[Անհավանական] National Geographic-ի օպերատորը ձերբակալվել է զեբր բռնաբարելու համար

June 18, 2017

National Geographic ընկերության օպերատորը, ով աշխատում էր ՀԱՀ-ում, ձերբակալվել է Հարավային Աֆրիկայում։ Նա վագրաձիու վրա սեքսուալ հարձակում է իրականացրել, երբ աշխատում էր Kruger ազգային զբոսայգում։
Բրայան Ֆիցջերալդը նկարահանում էր վավերագրական ֆիլմ Բուրչելյան վագրաձիերի մասին։ Նա National Geographic-ի երկու այլ աշխատակիցների և 5 տեղական ուղեկցորդների հետ միասին էր, երբ լքեց խմբին՝ կենդանիներին «ավելի մոտիկից տեսնելու» համար։
[caption id="attachment_44247" align="alignnone" width="600"]5 րոպե անց, նրա գործընկերները գնացին փնտրելու նրան և հայտնաբերեցին այն ժամանակ, երբ կենդանիներից մեկի հետ սեքսուալ հարաբերություն էր ունենում։
Համաձայն ՀԱՀ-ի ոստիկանության, 32-ամյա Բրայան Ֆիցջերալդը, երիտասարդ էգ վագրաձիուն գայթակղել է մրգերով, նախքան պարանով կապելն ու բռնաբարելը։
Ականատեսների խոսքով, նա կենդանուն պարանով կապել է իր արագագնացից, որպեսզի  անշարժ մնա ու բռնաբարել է, - ասում է ՀԱՀ-ի ոստիկանության ներկայացուցիչ Խոմոստո Ֆալանեն, - եթե խոսակցությունները ճիշտ են և նա իսկապես կենդանուն կապել է, ուրեմն կենդանին բացարձակապես իր համաձայնությունը չի տվել։
Աֆրիկայում հստակ օրենք չկա անասնամոլության մասին, բայց պարոն Ֆիցջերալդը մեղադրվում է Կենդանիների պաշտպանությնա մասին օրենքը խախտելու համար, որը նրան դարձնում է մեղավոր կենդանիների հանդեպ վատ վարվելու, տանջելու և վախեցնելու համար։ Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է առավելագույն 2 տարվա ազատազրկում։
[caption id="attachment_44248" align="alignleft" width="600"]NSPCA-ի գործադիր տնօրեն Մարսել Մերեդիթի խոսքով, ինքը չի զարմացել, երբ կարդացել է պարոն Ֆիցջերալդի մասին լուրը։ Նա փաստում է, որ Հարավային Աֆրիկան անասնամոլների համար տարեցտարի դառնում է հայտնի վայր, չնայած իշխանությունները ջանքեր են գործադրում նման երևույթները կանխելու համար։
Վերջին տարիներին նման բազաթիվ դեպքեր են եղել։ Օրինակ, Տրանսկեցի տղամարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման ոչխարի հետ սեքսով զբաղվելու համար, մի տեղ էլ պատանիներին հայտնաբերել են, երբ նրանք խմբակային բռնաբարում էին շանը։
Չնայած նման թեմաներով բողոքների աճին, NSPCA-ի տվյալներով, վերջին երկու տարում ավելի քան 20․000 կենդանի ՀԱՀ-ում սեքսուալ բռնության է ենթարկվել։