ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newma

[Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է բացառիկ պատմագիտական ու հնագիտական աշխատություն՝ Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» գիրքը։ Հնագիտության ինստիտուտի գիտաշխատողները «Զոդ» օպերացիայի ուսումնասիրությունը հարստացրել են հնագիտական պեղումների նյութերով,

Ինչպե՞ս հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ պահել Գեղարքունիքի մարզը, ինչո՞ւ էին ադրբեջանցիները ցանկանում վերցնել Սևանի տարածքը և ինչ պատահեց ի վերջո: Պատմական հարցադրումների համար պատասխանները փնտրել են հայ հնագետները: Նրանք ուսումնասիրել են 1919 թվականի «Զոդ» օպերացիան: Պատմության մեջ այն հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներում: Այս գիրքը բացառիկ է, որովհետև մինչև այսօր ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական պատմագիտությունն այս թեմային առանձին չի անդրադարձել։

Այս ուսումնասիրությունն ու գրքի հրատարակումն իրականացվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի շնորհիվ։ Գիտնականները դրամաշնորհ են ստացել հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի շրջանակում։ Գիրքը հրատարակվել է «Մինասյան մատենաշարով»։

Պատմական դեպքերը ծավալվել են Առաջին Հանրապետության գոյության՝ տնտեսական և ռազմաքաղաքական առումներով ծանր ժամանակաշրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացնում էին Հայաստանը ներսից քայքայելու ծրագիր։ Հակապետական շարժումների կենտրոններից մեկը դարձել էր Նոր Բայազետի գավառի Բասարգեչարի շրջանը, այժմյան ՀՀ Գեղարքունիքի մարզի հարավարևելյան հատվածը։ Թուրք-թաթարական խռովությունները զանգվածային դարձան 1918-ի սկզբին, Արևելյան Հայաստան թուրքական արշավանքին զուգահեռ:

                                                                              

Թուրքաբնակ գյուղերի ապստամբության՝ բախումների ու մարդկանց ունեզրկումով Ադրբեջանը կարողանում է տարածքը փաստացի դուրս հանել պետական վերահսկողությունից և հաստատվում է անիշխանություն։ Ապստամբության կենտրոն դարձնելով Զոդ գյուղը՝ մահմեդական առաջնորդները տարածաշրջանը հայտարարում են Ադրբեջանի մաս։ Գրքում ներկայացվում է Բասարգեչարի «40 օրվա» հերոսական կռիվները, Սիլիկյան եղբայրների դեմ հրեշավոր դավադրությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ոստիկանական ամենամեծ օպերացիան։

«Օպերացիա «ԶՈԴ»» գրքում ընդգրկված է Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օպերացիայի, Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումների և զոդյան դավադրության մանրամասների նոր, փաստական տվյալներ։ Գիտնականներն օգտագործել են ոչ միայն պատմական, այլև բանագիտական ու հնագիտական սկզբնաղբյուրներ, ստեղծել փաստական տվյալների շտեմարան։ Հեղինակները վերակազմել են մարտական գործողությունների աշխարհագրությունը, փաստագրել և քարտեզագրել բախումների վայրերն ու զորքերի տեղաշարժերի ուղղությունները։

Հնագիտական ուսումնասիրությունների ծավալն ընդգրկել է Սոթքի շրջանը, Վարդենիսը, Սոթքի ոսկու հանքերն ու Քարվաճառը: Սոթք-1 բնակավայրի պեղումը ցույց է տվել, որ այդ բլուրը 20-րդ դարում եղել է մի խումբ հայ զինվորականների գերեզմանատունը: Նրանք զոհվել են հենց զոդյան դավադրության ժամանակ: Այս աշխատությունը նախ և առաջ մեծ հակահարված է Թուրքիայի պատմաբաններին, քանի որ նրանց թեզերը հիմնված են զուտ ավանդազրույցների վրա, մինչդեռ «Օպերացիա «Զոդ»»-ը պատմագիտական ու հնագիտական հավաստի աղբյուր է՝ ինչպես է Հայաստանը 1919-ին բախումներից հետո կարողացել պահել Սոթքը։


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Ավետիս Գրիգորյանի, Արսեն Բոբոխյան «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 14։00-ին։

Շնորհանդեսից անմիջապես հետո՝ 15։00-ին, քննարկումների սրահում կմեկնարկի պանելային քննարկում՝ նվիրված «Հայ-ադրբեջանական սահմանազատում. Պատմական փորձն ու հեռանկարները» թեմայով։

Կարդացեք նաև

Տարածել