Ինչպե՞ս ճիշտ սկսել ու ավարտել օրը

Ինչպե՞ս ճիշտ սկսել ու ավարտել օրը

Ծախսեք ընդամենը 15 րոպե երեկոյան ու 10 րոպե առավոտյան` մի քանի հարց ինքներդ Ձեզ տալու համար:

Օրվա սկիզբը

1. Որևէ նշանակալի բա՞ն է տեղի ունեցել է նախօրեին։ 

Որոշ իրադարձություններ կարող են ստիպել Ձեզ վերանայել օրակարգը: Օրինակ, փոփոխություն կատարել գրաֆիկում: Բայց մի շտապեք անմիջապես ստուգել էլ.փոտը, ուշադրություն դարձրեք միայն այն նամակների վրա, որոնք կապված են առավոտյան գործերի հետ, ժամանակ մի վատնեք ամբողջ նամակագրությունը կարդալու վրա:

2. Ի՞նչ է պետք անել այսօր։

Աչքի անցկացրեք երեկոյան կազմած այն գործերի ցուցակը, որը նախատեսում եք ավարտել օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք կամ կրճատեք այն:

3․ Ինչի՞ց սկսել

Ընտրեք մեկ գործ և կենտրոնացեք հենց այդ մեկի վրա. Ավելի լավ է անել մեկը` շատ լավ, քան մի քանիսը` ինչ-որ կերպ:


Կարդացեք նաև․


Օրվա ավարտը

1. Ի՞նչ արեցիք օրվա ընթացքում։

Հիշեք այն ամենն, ինչ հասցրել եք անել օրվա ընթացքում, այն ինչ հաջողվել է: Կյանքը քայլերի շարան է, և եթե չեք ուրախանում փոքր հաղթանակներով, ապա դժվար կլինի ուրախանալ կամ հասնել խոշոր հաջողությունների:

2. Որքանո՞վ է հրատապ ու անհրաժեշտ անել ինչ-որ բան հենց այս պահին։

Երբեմն հանգստանալուն ու աշխատանքի մասին մոռանալուն խանգարում է այն զգացողությունն ասես ինչ-որ բան մոռացել եք անել: Ստուգեք էլ. Փոստն ու օրվա համար նախատեսած աշխատանքների ցուցակը. Սա Ձեզ թույլ կտա գտնել այդ մոռացած գործը: Հետո մտածեք` ինչ կլինի, եթե այդ գործը թողնեք վաղվա համար «ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի պատահի»:

3. Ե՞րբ է պետք անել այն, ինչ մոռացել եք կամ չեք հասցրել անել այսօր։

Օրվա ընթացքում կարող են ի հայտ գալ գործեր, որոնք ավելի հրատապ են, բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է անել հենց այդ պահին: Կարող եք դրանց իրականացումը ծրագրել Ձեր վաղվա ցուցակում և աշխատեք դրա մասին այլևս չմտածել: Եթե չեք ավարտել այսօր սկսած գործը, նշեք, որտեղ եք կանգ առել և հստակեցրեք` որն է լինելու հաջորդ քայլը: Այդ կերպ ավելի հեշտ կլինի հաջորդ օրը վերսկսել  անավարտ թողած աշխատանքը:

 

Գրել կարծիք