Ֆրանկֆուրտի գրքի փառատոնի հանդիսավոր բացման արարողությունն ընթացել է սկանդալներով

October 18, 2023

Գերմանիայում սկսվել է Ֆրանկֆուրտի գրքի 75-րդ փառատոնը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ միջազգային գրքատոնին մասնակցում է նաև Newmag-ը։ Հեղինակավոր տոնավաճառի հենց առաջին օրը տեղի է ունեցել միջադեպեր։ Նախ արաբական մի քանի երկիր չեղարկել է իր մասնակցությունը, ապա բացման հանդիսավոր արարողությունը սկսվել ու ավարտվել է սկանդալով:

Որպես Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի բացման արարողության վերջին բանախոս՝ սլովենացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը խախտեց Իսրայելի հետ համերաշխության կոնսենսուսը, որը նախկինում վերահաստատել էին իրենից առաջ բոլոր բանախոսները: Նա նաև դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը և պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Փիլիսոփան, ով հանդես էր գալիս որպես հյուրընկալող երկրի՝ Սլովենիայի ներկայացուցիչ, լուրջ քննադատական խոսքեր հնչեցրեց Իսրայելի վերաբերյալ։ Այդ ժամանակ մի քանի ունկնդիր լքեց դահլիճը։  

Փիլիսոփա Ժիժեկը ելույթն ավարտեց հետևյալ մտքով. «Խոսքի ազատությունն է։ Նաև պետք է դիմանալ ընդհատումներին։ Ուրախ եմ, որ լսեցինք ելույթը մինչև վերջ»: Դահլիճը նրան ուղեկցեց ծափերով։

Սա Ֆրանկֆուրտի գրքի 75-րդ փառատոնի միակ սկանդալը չէր։ Գրքի տոնավաճառի բացման օրն արդեն բացվել էր սենսացիոն դեպքով։ Մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչները չեղարկել էին իրենց մասնակցությունը ու դա արել էին վերջին օրով. «Ես շատ հիասթափված եմ, որ նրանք չեն գալիս աշխարհաքաղաքականության պատճառով»,- բացման ժամանակ նշել էր գրքի տոնավաճառի տնօրեն Յուրգեն Բոոսն ու ավելացրել,- «Նրանք չեն հասկանում, որ մենք սգում ենք երկու կողմերի զոհերի համար, բայց մենք ամուր կանգնած ենք Իսրայելի կողքին»։  

Իսկ մինչ տոնավաճառի մեկնարկը՝ քննադատության էր ենթարկվել Ֆրանկֆուրտում 1987 թվականից շնորհվող գրականության մրցանակը իսրայելաբնակ արաբ գրող Ադանիա Շիբլիին փառատոնին չշնորհելու որոշումը։ Նրան պարգևատրել է ժյուրին՝ իր «Աննշան հարց» վեպի համար, որի իսրայելական կերպարների գծանկարն արդեն ամռանն արժանացել էր քննադատության։ Մի քանի հարյուր գրողներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էննի Էռնոն, Աբդուլրազակ Գուրնահը և Օլգա Տոկարչուկը, երկուշաբթի օրը նամակ են գրել գրքի տոնավաճառին՝ կոչ անելով չեղարկել որոշումը և տեղ տալ պաղեստինյան ձայներին: