Այս գիրքը սթափեցնող հիշեցում է` ճարտարապետական նմուշները պահպանվել են միայն լուսանկարներում (լուսանկարներ, տեսանյութ)
Օրեր առաջ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Newmag-ը հրատարակեց «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունը։ Այս գրքով դրվեց «Հասրաթյան» մատենաշարի սկիզբը: Շնորհանդեսի համար Հայաստան ժամանած գրքի հեղինակ, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարե
Հասրաթյան-Մինասյան հիմնադրամում ճարտարապետների մասնագիտական զրույցի թեման վերաբերում էր ապագայի կոնցեպտին, որը հիմնված է անցյալի ժառանգության վրա։ Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն ընդգծում է, որ մեր օրերի ճարտարապետական լեզուն տարբերվում է տասնամյակներ առաջ ձևավորված գաղափարախոսությունից։ 1960-ականների ճարտարապետական կարևոր դրվագները Կարեն Բալյանը նկարագրել է «Ֆենիքս Դարբինյան» մենագրությունում։
Վաստակավոր ճարտարապետ Դարբինյանը Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի «Նախագիծ-2750» ծրագրի առանցքային իրագործողներից էր՝ ընդգծում է Կարեն Բալյանը. «Ինձ համար սիմվոլիկ բան կա այստեղ, Հասրաթյանը մի մարդ էր, որի երազանքներն ավելի շատ էին, քան հնարավոր էր իրականացնել, բայց մի մարդ կար, որն ամեն դեպքում կարողացավ ամբողջ Երևանը ռեկոնստրուկցիայի ենթարկել և ստեղծել այդ ազատ դեմոկրատականը»:
Կարդացեք նաև
- «Ֆենիքս Դարբինյան» գիրքը Կարեն Բալյանը ներկայացրել է Գյումրիում (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության հեռուստաշնորհանդեսը Արմենիա TV-ով (տեսանյութ, լուսանկարներ)
- «Ֆենիքս Դարբինյան» մենագրության շնորհանդեսը Անի հյուրանոցում (տեսանյութ, լուսանկարներ)
- Հրատարակվել է ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մասին մենագրությունը (թրեյլեր)
Ժամանակակից ձևերը պետք է խոսեն հայերեն։ Սա ճարտարապետների զրույցի հիմնական ուղերձն է։ Արցախյան պատերազմին կամավորագրված ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն ընդգծում է՝ ժամանակակից գաղափաների հիմքում պետք է պատմություն և ժառանգություն լինեն։ Եվրոպան օրինակ, որը մեզ համար ժամանակակից մոտեցումների մոդել է, ամբողջությամբ պահպանել է պատմական կառույցներն ու միջավայրը` ընդգծում է Ստեփանյանը. «Մարդիկ առաջնային իրենց անցյալն են արժևորում, իրենց եղած ժառանգությունը, որովհետև ի վերջո ամեն մի նոր գործ ժամանակի ընթացքում է ամրակայում իր արժեքը»։
Անորոշության հիմքում ժառանգությունը չարժևորելու և եղածին անփութորեն վերաբերելու միտումն է։ Կարեն Բալյանի հեղինակած գիրքը նաև սթափեցնող հիշեցում է, որ ճարտարապետական լավագույն նմուշներից շատերն այսօր պահպանվել են միայն լուսանկարներում. «Միայն լուսանկարներն են տպվում։ Այս գրքում եղածից մի երկու բան գուցե պահպանված լինի, շատրվանը փաստորեն, ուրիշ ոչինչ։ 60 տարի առաջ այդ մարդը սկսել է աշխատել, 20 տարի նախագծել է, և այսօր գրեթե ոչինչ չկա»։
Վերջում ճարտարապետական համայնքն ընդգծում է գլխավորը՝ հայկական ճարտարապետությունը պետք է նորարարական լինի, բայց նաև էությամբ մոտ լինի ազգային ավանդույթներին և մտածելակերպին։