[ Music ] Ի՞նչ հավանեցինք ու ինչի՞ց հիասթափվեցինք այս շաբաթ

January 14, 2017

Մինչև շաբաթվա թոփ երգերն ու տեսահոլովակները ներկայացնելը կուզեի նշել, որ դրանց ընտրությունը կատարված է բավականին սուբյեկտիվորեն: Ես ո՛չ երաժիշտ եմ, ո՛չ էլ երաժշտագետ: Պարզապես սիրում եմ երաժշտություն և առավել շատ սիրում եմ կիսվել դրանով, այնպես որ ընտրությանս հետ չհամաձայնելը, սեփական տարբերակներն առաջարկելն ու ակտիվ մեկնաբանությունները միայն խրախուսվում են:

¶ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՎԱՆԵՑԻ


Մեկ տարի առաջ կյանքից հեռացած ռոք լեգենդ Դեյվիդ Բոուին, որքան էլ  անհավատալի է հնչում, շարունակում է զարմացնել անակնկալներով: Այս շաբաթ համացանցում հայտնվեցին նրա` միանգամից 3 նոր երգերը, որոնք նա ձայնագրել էր իր վերջին` «Blackstar» ալբոմի ձայնագրությունների ժամանակ: Ինձ` որպես Բոուիի ոչ այնքան մեծ երկրպագուի, դրանցից մեկը պարզապես հիացրեց. «Killing a Little Time»:  
[embed]http://youtu.be/OpzVxylreME?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Բավականին հայտնի դարձած «The Internet» խմբի երևի թե ամենավառ դեմքը` Syd-ը, որոշել է այս տարի սոլո ալբոմ թողարկել: «Fin» անունը կրող ալբոմի հետ կապված մեծ հույսեր է արթնացնում այս շաբաթ լույս տեսած տեսահոլովակը` «All About Me»: Ու թող այս թեթև, բայց շատ կպչուն գործը գալիք ալբոմի ամենավատ երգը լինի: 
[embed]http://youtu.be/ZNIOrsxsa0A?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Այս նյութը կազմելիս ինձ համար հաճելիորեն բացահայտեցի «The Orwells» ամերիկյան խումբը: Նրանց նոր երգը` «Black Francis»-ը, սկզբում թվում է, թե 60-ականների ռոքի նմուշ է, իսկ ընթացքում նույնիսկ Քոբեյնի «Nirvana»-ն է հիշեցնում: Մի խոսքով` ռոքի սիրահարները պետք է որ գոհ մնան:
[embed]http://youtu.be/AcNaveAVnII?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


6/8-ին և ընդհանրապես` հայկական «պոպսա»-ին ոչ այնքան լավ վերաբերվողներից շատերը ակամա ոգևորվում են ցանկացած այլ ոճի հայկական արտադրանքով: Չցանկանալով այդպիսի մոտեցում ցուցաբերել «մերոնց»` կառանձնացնեմ մի երգ, որն իսկապես հավանեցի: «Side Project» քչախոս խումբը հունվարի 11-ին You tube  վերբեռնեց իր նոր գործը` «Ինչպես տերև», ու հայտնվեց նաև այս ցանկում: 
[embed]http://youtu.be/OQfor0PNog0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Հիմա կուզեի նշել 2 տեսահոլովակ, որոնց մասին բավականին շատ խոսվեց երաժշտական պարբերականներում, բայց որոնք ես չհավանեցի, իսկ մեկից նույնիսկ հիասթափվեցի: Դրանց հեղինակները բավականին հայտնի են Հայաստանում, այդ պատճառով էլ ներառում եմ այս ցուցակում` հուսալով, որ կարծիքս չկիսողները կարձագանքեն:

¶ԱՅՆ, ԻՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԷԻ ՏԱ


The Weeknd - «Party Monster». Հերթական «The Weeknd-ական» երգ, որը ոչ մի էմոցիա չի առաջացնում: Եթե «False Alarm»-ի դեպքում այդ բացը լրացվում էր ֆանտաստիկ տեսահոլովակով, այս դեպքում նույնիսկ շատ սեքսուալ աղջիկները չեն օգնում: 
[embed]http://youtu.be/diW6jXhLE0E?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Եվ այս շաբաթվա հիասթափությունս` Sting - «One Fine Day»: Իհարկե, Սթինգը մնում է Սթինգ, բայց ինչո՞ւ, լինելով մեծ երաժիշտ, երկար դադարից հետո վերադառնալ ամերիկյան քոլեջային ֆիլմի սաունդթրեք հիշեցնող անդեմ երգով: Ինչևէ, հուսամ Սթինգից դեռ կլսենք այնպիսի երգեր, որոնց համար նրան սիրում ենք:
[embed]http://youtu.be/jPpi4IsPoU4?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]
 


§ԲՈՆՈՒՍ


 Եթե դեռ չեք հասցրել լսել Nicolas Jaar-ի նոր` «Sirens» ալբոմը, այդքան ծեծված «Mi Mujer»-ի հեղինակն առաջարկում է դա անել լեգալ` պաշտոնական հղումով: 
[embed]http://youtu.be/YcRQ23VOarc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]