Լեգենդար բազուկների վերջին ջղաձգումը. 15 «նոկաութ» Մուհամեդ Ալիից

June 4, 2016

Եթե դուք ցանկանում եք հաղթել ինձ, արթնացեք եւ ներողություն խնդրեք:
Ես ատում էի մարզումներիս յուրաքանչյուր րոպեն, բայց ինքս ինձ ասում էի. «Մի լքիր մարզադահլիճը, որպեսզի կյանքիդ մնացած տարիներն ապրես որպես չեմպիոն»:
Մարդ, որը չունի երևակայություն, չունի թևեր:
Սուպերմենին ամրագոտիներ պետք չեն:
Տարիքն այն է, ինչ դու մտածում ես։ Դու այնքան տարեկան ես, որքան կարծում ես որ կաս։
Ընկերությունը… դուք դա չեք կարող սովորել դպրոցում: Բայց եթե չեք կարողացել հասկանալ ընկերության իմաստը, ոչինչ էլ չեք սովորել:
Իմ միակ մեղքն այն է, որ ես չեմ հասկանում, թե որքան մեծագույն եմ ես:
Ես հաշվել եմ` ստացել եմ 20.000 հարված դեմքիս, բայց դրանցով ես աշխատել եմ միլիոններ: Գուցե ես դանդաղ եմ խոսում, բայց իմ միտքն արագ է աշխատում:
Լռությունը ոսկի արժե, երբ դու չես կարողանում ճիշտ պատասխան մտածել:
Երբ դու կարող ես ծնկի բերել աշխարհի ցանկացած մարդու, երբեք չես կարող իմանալ` ինչ է խաղաղությունը:
Ես ասել եմ, որ մեծագույնն եմ, բայց երբեք չեմ ասել, թե ամենաիմաստունն են:
Կյանքն այնքան, այնքա˜ն կարճ է: Աստվածաշունչն ասում է` դա նման է գոլորշու.
Մի հաշվեք օրերը, օրերը դարձրեք հաշվելի:
Երազանքներն իրականություն դարձնելու լավագույն ճանապարհն արթնանալն է:
Ճախրիր ինչպես թիթեռ, խայթիր` ինչպես մեղու: