[newmusic] Gorillaz-ի վերածնունդը, նոր ռոք, James Blake և իհարկե վաղամեռիկը

March 25, 2017

Այո՛: Այս շաբաթ կատարվեց այն, ավելի ճիշտ` Չկատարվեց այն, ինչից ամենաշատն էի վախենում` Gorillaz-ը չհիասթափեցրեց: «Hallelujah Money» «երգից» հետո մտածում էի, որ նրանց 6 տարվա դադարն, ավելի լավ է, հավերժ շարունակվեր, բայց Damon Albarn-ենք ապացուցեցին, որ իրական հաջողությունը պատահական չի լինում: Մի խոսքով` ևս 4 նոր, լսելու երգ Gorillaz-ի գալիք ալբոմից այստեղ:


Սա որպես նախաբան, իսկ հիմա անցնեմ շաբաթվա մնացած լավագույններին:

Լինելով ռոքի մեծ սիրահար` հասկացա, որ ցուցակներիցս կարող է տպավորություն ստեղծվել, թե անտեսում եմ այդ ժանրը: Սակայն իրականությունն այն է, որ պարզապես շատ հազվադեպ եմ հանդիպում լավ ժամանակակից ռոք գործերի: Այս շաբաթ օրինաչափությունը խախտվեց` 90-ականների սկզբում հիմնադրված, այնուհետև 20 տարվա դադար վերցրած ու ինձ անծանոթ խմբի` «Ride»-ի շնորհիվ:
http://youtu.be/nW_lRP2RqX8

Robert Rodriguez + Cypress Hill + ընդհանրապես` մեքսիկական կոլորիտ ու լավ երաժշտություն. այս բանաձևից է ստացվել Belly-ի «Consuela»-ն: Այս դեպքում պարզապես հանցագործություն կլիներ Danny Trejo-ին` տեսահոլովակում չնկարահանելը:
http://youtu.be/m992Mqc2wqo

Local Natives խումբն այս շաբաթ որոշեց մի հետաքրքիր էսպերիմենտ անել: Պետք է այցելել closeyoureyes.net կայքը, հետևել ցուցումներին, օրինակ` «անջատե՛ք սենյակի բոլոր լույսերը, մոտեցե՛ք մոնիտորին և փակե՛ք աչքերը», որից հետո «I Saw You Close Your Eyes»-ը կհնչի աննախադեպ ու նորովի: Պայմանը գործում է Laptop ուենալու դեպքում, իսկ մնացած մահկանացուներիս համար` պարզապես շատ լավ երգ YouTube-ում:
http://youtu.be/aNdZjLM6hGg

Հաճելի է, երբ տեսահոլովակն այնքան լավն է լինում, որ ստիպում է իրեն ուղեկցող ոչ այնքան հավանածդ երգը ի վերջո սիրել: Կրկնակի հաճելի է, երբ պարզում ես, որ դա ոչ թե միտումնավոր է արված, այլ պարզապես ներդաշնակ փոխլրացման արդյունք է` James Blake-ի կատարմամբ:
http://www.youtube.com/watch?v=otYHF8jaLjw&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Ի տարբերություն նախորդ գրառմանս` Michael Kiwanuka «Cold Little Heart» երգը հավանել եմ առաջին իսկ բիթերից: Երգն այս շաբաթ ունեցավ հրաշալի տեսահոլովակ` անհավանական դինամիկ, միևնույն ժամանակ մեղմ ու էսթետիկ: Գուցե տեսնեք մի փոքր ծեծված ու ծանոթ կադրեր, բայց, միևնույնն է, կրկին դիտելու ցանկություն առաջացնող:
[embed]http://youtu.be/nOubjLM9Cbc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]

Մարտի 18-ին կյանքից հեռացավ Rock’N’Roll - ի հիմնադիր համարվող, լեգենդար Chuck Berry-ին: Հենց նրա հիթի ներքո են պարում Ումա Թուրմանն ու Ջոն Տրավոլտան` կինոյի պատմության ամենահանճարեղ տեսարաններից մեկում: Պարզվում է` 91-ամյա Berry-ին պատրաստվում էր շուտով նոր ալբոմ թողարկել: «Chuck» կոչվող ալբոմի առաջին սինգլը` «Big Boys»-ը լույս տեսավ մարտի 21-ին:
 
[embed]http://youtu.be/d8Zoh-apWRE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]