[newmusic] Բոբ Մարլիի որդին ու թոռը, նոր հիթ Ed Sheeran-ից ու «կայծակնային» հոլովակ Imagine Dragons-ից

May 6, 2017

Եվս մեկ երաժշտական շաբաթ ավարտվեց: Պետք է խոստովանեմ, որ դեռ մարսում եմ նախորդ` շքեղ փլեյլիստը:
Փորձեմ այս անգամ ևս չհիասթափեցնել ընթերցողին ու ներկայացնել փլեյլիստը թարմացնելուն արժանի գործեր: Նախորդի հետ համեմատ` երգերը կլինեն սակավաթիվ, բայց կրկին հետաքրքիր և որակյալ:
Սկսենք Marley հանրահայտ տոհմի ներկայացուցիչներից: Նախ նոր երգ թողարկեց լեգենդար Բոբ Մարլիի թոռը` Skip Marley-ն: Չէի ասի, որ Skip-ը լիովին արդարացնում է իր պապիկի երաժշտության սիրահարների սպասելիքները, բայց հուսանք «Calm Down»-ը նրա ամենավատ երգը կլինի:
http://youtu.be/eyq74jtdgnY?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
1977-ին թողարկվեց  Բոբ Մարլիի լեգենդար երգը` «Exodus»-ը: Արդեն դասական դարձած երգի 40- ամյակի առթիվ Բոբ Մարլիի որդին` Ziggy Marley-ն թողարկեց «Exodus»-ի հատուկ` վերամշակված տարբերակը: Երգն այնքան լավն է, որ նույնիսկ նոր հնչողությունը չի կարողացել ազդել դրա որակի վրա:
http://youtu.be/sTpJ2PdKhIo?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
SiR լակոնիկ անունով երգիչն արդեն հասցրել է հայտնվել newmag-ի երգացանկում: R&B ժանրի ամենախոստումնալից դեմքերից մեկը այս շաբաթ ևս թողարկեց նոր տեսահոլովակ, որում, ես, գուցե շատ սուբյեկտիվորեն, բայց նկատեցի հղում Nirvana-ի լեգենդար «Nevermind» ալբոմի շապիկին:
http://youtu.be/dXZyyInGBdo?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ժամանակակից հիթմեյքեր Ed Sheeran-ը շարունակում է իր պրդուկտիվ աշխատել` թողարկելով հերթական տեսահոլովակը: Դժվար թե «Galway Girl»-ն ունենա «Shape of You»-ի հաջողությունը, բայց վատ երգ չի ստացվել, իսկ տեսահոլովակի հեղինակը հենց կատարողն է: Դրա միջոցով կծանոթանաք Sheeran-ի անցկացրած երեկոներից մեկին` հենց իր աչքերով:
http://youtu.be/87gWaABqGYs?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եվ վերջում, այնուամենայնիվ, չկարողանալով ձերբազատվել նախորդ փլեյլիստի ազդեցությունից` ներկայացնում եմ Imagine Dragons-ի նոր` «Thunder» երգի էլ ավելի նոր տեսահոլովակը: Հուսամ երգն արդեն լսել եք, բայց հրաշալի տեսահոլովակի ուղեկցությամբ «Thunder»-ը էլ ավելի «լսարժան» ու դիտարժան է դառնում:
http://youtu.be/fKopy74weus?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn