Մենք քանդում ենք ոչ միայն անցյալը, այլև ապագան. Կարեն Բալյանը՝ հայ ճարտարապետության ներկայի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Օրերս էպիգրաֆն ու հեղինակավոր TATLIN հրատարակչությունըներկայացրեցին գրքեր՝ հայկական ճարտարապետության մեջ մոդեռնիզմի արտահայտության լավագույն օրինակների մասին։ Հայ ճարտարապետության մոդեռնիզմին նվիրված երեկոյին ելույթով հանդես եկավ պրոֆեսոր Կարեն Բալյանը։ Ն
Հայկական ճարտարապետության դեմքը վտանգված է: Կառույցները, որոնցով աշխարհը ճանաչում է մեզ, այսօր կամ կիսաքանդ են կամ դատապարտված են քանդման: Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը շետում է՝ այսօր չենք կարողանում գնահատել մեր ունեցածը, չունենք այն պահպանելու ո՛չ մտադրություն, ո՛չ էլ ցանկություն: Սա մեր վերաբերմունքն է ոչ միայն անցյալի, այլև ապագայի նկատմամբ. «Երկիրը որոշել է քանդի դրանք։ Մեր խորհրդանիշներն են, մեզ դրանով են ճանաչելու, այս բարձրահարկ շենքերը ոչ ոքի չեն հետաքրքրելու: Որովհետև ուրիշ երկրներում ավելի բարձրահարկ շենքեր կան, շատ ավելի գեղեցիկ ու շատ ավելի զարմացնող։ Մենք իրավունք չունենք ո՛չ փչացնել, ո՛չ ոչնչացնել։ Բոլորս պարտավոր ենք պահպանել, քանի որ սա մեր վերաբերմունքն է ոչ միայն անցյալի, այլև հենց ապագայի նկատմամբ»։
Մնք ունենք մարզադաշտ, որը կարող է մտնել համաշխարհային ճարտարապետական կառույցների շարքի մեջ, մենք ուզում ենք դա քանդել։
Հրազդան մարզադաշտը, Զվարթնոց օդակայանն ու Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը պետք է ոչ թե քանդել, այլ ռեստավրացիայի ենթարկել: Եզակի այս կառույցները Կարեն Բալյանն ուսումնասիրել է տասնամյակներով։ Դրանց փառավոր անցյալը, խնդրահարույց ներկան ու վտանգված ապագան Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, Բալյանն ամփոփել է առանձին աշխատություններում. «Մնք ունենք մարզադաշտ, որը կարող է մտնել համաշխարհային ճարտարապետական կառույցների շարքի մեջ, մենք ուզում ենք դա քանդել, ստանդարտ մի տխուր սովորական բանով փոխարինել։ Սա դրենաժային սիստեմ ուներ, այսինքն՝ ջուրը մի կողմից հեշտությամբ գնում էր, դաշտեր կան, որ ջուրը լցվում է, դառնում է լճակ, իսկ երբ որ չոր էր, հակառակ սիստեմն էր, ջուր էր դուրս գալիս, ջրվում էր»:
Կարդացեք նաև
- Այս գիրքը սթափեցնող հիշեցում է` ճարտարապետական նմուշները պահպանվել են միայն լուսանկարներում (տեսանյութ)
- «Ֆենիքս Դարբինյան» գիրքը Կարեն Բալյանը ներկայացրել է Գյումրիում (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության հեռուստաշնորհանդեսը Արմենիա TV-ով (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության շնորհանդեսը Անի հյուրանոցում (տեսանյութ, լուսանկարներ)
- Հրատարակվել է ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին մենագրությունը (թրեյլեր)
Հայկական ճարտարապետության լավագույն օրինակները պահպանելը մեր պարտք էն ու պարտականությունը: Հենց այդ խնդիրն է առաջ քաշում նաև Կարեն Բալյանի վերջին՝ «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունը։ Գրքում ներկայացված են վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի բացառիկ գործերը, որոնցից շատերը մնացել են լուսանկարներում ու երևանցիների հուշերում: