Newmag-ը հայերեն է հրատարակել SMART մատենաշարի 3-րդ գիրքը՝ Լասլո Բոկի «Ի գործը» (թրեյլեր)
Newmag-ն իր SMART մատենաշարը համալրում է ևս մեկ բեսթսելլերով՝ «Ի գործ». Ովքեր և ինչպես են աշխատում Google-ում․ գործելու և առաջնորդելու նորմերը» գրքով։ Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավար Լասլո Բոկի բեկումնային հետազոտությունն ընդգրկում
Գիրք, որը «Google-ում մարդկային ռեսուրսների կառավարման մասին շրջադարձային հայացք է։ Պարզ գրված, փաստերի վրա հիմնված գործնական ուղեցույցի հիմքում համոզիչ փիլիսոփայություն է: Հետազոտության և պրակտիկայի հմուտ միահյուսում է, որը լի է գործնական խորհուրդներով: Անփոխարինելի այս գիրքը մարդկային ռեսուրսների բոլոր կառավարիչների համար է: Եթե ցանկանում եք ձեր ընկերությունը կառավարել ներքևից, ոչ թե վերևից, ուրեմն պետք է կարդալ «Ի գործը», որ սովորեք հաճույք ստանալ աշխատանքից:
Հենց այս նպատակով է ամերիկահունգար գործարար Լասլո Բոկը գրել գիրքը։ Humu ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրեը երկար ժամանակ աշխատել է Google-ում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման գծով ավագ փոխնախագահ։ Google-ում աշխատելու ընթացքում ընկերությունն ավելի քան 30 անգամ ճանաչվել է աշխատանքի լավագույն վայրն աշխարհում և ստացել ավելի քան 100 մրցանակ, որպես լավագույն գործատու: HR ամսագիրը Բոկին ճանաչել է «Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տարվա ղեկավար»։ 2015-ի ապրիլի 7-ին Բոկը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ի գործը», որը դարձել է The New York Times և Wall Street Journal ամսագրերի բեսթսելլեր:
«Ի գործը» բերում է ճանաչված, բայց աշխատանքի համար ոչ լավագույն ընկերությունների օրինակները և ներկայացնում պակաս հայտնի ընկերությունները, որոնք տպավորիչ արդյունքների են հասնում սեփական աշխատակիցներին արժևորելու և նրանց լսելու շնորհիվ: Բոկն օգնում է ներսից տեսնել Google-ի կառավարման խոհանոցը․ հաջողակ ընկերություն, որը տարիներ շարունակ համարվում է աշխատանքի լավագույն վայրերից մեկը և որտեղ կյանքի են կոչվում երկար տարիների հետազոտությունների արդյունքները:
Գիրքը գովազդելու նպատակով Բոկը շրջագայել է աշխարհով մեկ՝ հաճախ ընտանիքի ուղեկցությամբ: Ըստ նրա, գործում հաջողության հասնելու համար պետք է իշխանությունը վերցրեք կառավարիչներից, սովորեք ձեր և՛ լավագույն, և՛ վատագույն աշխատակիցներից, աշխատանքի ընդունեք միայն նրանց, ովքեր ձեզնից խելացի են, անկեղծ լինել աշխատակիցների հետ և խրախուսեք կարծիքների փոխանակումը:
2022-ին Newmag-ը Digitain ընկերության հետ ստեղծեց SMART մատենաշարը։ Մեկ տարվա ընթացքում համատեղ հրատարակվել է երեք գիրք՝ Փիթեր Թիլի «Զրոյից մեկը», Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը» և Լասլո Բոկի «Ի գործը»։ Մատենաշարը նպատակ ունի հայերեն հրատարակել այն համաշխարհային բեսթսելլերները, որոնք կներկայացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեխնոաշխարհի անհավանական պատմությունները, հաջողակ ստարտափների, տեխնոբիզնեսի կանոնների մասին։
«Ի գործի» շնորհանդեսը նոյեմբերի 14-ին է, 19:00, Unicorn Community Café-ում։ Նոր գրքից բացի Newmag-ը կներկայացնի նաև իր 2-րդ Corner-ը՝ Կողբացի 83 հասցեում կգործի հրատարակչության գրքերի վաճառքի անկյունը։ Corner-ի բացման կապակցությամբ «Ի գործի» առաջին 50 օրինակները վաճառվելու են հենց Կողբացի 83 հասցեում։
Ի դեպ, գնելով գիրք Unicorn-ից` սուրճը կստանաք անվճար։ Մուտքն ազատ է. աշխատանքային օրվա վերջում սպասում ենք Ձեզ ամենասմարթ համայնքում։