Ֆենիքս Դարիբինյանը համոզված էր՝ Թամանյանական շունչն անպակաս պետք է լիներ Երևանից (տեսանյութ)
Newmag-ի վերջին հրատարակություններից է Երևանին ուրախություն պարգևած ճարտարապետի մասին հուշագրությունը: «Ֆենիքս Դարբինյան» աշխատության հեղինակը մոդեռնիզմի պատմության տեսաբան, ճարտարապետ Կարեն Բալյանն է: Գրքի նախաձեռնությունը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամին
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը հարցազրույցի համար տեսարանն ինքն ընտրեց ՝ իր նախկին ղեկավարի գլուխգործոց-շատրվանի մոտ։ Տիգրան Բարսեղյանը եկել էր պայմանավորված ժամից շուտ, առանձնացել էր զբոսայգում, ու, նաjելով շատրվանին, մտովի զրուցում էր Ֆենիքս Դարբինյանի հետ. «Ոնց որ հեղինակի ինքնադիմանկար լինի։ Այս ջրաշիթին նայելով, ճանաչելով հեղինակին, տեսնում եմ հենց իրեն»:
Տիգրան Բարսեղյանը Վարպետի մոտ էր հայտնվել ինստիտուտն ավարտելուց հետո. 1970-ականներին ասում էին՝ Երևաննախագծի համար մեկ արվեստանոց։ Ջրաշիթերը ճարտարապետին հենց այդ թվականներ տեղափոխեցին։ Դարբինյանական մթնոլորտ՝ ավագ, միջին ու երիտասարդ սերնդի մասնագետներով. «Էս սիմֆոնիան, որ իր արվեստանոցում էր, էստեղ արտացոլված են լույսերը, ջրի խաղը»:
Օղակաձև զբոսայգում շատ բան աղավաղված է՝ նույնիսկ անունն է այլ, բայց ճարտարապետի աչքը տեսնում է հմուտ մասնագետի թողած հետքը. այս այգին Դարբինյանի խումբը մանրակրկիտ, հատված առ հատված է մշակել։
Ու թեև հիմա Օղակաձև զբոսայգում շատ բան աղավաղված է՝ նույնիսկ անունն է այլ, բայց ճարտարապետի աչքը տեսնում է հմուտ մասնագետի թողած հետքը. այս այգին Դարբինյանի խումբը մանրակրկիտ, հատված առ հատված է մշակել։ Ու դա արվել է այնպես, որ սերունդները հետո այն նորացնելու տեղ ունենան՝ նկատում է Բարսեղյանը. «Տեսե՛ք, գազոնի համար տեղ է թողնված»: Խոսելով հեղիանակավոր ճարտարապետի թողած հարուստ հետագծի մասին, Տիգրան Բարսեղյանի ձայնը մի պահ դողաց. կարոտել է ավագ ընկերոջը. «Էմոցիոնալ պահ է, ձգողական մթնոլորտ էր...»:
Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն էլ իր ղեկավարի մասին խոսելիս՝ ժամանակ առ ժամանակ դադար է տալիս, նոր շարունակում ասելիքը։ Այդ կերպ հուզմունքն է հաղթահարում։ Ալեքսանյանը Դվին հյուրանոցի, Հյուսիսային պողոտայի, Ռազմական ինստիտուտի ու Սլավոնական համալսարանի, Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի հուշարձանի հեղինակներից է: Երևաննախագծում նա Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցի ավագ սերնդի մասնագետների մեջ էր։ Նա էլ նախընտրեց իր ընկերոջ մասին խոսել Սախարովի հրապարակում։ Քաղաքում զբոսնելիս, գործընկերների նախագծած շենքերին նայելիս՝ ճարտարապետը հիշում է՝ ամեն ինչ ստեղծվել էր զուսպ, սերունդներին անարատ Երևան էին թողել. «Դա հիմա մասնակի խաթարված է»։
Սերունդներին թողած անարատ մայրաքաղաքի ու ձևավորած դիմանկարի մասին խոսելիս՝ Գրիգոր Հասրաթյանն անընդհատ պնդում՝ էր Երևաննախագիծը մայրաքաղաքի ստեղծագործական դարբնոցն է:
Մայրաքաղաքին թողած ու աղավաղված ժառանգության մասին Աշոտ Ալեքսանյանը զուսպ վրդովմունքով է խոսում. «Մեծ տեմպի առաջ հնարավոր չէ դիմակայել։ Պետք է առաջ նայել՝ պահպանելով սկզբունքորեն թամանյանականը»:
Սերունդներին թողած անարատ մայրաքաղաքի ու ձևավորած դիմանկարի մասին խոսելիս՝ ճարտարապետը հիշեց իրենց ղեկավարին՝ Գրիգոր Հասրաթյանին։ Նա էր անընդհատ պնդում՝ Երևաննախագիծը մայրաքաղաքի ստեղծագործական դարբնոցն է. «Ասում էր՝ բոլորդ պետք է աշխատեք այստեղ՝ որպես Երևանը կերտողներ, իրեն համաշխարհային քաղաքապետ էինք ասում»:
Կարդացեք նաև
- Ինչու էր Ֆենիքս Դարբինյանը Կոմիտաս լսում նախագծելիս. բացառիկ հարցազրույց նրա ժառանգի հետ (տեսանյութ)
- Մենք քանդում ենք ոչ միայն անցյալը, այլև ապագան. Կարեն Բալյանը՝ հայ ճարտարապետության ներկայի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Այս գիրքը սթափեցնող հիշեցում է` ճարտարապետական նմուշները պահպանվել են միայն լուսանկարներում (տեսանյութ)
- «Ֆենիքս Դարբինյան» գիրքը Կարեն Բալյանը ներկայացրել է Գյումրիում (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության հեռուստաշնորհանդեսը Արմենիա TV-ով (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության շնորհանդեսը Անի հյուրանոցում (տեսանյութ, լուսանկարներ)
- Հրատարակվել է ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին մենագրությունը (թրեյլեր)
Աշոտ Ալեքսանյանը հիշում է, թե ինչն էր ճնշել Ֆենիքս Դարբինյանին, երբ շատրվանի մասին էր նրան հարցրել. «Հարց էի տվել՝ հորինվածքը որևէ տեղ տեսե՞լ էր։ Չպատասխանեց։ Տարիներ անց հիշեցրեց, նստվածք էր թողել, բայց ես ուզում էի ուղղակի ընդգծել, որ լավն է շատ»: