Ի՞նչ անել, երբ վերադառնում են հին ու վատ սովորությունները

December 4, 2017

1. Անմիջապես կանգնեք ճիշտ ճանապարհի վրա


Սա առաջին ու ամենակարևոր քայլն է: Ուղղեք ձեր սխալն ու ճիշտ քայլ արեք` վատ ու սխալ արարքից հետո տհաճ զգացողությունը ջնջելու համար: ԱՅն ուղղելուց հետո կարելի է արդեն մտածել, վերլուծել արարքը: Հիմնական վտանգն այս պարագայում ոչ ադքան վատ սովորության մեջ է, այլ այդ քայլն անելուց հետո առաջացած մեղավորության զգացումը, որը կարող է հանգեցնել ինքնախղճահարության կամ էլ ինքնախարազանման: Բայց սա անօգուտ է: Հավաքվեք ու սկսեք գործել: Հիշեք, որ պարտությունը պարտություն է միայն այն դեպքում, երբ ընկնում ու այլևս ոտքի չեք կանգնում: Ընկնելուց հետո հատակին պառկել ու բողոքելով ոչինչ չեք փոխի:

2. Պարզեք պատճառը


Ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ կրկին հայտնվեցիք նույն իրավիճակում: Պատճառները կարող են լինել տարբեր ու բազմաթիվ

  • Ձեր կամքի ուժը կամ էներգիան սպառված էր,

  • Դուք վերադարձել եք հին սովորությանն անգիտակցաբար,

  • Դուք գիտակցաբար եք վերադարձել հին սովորությանը` ցանկանալով վերապրել հաճելի զգացողությունը,

  • Դուք բավականաչափ կենտրոնացած չեք եղել նոր սովորությունների վրա ու հինը կարողացել է գլուխ բաձրացնել:



3. Հետևեք առաջընթացին


Եթե դեռ չեք սկսել հետևողականորեն գրանցել ձեր հաջողություններն, ապա մշակեք հետևելու ձեր մեխանիզմը: Այդ դեպքում ավելի արագ կնկատեք հին սովորությանը վերադառնալու նախանշանները: Այսպես Դուք կկարողանաք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:


Կարդացեք նաև․



4. Փոխարինեք սովորական դարձածը նորով


Ամենաճիշտ ու թերևս միակ եղանակն է ` գիտակցաբար փոխարինեք հինը` նորով: Նախ պարզեք պատճառը, ինչու եք անում այս կամ այն քայլ, ինչով է պայմանավորված ձեր վատ սովորությունը: Ամեն անգամ, երբ հին սովորությունը գլուխ է բարձրացնում, կատարաեք հակառակ գործողությունը կամ փոխարինեք այն նորով: Օրինակ` եթե ծխում եք, փորձեք սթրեսը մեղմել մեդիտացիայով:

5. Կրկնակի եռանդով անցեք նոր և լավ սովորությանը:


Նոր սովորությունները հնին փոխարինում են առաջին հերթին ձեր ենթագիտակցության մեջ: Հին ու վատ սովորության համար տեղ ու ժամանակ չի մնա, եթե սիրով անցնեք նոր սովորություններին:

LIFEHACKER