[Բացառիկ] New York Times-ի նախկին խմբագիրը լրագրության և հաջողակ խմբագիր լինելու մասին

[Բացառիկ] New York Times-ի նախկին խմբագիրը լրագրության և հաջողակ խմբագիր լինելու մասին

newmag–ին Լեյմբախը պատմել է իր լրագրողական կյանքի, ձախողված և հաջողված հարցազրույցների ու հոդվածների մասին

Դուլսի Լեյմբախը մեկ քառորդ դարից ավելի  աշխատել է այդ պարբերականում: 2011 թվականից PassBlue էլեկտրոնային կայքի խմբագիրն ու սեփականատերն է:  Լեյմբախը պատմել է, թե որ հոդվածների դեպքում է ենթարկվել ճնշումների, ե՞րբ են խոչնըդոտել մասնագիատական աշխատանքը կատարելիս:


New York Times-ից դուրս գալու մասին

Պատճառներից մեկը deadliner-ն էին`վերջնաժամկետները: Հոգնել էի վերադասի խստապահանջությունից: Հիմա աշխատում եմ PassBlue-ում և ասեմ, որ այնտեղ ավելի հեշտ է աշխատել։ PassBlue-ում ես եմ իմ ղեկավարը, կարողանում եմ ազատ որոշումներ կայացնել, որը շատ կարևոր է: Այստեղ իմ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Կարողանում եմ ունենալ իմ սեփական քաղաքականությունը: New York Times-ում ինձ ավելի շատ դուր էր գալիս աշխատավարձի չափը: PassBlue-ում  ավելի քիչ եմ վաստակում:

Հաջողակ խմբագիր լինելու մասին

-(Ժպտում է ): Խմբագրելիս ինձ որպես ռեժիսոր եմ պատկերացնում, լրագրողներին`դերասաններ: Պետք է հասկանալ , թե լրագրողների գրած հոդվածների որ մասն է ավելի կարևոր և հետաքրքիր, և դրանից էլ փորձում ես այնպես խմբագրել, որպեսզի նրանց աշխատանքն էլ լավ ու հետաքրքիր ստացվի:

Լրագրողի աշխատանքի և մասնագիտական դժվարությունների մասին

-Որպես խմբագիր պետք է ստուգել ամեն ինչ` ճիշտ ինֆորմացիա տալու համար: Չպետք է մեղադրել մարդկանց, ովքեր գործողություններ չեն կատարել և մեղավոր չեն, և չկա ռեալ ապացույց:  Պետք է անընդհատ ստուգել աղբյուրները և ունենալ «հաստ մաշկ»:  Օրինակ , երբ մեր կայքը միջազգային կառույցներին է  քննադատում, նրանց ներկայացուցիչները շատ հաճախ մեր դեմ խոչնդոտելու գործիքներ են կիրառում, քանի որ մեր գրած հոդվածները քննադատական են և դա նրանց դուր չի գալիս շատ հաճախ: Նրանք  մեզ վրա անմիջական ճնշումներ չեն գործադրում, դա  անում են` տարբեր գործիքներ կիրառելով, որպեսզի մենք չստանանք  մեր հարցերի պատասխանները, չկարողանանք  կատարել մեր աշխատանքը: Ստեղծում են շատ բարդություններ, դրա համար պետք է շատ «հաստ մաշկ» ունենալ:

Աշխատավարձի մասին

-(Ժպտում է): New York Times-ի լրագրողները Արհմկոմիտեից են ստանում իրենց աշխատավարձերը: Գումարի չափը տեսնելը շատ թափանցիկ է: Աշխատավարձերը Նյու Յորք  Թայմսում աճում են, եթե բոնուսներ ես կարողանում ստանալ և լավ ես աշխատում: Պետք է հաշվի առնել, որ Նյու Յորքը բավականին թանկ քաղաք է ապրելու համար, և Նյու Յորքում ապրողը իր հետ նաև պետք է զուգընկեր ունենա` բնակարան վարձելու  կամ հիփոթեքային վարկ վերցնելու համար: Նյու Յորք  Թայմսում ստացած աշխատավարձը` բավական  է հիմնական ծախսերը հոգալու համար և ոչ թե գումարը ետ գցելու համար:

-Ինչի՞ վրա ծախսեցիք Ձեր առաջին աշխատավարձը։

-(Լայն Ժպտում է): Բնակարանի վարձի համար:

 


Լրագրության թեմայով կարդացեք նաև.


Հեռուստատեսության և համացանցի պայքարի մասին     

Չեմ կարծում, որ հեռուստատեսությունը կզիջի ինտերնետին: Հիմա մրցակցությունը մեծ է, և ԱՄՆ-ում հեռուստաընկերություններն սկսեցին ավելի շատ աշխատել ու բարելավել իրենց դիրքերը: Օրինակ,  ԱՄՆ ընտրությունների ժամանակ, տեսանք և հասկացանք, որ հեռուստատեսությունը շատ կարևոր է, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել ամեն ինչ ուղիղ եթերում: Այսօր տարբեր հեռուստաընկերություններ ունեն վեբ կայքեր, և այսօր իրենց համար խնդիր չէ ավելի մրցունակ լինել: Ժամանակին թերթերն էին առաջին տեղում, և դրանք էին նորությունների աղբյուրը: Մարդիկ թերթեր էին կարդում:  Թերթերը թուլացան, բայց կարողանում են կառավարել և պահել իրենց  բովանդակությունը և դեռ չեն մահացել: 

Մերժման մասին

Մի անգամ, ցանկանում էի հարցազրույց վերցնել Նորվեգիայի պաշտպանության նախարարից, ով կին էր:  Նա  հրաժարվեց հարցազրույց տալ։ Ինձ հետաքրքրում էր` հե՞շտ է պաշտպանության կին նախարար լինելը: Նա հարցազրույց չտվեց ինձ, քանի որ ընտրություններ էին իրենց մոտ, որպեսզի բացասական երևույթների մասին չխոսվեր հոդվածում: Ես կարծում եմ`քաղաքականությունը խանգարում է  բարձրաստիճան պաշտոնյա կանանց խոսել: Նաև խոսել այն մասին, թե ինչ բարդ է և ինչպես են այդ պաշտոնին  հասել:

Կանանց դերի ու նշանակության, գենդերային հիմնախնդիրների մասին

Ես կանանց խաղաղության ջատագովն եմ ու ներկայացուցիչը, և գենդերային հավասարության կողմնակիցը: ՀՀ ազգային ժողովում 14 տոկոսն է  կին,  ԱՄՆ կոնգրեսում՝ 20 տոկոսը: Բայց ինչու՞ 50 տոկոսը չէ կին։ Ցանկացած ոլորտում հավասարություն կլիներ։ 

Նյու Յորք Թայմսում աշխատող հայերի մասին

Նիք  Քրիսթոֆն էր: Նա տնտեսական, ֆինանսական բաժնում էր: Եթե  Գուգլում փնտրեք նրա մասին տեղեկություն կտեսնեք , որ նրա ընտանիքը Ցեղասպանությունից փրկված է, և եկել է ԱՄՆ: Նրա հայրը գիտնական է, և ապրում է Օրեգոնում: Նա շատ է անդրադարձել ու գրել Հայոց Ցողասպանության մասին: Պետք է նշեմ, որ Նյու Յորք Թայմսը հովանավորում է  Կառնեգի Հիմնադրամը, որի տնօրենը Վարդան Գրեգորյանն է. նա է ֆինանսավորում է Նյու Յորք Թայմսը:

Գրել կարծիք