Newmag-ն ու «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական մրցույթ արցախցի հեղինակների համար

March 5, 2024

Newmag հրատարակչությունը «Թովմասյան» հիմնադրամի հետ հայտարարել է արցախցի հեղինակների համար գրական մրցույթ: Պատմական ժառանգությունը գրականության միջոցով պաշտպանելն առաջնային խնդիր է, քանի որ այն մշակութային ինքնության և հավաքական հիշողության պահպանման գործուն միջոց է:

Այս նախաձեռնության նպատակն է հարթակ ապահովել արցախցի գրողների համար, որպեսզի գրականությունը դառնա մշակույթը պահպանելու գործիք և Արցախի հայկական ժառանգությունը կփոխանցի սերունդներին:  

Մրցանակը տրվելու է գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական արձակ ստեղծագործություններին: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել արցախահայ այն բոլոր գրողները, ովքեր ստիպված են եղել Արցախի հանրապետությունը լքել 2020 թվականի 44 օրվա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին մասնակցության տարիքային սահմանափակում չկա: 

Մրցույթին ներկայացնել  

  • Ինքնակենսագրություն,
  • Գրական գործի մի հատված /15-30 էջ/:  

 

Մրցույթի պայմանները  

  • Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ ստեղծագործության համար,
  • Ստեղծագործությունը պետք է նախկինում հրատարակված չլինի,
  • Պետք է լինի հայերեն, 12 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1,15,
  • Հաղթելուց հետո հրատարակչությանը ներկայացվելիք ամբողջական ստեղծագործությունը պետք է լինի նվազագույնը 80 էջ,
  • Հայտի փաթեթը պետք է ուղարկել [email protected]  էլհասցեին, նշել կոնտակտային տվյալները, «թեմա» (subject) տողում պետք է գրել՝ Գրական մրցույթի համար,
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 30:

 

Ստեղծագործությունների գնահատման չափանիշները

  • Կուռ կառուցվածք,
  • Հղկված լեզու և ոճ,
  • Օրիգինալ տեքստ։  

 

Գրական մրցույթի ժյուրիի կազմը  

  • Գնել Նալբանդյան – Newmag-ի գլխավոր խմբագիր
  •  Իննա Հովհաննիսյան, «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն
  • Վիոլետ Գրիգորյան – գրող, հրապարակախոս
  • Սամվել Գասպարյան– թարգմանիչ, խմբագիր
  • Նորեկ Գասպարյան – Արցախի Գրողների միության նախագահ

Հաղթած հեղինակի անունը կհայտարարվի Newmag-ի ամառային փառատոնին ՝ 2024 թվականի հունիսին: Որպես պարգև Newmag-ը կհրատարակի հաղթած հեղինակի գիրքը և կհոգա հրատարակչական ծախսերը: