[newmusic] Imagine Dragons-ի նոր երգը, ֆանկային Snoop Dogg-ը և շաբաթվա բացահայտումը՝ Janelle Monae

February 27, 2018

Imagine Dragons խումբն, անկեղծ ասած, դեռևս չի կարողանում «Believer»-ին համարժեք հիթ թողարկել: Այնպես չէ, որ նրանց մյուս երգերը, այդ թվում և նորը՝ «Next To Me»-ն վատն են, ուղղակի դեռևս չունեն «Believer»-ի փայլն ու ազդեցիկությունը:
https://youtu.be/-C_rvt0SwLE
Janelle Monae-ն այս շաբաթվա իմ բացահայտումներից է: Երգի հենց առաջին վայրկյաններից զգացվում է լեգենդար Prince-ի ազդեցությունը: Այդպես են կարծում այս պահի դրությամբ նաև ևս 823 հոգի (այո, տեսահոլովակի թոփ մեկնաբանություններից մեկն իմն է): Ի դեպ՝ տեսահոլովակի մասին. ստացվել է մեղմ ասած բազմանշանակ, բայց, ինչ խոսք, սեքսուալ:
[embed]https://youtu.be/tGRzz0oqgUE[/embed]
X Ambassadors-ի նոր երգի մասին կարող եմ ասել մոտավորապես նույնը, ինչ վերևում գրել եմ Imagine Dragons-ի վերաբերյալ: Ի դեպ, խմբերը բավականին նման են հնչողությամբ:
«Don’t Stay»-ը սովորական նորմալ երգ է, որն այլ հանգամանքների դեպքում այստեղ գուցե և չհայտնվեր:
https://youtu.be/mHMDCvmgdB4
Marian Hill դուետն արդեն եղել է newmag -ի և իմ ուշադրության կենտրոնում: Բավականին երկար ժամանակ անց նրանք կրկին այստեղ են՝ շատ հետաքրքիր և ինքնատիպ մի երգով:
https://youtu.be/lft9FccJRss
Այո, այո, նա կրկին երգ է թողարկել: Snoop Dogg անունը կարդալիս, համաձայնեք, դեմքին ակամայից ժպիտ է հայտնվում: Նրա գործերը միշտ դրական աուրա ունենալուց բացի առանձնանում են որակյալ սեմփլներով ու ֆանկային տրամադրությամբ: Բացառություն չէ նաև «One More Day»-ը:
https://youtu.be/YBgabneSziQ
Շաբաթվա առաջատարն է «Տար ինձ»-ը՝ Մի քանի հոգու կատարմամբ:
Սպասվում է նոր ալբոմ, որի առաջին սինգլը այս շաբաթ հայտնվեց համացանցում:
Բավականին համարձակ է Մի քանի հոգու՝ ալբոմի շապիկի ընտրությունը: Շատերին կարող է մեծամիտ թվալ հայ մեծ բանաստեղծների հետ համեմատվելը: Ինքս դժվարանում եմ գնահատական տալ շապիկին, բայց այն իսկապես օրիգինալ է, իսկ մի քանի հոգու A Chilla-ն արտաքնապես բավականին նման է երիտասարդ Իսահակյանին (նկարում ձախից առաջին նստածը):
[embed]https://youtu.be/Mm_J1lyh124[/embed]