[newmusic] Հիշվող և մոտիվացնող St. Vincent-ը, սեքսուալ Tove Lo-ն և և ուղիղ եթերում The Academic-ն է

October 8, 2017

Բարև Հոկտեմբեր և բարև նոր երգացանկ: Միանգամից նշեմ, որ աշնան երկրորդ ամսվա առաջին շաբաթը երաժշտական առումով հաճելիորեն ակտիվ էր: Այսօրվա ցանկում կհանդիպեք նախադեպը չունեցող տեսահոլովակից մինչև իսպաներեն երգող Beyonce:
Սկսեմ հենց աննախադեպ տեսահոլովակից:
Իռլանդական The Academic խումբը պատմության մեջ առաջին անգամ ներկայացրեց տեսահոլովակ, որը նկարահնվեց ֆեյսբուքյան Live ռեժիմում, այլ կերպ ասած՝ ուղիղ եթերում: Չէի ասի, որ բուն երգը շատ լավն է, բայց տեսահոլովակն իրոք հետաքրքիր է ստացվել:

NewMag-ի ընթերցողն արդեն հասցրել է ծանոթանալ ամերիկուհի St. Vincent-ի հետ:
Դեռևս չեմ կարողանում ինքս ինձ համար հասկանալ՝ հավանում եմ նրան, թե ոչ, բայց Los Angeles երգը հաջող է ստացվել՝ հատկապես իր հիշվող հիմնական մոտիվով:

Գրեթե բոլորս ինչ-որ չափով սիրում ենք Eurythmics-ի Sweet Dreams երգը: Կարծում եմ՝ Fergi-ն նույնպես, քանի որ նրա Tension երգը մի փոքր հիշեցնում է Sweet Dreams-ի՝ 21-րդ դարին համապատասխանող տարբերակը:

Ժամանակին իմ ցանկերից մեկում ներկայացրի Charlie Puth-ի Attention երգը, որն այդ պահին ուներ 8 միլիոն դիտում՝ կանխագուշակելով, որ այն հիթ է դառնալու: Այս պահին երգն ունի արդեն կես միլիարդ դիտում:
Puth-ի նոր՝ How Long-ի մասին դժվարանում եմ նման կանխագուշակումներ անել, բայց երգն, ինչպես ասում են, լսվող է:

Շվեդ երգչուհի Tove Lo-ին (թե ինչպես ճիշտ արտասանել նրա անունը, կիմանաք հենց տեսահոլովակում) բացահայտեցի այս շաբաթ: Disco Tits՝ ամեն ինչ ասող այս վերնագրով տեսահոլովակը մի փոքր տարօրինակ ու մի փոքր էլ կարող է ձանձրալի թվալ, սակայն բուն երգն ու Tove Lo-ի սեքսուալությունը փրկում են իրավիճակը:

«Bitch I’m Drownin’». այս խոսքերը միանգամից տպավորվեցին A Boogie Wit Da Hoodie «Drowning»-ից հետո: Ի տարբերություն օրիգինալ տարբերակի՝ գործի թարմ տեսահոլովակում չկա մեկ այլ ռեփեր Kodak Black-ի հատվածը, սակայն գեղեցկագույն դաշնամուրային մեղեդին, որն, ինչպես նշել է դրա ստեղծողը, «Բախական» շունչ ունի, իր տեղում է:

Իսպանալեզու երգերը սկսել են համաշխարհային հիթեր դառնալ: Despacito-ն այս պահին ռեկորդակիրն է, իսկ J Balvin-ի Mi Gente-ն մոտենում է 1 միլիարդին:
Beyonce-ն, այս ամենը շատ լավ հասկանալով, որոշեց միանալ կոլումբիացի երգչին և վերաթողարկել Mi Gente-ն:  

BONUS
Որպես բոնուս՝ առաջարկում եմ դիտել, ինչպես նրան ներկայացրին, համաշխարհային ֆոլկի տիտան Ջիվան Գասպարյանի ելույթը «Вечерний Ургант»-ում՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ միասին: