Ձմեռային փառատոնի հովանավորությունը մեր կորպատիվ պատասխանատվության մի մասն է. Indigo ընկերության հիմնադիր Արամ Ազարյան

January 29, 2024

Կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև ձևը։ Որովհետև շատ հաճախ ձևը որոշում է բովանդակությունը։ Հենց այս մոտեցմամբ և երկարաժամկետ գործակցության հեռանկարով Newmag-ի ձմեռային փառատոնին է միացել Indigo ընկերությունը։

Indigo-ն ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով բրենդինգով զբաղվող հայաստանյան լավագույն ընկերություններից է, որը 200-ից ավելի գործընկերների համար իրակացրել է ավելի քան 900 նախագիծ։ Ըստ ընկերության հիմնադիր և արտ-տնօրեն Արամ Ազարյանի, Newmag-ի հետ գործակցությունը մեծ պորտֆոլիոյի ևս մեկ նշանակալից հանգրվան է։

«Ուրախ ենք, որ միացել ենք Newmag-ի ձմեռային փառատոնին և աջակցում ենք այսպիսի մեծամասշտաբ ու բազմաֆորմատ մշակութային իրադարձությունը։ Ժամանակակից արվեստների փառատոնով մեր հետաքրքրությունը ուղիղ կապ ունի հենց մեր գործունեության հետ. այն, ինչ ստեղծում է Indigo-ն, ներշնչված է ու սերում է հենց արվեստից»,- նկատեց Արամ Ազարյանը։  

NEWMAG WINTER FEST-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Արվեստի հետ Indigo-ի կապը  շատ ուղիղ է։  Ընկերության ամենահայտնի նախագծերից է Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեբրենդիգը, որը մեծածավալ ու պատասխանատու աշխատանք էր։ 

«Մենք համարում ենք, որ անկախ գործունեության տեսակից, յուրաքանչյուր ընկերություն պետք է աջակցի ազգային մշակույթին ու արվեստագետների գործունեությանը, որպես կորպորատիվ սոցիալական փաթեթի մաս։ Newmag-ի հետ գործակցությունը և փառատոնի հովանավորությունը մենք դիտարկում ենք հենց այդ պատասխանատվության տեսանկյունից»,- նկատեց Արամ Ազարյանը։  

Փառատոնի հովանավորությունը Indigo ընկերության հետ Newmag-ի գործակցության այս տարվա առաջինն է, բայց ոչ վերջինը։ Ըստ ընկերության հիմնադիր և արտ-տնօրեն Արամ Ազարյանի, Indigo կլինի այս տարվա բոլոր փառատոնների հովանավորը։