Ամիրյան 4/3. «NATIONAL» հյուրանոց

January 13, 2016

- Հյուրանացային բիզնեսը Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում դարձավ մոդայիկ: Նախքան այդ՝ 2000-ականների սկզբին, արտասահմանից եկած հյուր և զբոսաշրջիկ ընդունելու հնարավորություն Հայաստանում ընդամենը 3-4 հյուրանոց ուներ: Այժմ արդեն միայն հյուրանոցների թիվը հատում է 180-ը, իսկ ընդհանուր առմամբ հյուրանոցային օբյեկտները մոտ 330-ն են: Մրցակցությունը ծա՞նր է:
- Վերջին մեկ տարում միայն մեր հյուրանոցի շրջակայքում՝ մոտ 700 մետր շառավղով տարածքում, 21 նոր հյուրանոց է բացվել, որոնք առաջարկում են 936 ննջասենյակ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սենյակ ունի միջինը 2 ննջատեղ: Պարզ թվաբանությունը հուշում է, որ Երևանի կենտրոնում միայն մեկ տարում 2000 հավելյալ զբոսաշրջիկի սպասարկելու հնարավորություն է ստեղծվել: Բացի այդ՝ քաղաքի կենտրոնում արագ ավելանում են վարձով բնակարաններն և կացարանները: Այստեղ գործում է դասական տեսակը. առաջարկը ձևավորվում է պահանջարկի թելադրանքով, ընդ որում դա վերաբերում է նաև ծառայության որակին: Լավ հյուրանոցը լուրջ ներդրումների արդյունք է: Այդ գաղափարը մեզ ստիպում է միշտ լինել նորարար, թրենդային, հետաքրքիր և աչալուրջ: Ծառայությունների տեսականին, որակը և արժեքը պետք է լինեն համադրելի ու պետք է գրավեն հյուրերին:
National»-ը 5-աստղանի է, գտնվում է քաղաքի կենտրոնում: Նշանակո՞ւմ է արդյոք, որ հյուրանոցի հիմնական հաճախորդներն արտասահմանցիներն են, այն էլ լիքը դրամապանակով:
- «National»-ի շենքը կառուցվել է որպես բնակելի, հետո է որոշվել այն վերածել հյուրանոցի: 2013-ին կար 38-39 սենյակ: 2 տարի է անցել, ու սենյակների թիվն արդեն 58 է: Երկու ամսից կլինի 76: Այսինքն՝ հյուրանոցը ընդլայնվում է: Իրավացի եք, մեր հաճախորդը էժան սեգմենտում չէ: Բայց թանկ ծառայություն վաճառելն ավելի ծանր է: Հարուստ արտասահմանցուն սպասարկելը բարդ գործ է: Նա պահանջկոտ է, երբեմն իր մասին չափից ավելի մեծ կարծիք ունի: Հիմնականում այլոց աչքերով դրական պատկերացում ձևավորած մարդիկ են: Թեև շատ են նաև այլ որակի հարուստները՝ ոչ միայն դրամապանակով: Իրական հարուստ հյուրին մենք անմիջապես առանձնացնում ենք իր վարքագծով, մոտեցումներով:
- Ո՞րն է հյուրանոցային բիզնես հաջողության բանաձևը: Ո՞ր գործիքները կարող են օգնել:
- Նախ՝ ամենօրյա, ամենժամյա ուշադրությունը և առաջին հերթին՝ աշխատակազմի նկատմամբ: Եթե նույնիսկ հյուրանոցի պատերը ոսկեզօծ լիեն, բայց չլինի հարիր սպասարկում, ջերմ վերաբերմունք, հյուրը շատ շուտ կմոռանա քո մասին: Մեր հյուրանոցի մեծահարուստ այցելուները առավել բծախնդիր են և որևէ առաջարկի կամ խնդրի պարագայում նախ ցանկանում են գործ ունենալ մենեջերի հետ: Բավական հանդուրժող եմ, բայց իմ աշխատակիցները լավ գիտեն, որ հյուրանոցի հասցեին ցանկացած դրական կամ բացասական արձագանք նախ ինձ է վերաբերում:
- Ի՞նչ բարձրաստիճան հյուրեր է ընդունել հյուրանոցը Ձեր ղեկավարության օրոք:
- Ընդամենը 2 ամիս առաջ «National»-ում հանգրվանել էր Իրանի փոխնախագահ-վարչապետը: