Տեղի ունեցավ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի շնորհանդեսը

July 2, 2018

Սկզբից բլոգի հոդված, հետո՝ գիրք. Մարկ Մենսոնը «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրեց՝ ընթերցողին ցույց տալու ճշմարտությունը. անտարբերությունը չի լուծում մեր պրոբլեմները: Թքած ունենալու «առողջ» արվեստը՝ կյանքի դժվարությունները գիտակցելն ու դրանց թեթև նայելն է: Հիմա այն հայ ընթերցողի սեղանին է: Գիրքը թարգմանել է newmag ընկերությունը:
«Երկար մտածեցինք, թե որ գիրքը թարգմանենք, և կանգ առանք այս ստեղծագործության վրա, որովհետև այն հեշտ էր թարգմանել, պոպուլյար էր համաշխարհային շուկայում: Այնինչ, նախատեսված 1 ամսվա փոխարեն գիրքը թարգմանվեց 5 ամսում, որովհետև դժվար էր թարգմանել հեղինակի՝ հայհոյախոսություններով, կենցաղային, ժարգոնային արտահայտություններով լի մտքերը, որոնք ամերիկացի ընթերցողին հասկանալի են, իսկ հայ ընթերցողին՝ ոչ: Միաժամանակ պետք էր պահպանել այն միտքը, որը փոխանցում էր հեղինակը: Երկար չարչարվելուց հետո մենք հասել ենք այն արդյունքին, որ ընթերցողը չզգա, որ սա թարգմանություն է»,- ասաց newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Գիրքն այստեղ էլ վաճառքի մեծ ցուցանիշներ ապահովեց. համաշխարհային բեսթսելլերը ամենավաճառվածներից է նաև Հայաստանում: Չնայած միջին ծավալին, «Թքած ունենալու նուրբ արվեստը» թարգմանել են 5 ամսում: Փորձել են հնարավորինս պահպանել առաջին հերթին գրքի ոգին։ 
«Շատ են եղել նաև նորաբանությունները: Կար մի դրվագ, որտեղ պետք է նկարագրես, թե որքան անտարբեր է պանդան: Անգլերենում կարող է ավելի բնական ստացվել. հեգնանքը ավելի հեշտ է տրվում, իսկ հայերենում պետք է բացատրես, որ դա նորմալ է և պանդան հեգնանքով խոսում է զրուցակցի հետ: Փորձել ենք բոլորդ այդ դժվար պահերի հայերեն տարբերակները ներկայացնել բացականչություններով, կետադրությամբ և սեր ու կրքով, որոնք առկա են եղել բնագրի մեջ», - ասում է գրքի թարգմանիչ Սերգեյ Սարգսյանը: 
Թարգմանական աշխատանքին զուգահեռ, տղաները նաև անընդհատ կարդում էին գիրքը: Այն վերածվել էր հաճելի ընթերցանության, երբ սիրելի հատվածներդ մի քանի անգամ կարդում ես, հետո նաև թարգմանում:
«Գերժամանակակից գիրք է, որը լի է հղումներով ինտերնետային մեմերին, որոնցից ոչ բոլորն են Հայաստանում: Մենք փորձել են գործածել մեր մեմերի հարուստ պալիտրան:»,- ասում է գրքի թարգմանիչ Նարեկ Մարգարյանը: 
Եղել են նաև անհամաձայնություններ, բուռն քննարկումներ: Օրինակ, հեղինակը գործածել է zillion բառը, բայց անգլերենում այդպիսի թիվ չկա: Անգլերենում միլիոնի չափազանցված տեսակն է: Հայերենում նման բառը ծիծիլիոնն է: Թարգմանիչները փորձել են բառ առ բառ թարգմանել և խմբագրել: Քննարկումների շնորհիվ գտել են դրանց բոլորի համարժեք հայերեն տարբերակները, բայց միևնույն ժամանակ գրքում մնացել Մարկ Մենսոնի հումորը: Վերջում լավագույն և հայերեն տարբերակը որոշում էր գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը: Բնօրինակի և թարգմանության միջև տարբերությունը չնչին Է։ Մարկ Մենսոնը գործածել է գռեհկաբանական բառաշերտ, որն ամերիկացի ընթերցողի համար գուցե սովորական է, բայց հայ ընթերցողին կարող է շոկի մեջ գցել:
«Ամենադժվարը սլենգային և ժարգոնային հատվածների թարգմանությունն էր: Գիրքը այն չափի է, որ մեկ շնչով կարելի է հավանաբար կարդալ: Իրոք, եթե ընթերցողին հետաքրքրում է տեսքտը, շարադրանքը չի խանգարում բովանդակությանը»,-ասում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը: 
[Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին

  • [Թքած ունենալու նուրբ արվեստը] Ընթերցողի և գրքի առաջին ծանոթությունը սոցցանցում

  • [Թքած ունենալու նուրբ արվեստը] Ինչպե՞ս ընտրվեց վերնագիրը և որո՞նք էին մյուս տարբերակները

  • Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը




  • Գիրքը միայն առաջին հայացքից ու վերնագրից է թվում թեթևամիտ, մինչդեռ այն շատ ավելի խորն ուսումնասիրված է` համեմված ժամանակակից օրինակներով և սուր հումորով: Այն նախատեսված է բժշկից մինչև ծրագրավորող, ուսանողից մինչև դասախոս. բոլոր նրանց համար, ովքեր ունեն խնդիրներից ցուցակ և կարիք ունեն դրանք դասակարգելու, զտելու և կարևոները լուծելու: Թիմը, գրքի հաջողության բանաձևը համարում է ոչ միայն բովանդակությունը, հայերեն թարգմանությունը. դիզայնը, այլև մատչելի գինը: 
     «Կան գրահրատարակչական ծախսեր, որոնցից անհնար է խուսափել, բայց միևնույն ժամանակ գիրքը պետք է լինի գնային խելամտության սահմաններում: Կարծում եմ, որ մեր հրատարակած գրքի հաջողության գաղտնիքը նաև մատչելիությունն է»,-ասում է նախագծի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: 
    Նախագծի աջակիցների՝ Ավերս ընկերության և Ավետիսյան քընսթրաքշընի համար գրքից բացի, կարևոր էր նաև թարգմանչական խմբագրակազմը: Գրքի հաջող ընտրությունից բացի, շատ բան կախված է հենց այդ խմբից:
    Շնորհանդեսին ներկայացվեց նաև books.newmag.am կայքը, որի միջոցով հնարավոր է օնլայն պատվիրել նյումեգի գրքրեը: Խմբագրության նպատակն է թարգմանել և հրատարակել հիմնականում ոչ գեղարվեստական համաշխարհային բեսթսելլերներ՝ քաղաքականության, բիզնեսի և ինքնաճանաչման մասին: նյումեգի երրորդ նորույթը bestseller.am կայքն է: Այստեղ ներկայացվում են հայալեզու և ռուսալեզու ամենաթարմ ու բեսթսելլեր դարձած գրքերը:
    https://www.youtube.com/watch?v=LYunrKKiXYk
    [gallery ids="52589,52649,52648,52647,52646,52644,52643,52642,52640,52639,52637,52635,52630,52631,52632,52633,52634,52626,52627,52628,52629,52623,52622,52621,52619,52618,52617,52616,52588,52586"]
     



    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։