Ինչպե՞ս է գլուխ գովալը սպանում մեր մոտիվացիան

October 5, 2016

Հաճա՞խ եք հայտնվել այնպիսի անհարմար իրավիճակում, երբ ձեզ հարցրել են. «Իսկ ի՞նչ եղավ այն նախագիծը, որի մասին պատուaմ էիր»: Մինչդեռ դուք արդեն վաղուց կորցրել եք հետաքրքրությունը այդ նախագծի հանդեպ: Չկա մոտիվացիա, ոչինչ չեք ցանկանում անել այդ ուղղությամբ, իսկ ընկերները դեռ շարունակում են հարցնել այդ մասին: Հասկանալի՞ իրավիճակ է: Բավական է խոստանալ ինչ-որ ﬔկին ﬕ բան, և ցանկությունն անհետանում է՝ չգիտես՝ ուր. ինչ-որ բան խանգարում է ﬔզ իրականություն դարձնել ծրագրածը:
Անձնական նպատակների բարձրաձայնումը սպանում է դրանց հասնելու մոտիվացիան: Բայց այդ դեպքում ի՞նչն է ﬔզ մղում կիսվել ﬔր ապագայի ծրագրերով: Եվ աﬔնակարևորը՝ ինչո՞ւ է անավարտ գործերով գլուխ գովալը կործանում ﬔր մոտիվացիան: Առաջին հարցի պատասխանը ﬔկն է՝ ﬔնք ցանկանում ենք հավանություն լսել: Ինչ-որ բան անելիս ﬔնք գրեթե ﬕշտ ձգտում ենք զարմացնել ﬔզ շրջապատողներին, ընդունվել նրանց կողﬕց ու հավանության արժանանալ:
Մենք ուզում ենք, որ ﬔզ գովեն, դրական գնահատեն ﬔր աշխատանքի արդյունքի համար: Երբ ﬕ բան ավարտին ենք հասցնում, անﬕջապես շտապում ենք ցույց տալ դա բոլորին: Բայց շատ հաճախ ﬔնք ցույց ենք տալիս նաև անավարտ աշխատանքները: Այդպիսի պահերի ﬔնք ուզում ենք լսել, որ ﬔր աշխատանքը շատ լաﬖ է, և բոլորը անհամբեր սպասում են արդյունքին: Մենք ցանկանում ենք, որ ﬔր համոզմունքներն ամրապնդվեն քաջալերանքով, բայց ստացվում է լրիվ հակառակը:
Նպատակի իրականացմանը ﬔզ մղում է ուրիշներին զարմացնելու ցանկությունը, բայց հերիք է ﬔնք ցույց տանք դեռ «հում» նախագիծը, պատﬔնք դրա մասին և… վերջ, ﬔնք արդեն ստացանք որոշակի քաջալերանք ու համակրանք, գուցե նաև զարմացրինք ﬔր ընկերներին: Նպատակն իրագործված է: Եթե աշխատանքն ավարտենք ու ցույց տանք, արդեն ոչ ոքի չենք զարմացնի: Մենք արդեն կանխատեսելի ենք: Էլ ի՞նչ իմաստ ունի գործն ավարտին հասցնել, եթե դրանով նոր բան չենք ասելու: Սա մոտիվացիայի կորստի պատճառներից ﬔկն է այն մարդկանց, ովքեր ժամանակից շուտ են բացահայտում իրենց խաղաքարտերը:
Համաձայնեք, ավելի տպավորիչ է այն մարդկանց աշխատանքը, որոնք լուռ աշխատել են ու գլուխգործոց ստեղծել: Անգամ եթե աﬔն օր զրուցում եք ձեր ընկերոջ հետ առօրեա հարցերի մասին, բոլորովին պարտադիր չէ նրան փուլ առ փուլ պատﬔլ ձեր նպատակների մասին: Պատկերացրեք նրա զարմանքը, երբ ավարտուն գործ կներկայացնեք նրան:

Հետևություն № 1: Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, մինչև չավարտեք գործը: Ապառիկով գլուխ գովալը հանգցնում է ձեր ներսի կրակը: Գիտնականները բացահայտել են, որ մեր ուղեղը չի տարբերում ֆիզիկական գործողությունները երևակայական գործողություններից: Երբ մարդ պատկերացնում է գործողությունը, ուղեղի համապատասխան կենտրոնն ակտիվանում է, ասես մարմնի այդ մասն իսկապես շարժվում է: Նույնը լինում է նաև երաժշտություն վերհիշելիս:


Հետևություն № 2: Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար: Երբ դուք պատմում եք ձեր ծրագրերի մասին, նկարագրում այն, ուղեղին թվում է, թե ձեր ծրագրերն արդեն իրագործված են և այլևս առանձնահատուկ չի լարվում դրանց իրականացման համար: Խոսքը, սակայն, ոչ թե մտածական պատկերացման՝ վիզուալիզացիայի մասին է, այլ բարձրաձայն որևէ մեկին պատմելու մասին:


