BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Լասլո Բոկի «Ի գործ» գրքի հեռուստաշնոր

Տեղի ունեցավ Լասլո Բոկի «Ի գործ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա Հ/Ը եթերում տեղի է ունեցել «Ի գործ» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Ձեռնարկը ներկայացրել են թարգմանիչ Լիանա Զաքարյանը, HR մասնագետ Մարիամ Համբարձումյանը, Digitain ընկկերության ստրատեգիկ նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը։ «Ի գործը» ցույց է տալիս, թե ինչպես

Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավար Լասլո Բոկը բեկումնային հետազոտություն է արել աշխատանքի կազմակերպման ոլորտում։ Հետազոտման արդյունքների կիրառումը կօգնի, որ ձեր բիզնեսում ներգրավեք ամենատաղանդավոր աշխատակիցներին, որոնք պատրաստ են հաջողության հասնել: Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանի խոսքով, սա առանձնահատուկ գիրք է, քանի որ նախ հայերենով նման ձեռնարկ չունենք, հետո այստեղ տեղ են գտել բազմաթիվ խորհուրդներ և դասեր, որոնք չափազանց օգտակար ու կիրառելի են արդյունավետ աշխատանքի համար.  

«Արդյունավետ աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն և նվիրվածություն, ու որպեսզի աշխատակիցը ցույց տա դրական արդյունք, պետք է աշխատավայրում լինի դրական միջավայր։ Գրքի հեղինակը նկարագրում է՝ որքան դրական ազդեցություն է դա ունեցել Գուգլի վրա։ Ձեռնարկում տեղ են գտել ընդհանուր սկզբունքներ, որոնք կարող են կիրառել բոլորը։ Տեսական գիտելիքի փոխարեն, Բոկը պրակտիկ օրինակներով է առաջնորդվել։ Հեղինակի խորհուրդը գործատուներին՝ լսել ու ընդունել աշխատակցի առարկությունները»։ 

TCF, 2mindS ընկերությունների համահիմնադիրներից ու reArmenia հոգաբարձուների խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանն ընդգծում է գրքի կարևորությունն ու նկատում՝ բազմաթիվ խորհուրդներ իրենք ընդունել են ի գիտություն ու կիրառում են. «Մեր ղեկավարը տարիներ առաջ եղել էր նման մեծ կորպոռացիաներում և հենց այնտեղից վերադառանլուց հետո քննարկել ու շատ օրինակները տեղայնացրել ենք։ Մարդկային ռեսուրսների ղեկավարները  պետք է բաց լինեն ու հասկանան աշխատակցին, օգնել զարգացնել նրանց հմտությունները, առաջնորդելու, բանակցելու կարողությունները»։  

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողությունների ու նրանց յուրօրինակ փորձի մասին գրքերը հայերեն հրատարակելու համար Newmag հրատարակչությունն ու Digitain-ը մեկ տարի առաջ սկսեցին SMART մատենաշարով հրատարակել գրքեր։ Ըստ ստրատեգիկ նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանի, ձեռնարկում տեղ գտած դասերն ու խորհուրդներն իրենց ընկերության 3000 աշխատակցի համար ծանոթ են և ընդունելի.  «Հրատարակչության հետ տարբեր գրքեր ներկայացրել ենք, սակայն SMART մատենաշարի շրջանակում միայն ՏՏ ոլորտի գրքեր են։ Մեր փիլիսոփայության, զարգացման հիմքում նաև կրթական կոմպոնենտն է, ինչի համար էլ սկսեցինք համատեղ այս մատենաշարը։ Գրքում կան բազմաթիվ օրինակներ՝ ինչ կարևոր սկզբունքներ պետք է ունենա աշխատակիցը։ Աշխատակցի արժեքային համակարգը մեր գործում շատ կարևորում ենք, պետք է հաշվի առնենք, որ նոր աշխատակիցը համապատասխանի թիմին։ Ընկերության աշխատակիցը պետք է ցանկանա սովորել ու զարգանալ»։

«Ի գործը» ցույց է տալիս, թե ինչպես է պետք հավասարակշռել ստեղծարարությունն ու վարչարարությունը, հասնել հաջողության, որը կարելի է չափել կյանքի որակի փոփոխությամբ: Կարդացեք այս գիրքը, եթե ցանկանում եք ձեր ընկերությունը կառավարել ներքեւից, ոչ թե վերեւից: Կարդացեք, որ սովորեք հաճույք ստանալ ձեր աշխատանքից:

Կարդացեք նաև

Տարածել