Մինչդեռ թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր գրքերում թուրքական մերժողականության բոլոր ջանքերը հավասարեցնում է զրոյի, ավելին՝ նա հստակեցնում է իրադարձությունների ճշգրտությունը, ոչնչացնում է Թուրքիայի ժխտողական ռազմավարությունը:

Արխիվներում աշխատելով ու  «Սպանության հրամաններ» գիրքը գրելով՝ Աքչամի հիմնական նպատակը եղել է ուսումնասիրել ու ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք մինչև այդ ոչ ոք չէր տեսել և չէր ուսումնասիրել: Թաներ Աքչամի խոսքով, նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան, սակայն իր աշխատություններում տեղ են գտել բացառիկ աղբյուրներ ու հետազոտություններ. «Այս գրքի կարևոր է, որովհետև սա ուղերձ է ակադեմիական շրջանակներին: Թալեաթ փաշայի հեռագրերը պետք է վերադառնան օրակարգ, քանի որ այս գրքով ես ապացուցում եմ՝ դրանք իրական են»:

                                                                               

Ըստ նրա, հանցագործության ճանաչումն անհրաժեշտություն է: Թուրքիան պետք է ընդունի իրականությունը: Նա խոստանում է չդադարեցնել պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել ճշմարտությունը, իսկ առանց ճշմարտության խաղաղությունն անհնար է: Աքչամի «Խայտառակ արարքը» նույնիսկ երկու տասնամյակ անց շարունակում է թարգմանվել ու տարածվել՝ ներկայացնելով Թուրքիայի այլընտրանքային պատմությունը, այն մեկը, որը Թուրքիան փորձում է չտեսնել, թաքցնել, խմբագրել. «Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»:

                                                                              

Հայոց ցեղասպանոթւյան վերաբերյալ մի յուրօրինակ գործ էլ Newmag-ը  թարգմանեց ֆրանսերենից: 1915-ի ջարդերը նա քննում է հենց Հրանտ Դինքի մասնագիտական աշխատանի միջոցով: Դինքի կյանքի կարևորագույն մանրամասները ֆրանսուհին ամփոփել է գրքում՝այն անվանելով Թուրքիայում գործող միակ հայ-թուրքական ամսագրի անունով՝ «Ակոս»: Գիրքը ոչ միայն արձանագրում է Դինքի պայքարը, այլև այն բոլոր լրագրողների, որոնք այսօր էլ ցանկանում են բարձրաձայնել Թուրքիայում տեղի ունեցեղ իրականությունը: Վալերի Մանտոյի վեպում անդունդի եզրին գտնվող աշխարհն է ու սպանված լրագրողի կյանքը: 

                                                                             

Տարածել