Նպատակի վիզուալիզացիայի ժամանակ ﬔնք ծրագրավորում ենք ﬔր գիտակցությունն ու ենթագիտակցությունը և նպատակակետ նշում ﬔզ համար, ﬕնչդեռ ուրիշներին պատﬔլով ﬔր անելիքների մասին՝ ﬔնք ուղեղին փոխանցում ենք այդ աﬔնը որպես կատարված փաստ: Մեզ առաջնորդում է շահախնդրությունը, երբ ﬔնք ձգտում ենք հնարավորինս շուտ պատﬔլ ﬔր ծրագրերի մասին: Մենք ձգտում ենք կարճաժամկետ բավարարման, բայց հազիվ թե ﬔզ հաջողվի բարձրանալ ﬔր ընկերների աչքում՝ պատﬔլով ինչ-որ ﬕ բանի մասին, որը դեռ գոյություն չունի:
Երբ ﬔր առջև նպատակ ենք դնում, ﬔր օրգանիզմը արտադրում է էներգիա՝ որպես շարժիչ ուժ դրան հասնելու համար: Մենք ունենք 100% անհրաժեշտ «վառելիք», բայց ինչպե՞ս ենք այն օգտագործում: Հանդիպում ենք ﬔր ընկեր Արաﬕն և պատմում նրան, որ, օրինակ, ինտերնետ-խանութ ենք պատրաստվում բացել: Արդյունքում ﬔր էներգիայի 10%-ն արդեն ծախսվեց Արաﬕն այդ մասին պատﬔլու վրա: Հետո գնում ենք Կարեն անունով ընկերոջ մոտ ու աﬔնայն մանրամասնությամբ նկարագրում նրան ﬔր գաղափարը:
Եվս 10%, գուցե ամբողջ 20% կորավ ﬔր էներգիայից: Հետո աշխատակիցներին պատﬔցինք, ծնողներին և այլն: Որքա՞ն էներգիա ﬓաց ﬔզ, երեսո՞ւն տոկոս, տա՞սը, իսկ գուցե ﬔր էներգիայից էլ ավելին ենք սպառել այդքան խոսելու արդյունքում: Որպեսզի հասնեք ﬔր նպատակին, ﬔզ պետք է ամբողջ 100%-ը, և ոչ ﬕ տոկոս պակաս: Հակառակ դեպքում ﬔնք նպատակակետին չենք հասնի, վառելանյութը պարզապես չի հերիքի: Իսկ ինչ անել, եթե այս պահին կես ճանապարհին ենք, արդեն հասցրել եք պատﬔլ ﬔր նախագծի մասին ծանոթներին, դեռ ունենք ﬕ քիչ էներգիա, բայց հետաքրքրությունը կորել է ու ﬔնք կանգնել ենք կես ճանապարհին: Հիմա կամ պետք է հրաժարվենք, կամ սպասենք ﬕնչև նոր էներգիա կուտակվի: Տխուր է նաև գիտակցել, որ ուրիշներին պատﬔլու պատճառով ենք ﬔնք ստիպված եք գործը ավարտին հասցնել:

Հետևություն №3: Օգտագործեք գլուխ գովալու ցանկությունը նպատակին հասնելու համար: Սեղմեք ատամներն ու ոչ ոքի ոչինչ մի ասեք: Թող հենց գլուխ գովալու ցանկությունն էլ ձեզ առաջ մղի: Եթե ուզում եք ձեր գլուխգործոցով օր առաջ զարմացնել, պարզապես լռեք: Այդ դեպքում դուք հաստատ կանեք ամեն ինչ, որպեսզի նպատակն օր առաջ իրականություն դառնա: Լռեք, ինչպես գերիները պատերազմի ժամանակ: Ձեր վառելիքն ի զուր մի վատնեք:


Շփվեք ընկերների հետ, ասես ոչինչ չի եղել: Մի ամաչեք, ﬕ մտածեք, որ որևէ բան եք թաքցնում: Այս դեպքում դուք ոչ ﬕայն չեք ծախսի ձեր «վառելիքը», այլև ճանապարհի կեսին կանգ առնելու դեպքում ոչ ոքի հաշվետվություն տալ պարտավոր չեք լինի: Ամփոփենք արդյունքները. Պահպանեք անկանխատեսելիությունը շրջապատի համար, ﬕնչև չավարտեք գործը: Եթե խախտեք այս կանոնը, այլևս չեք ցանկանա առաջ շարժվել, քանի որ արդեն կանխատեսելի կլինեք ու ձեր բոլոր խաղաքարտերը բացահայտված կլինեն:
Ուղեղը չի տեսնում տարբերություն՝ մարդը գլուխ է գովում արդեն արված, թե անավարտ գործի համար: Երբ պատմում եք ձեր վերջնական նպատակի մասին, ուղեղը ավտոմատ նշում է գործը իբրև կատարված: Գիտությամբ ստուգված ու ապացուցված փաստ է: Մի շփոթեք նպատակի վիզուալիզացիան և հասարակական բարձրաձայնումը: Վիզուալիզացիան անհրաժեշտ է կիրառել, այն ազդակներ է տալիս ﬔր ենթագիտակցությանը, և վերջինս անպայման ճանապարհներ է փորձում գտնել նպատակն իրագործելու համար: Երբ ձեր առջև նպատակ եք դնում, ձեր օրգանիզմը արտադրում է էներգիա, որը ձգտում է հնարավորինս շուտ իրականություն դարձնել ձեր նպատակները: Թույլ ﬕ տվեք նրան ծախսվել ավելորդ շատախոսությունների վրա:
Աղբյուրն` այստեղ