ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհան

Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ն ու Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ներկայացնում են բացառիկ գործ՝ «Օպերացիա «Զոդ»» գիքրը։ Աշխատություն, որտեղ ընդգրկված է Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումների և զոդյան դավադրության մանրամասների նոր, փաստական տվյալներ։ Առաջին հանրապետության այս դ

Առաջին հանրապետության ամենադրամատիկ ու ամենամոռացված իրադարձությունը դարձավ գիրք: Ըստ «Օպերացիա «Զոդի»» համահեղինակ Ավետիս Գրիգորյանի. «Գիրքն այն մասին է, թե ինչ եղավ Սևանի ավազանում, ինչպես հնարավոր եղավ պահել ՀՀ կազմում այդ տարածքը: Նաև՝ վերջին երկու-երեք հազարամյակների  մասին է: Ամբողջը ժամանակի մեջ ենք փորձել ներկայացնել Սևանի ավազանի պատմությունը»: 

Ադրբեջանն այսօր էլ չի թաքցնում իր հավակնությունները Գեղարքունիքի մարզի նկատմամբ: Բայց այդ հավակնությունընոր չէ: 100 տարի առաջ էլ վարձկաններով, խռովություններով ու բանագնացներին գերի վերցնելով ու զինվորականներին սպանելով՝ թշնամին փորձում էր վերցնել Սոթքը: Ինչպես չկարողացավ դա անել՝ պեղել, բացահայտել, հետազոտել ու գրելեն մեկ գրքում՝ ընդգծում է Ավետիսյանը. «Այդ ժամանակվա ռազմաքաղաքական իշխանությունը ռազմական բուն օպերացիան հանձնարարեց Դանիել Բեկ-Փիրումյանին»: 

                                                               

Հնագետ-պատմաբանները թեմային վերադարձան 2019-2020 թվականներին միայն, երբ Հասրաթյան-Մինասյանհիմնադրամը հայտարարեց դրամաշնորհի մրցույթ, իրենք հաղթեցին ու  սկսեցին ուսումնասիրել և պեղումներ իրականացնել. «Այն, ինչ եղել է 1000-ավոր տարիներ առաջ, կրկնվում է այսօր: Զոդ օպերացիայի ու այսօրվաիրադարձությունների միջև համեմատությունը ամենաթարմն է: Բայց էլի են եղել: Կա ցանկություն բացահայտել մյուս հաջող օպերացիաները։ Newmag-ի օգնությամբ գրքի խիստ գիտական ոճը դարձրել ենք հանրամատչելի՝ չկորցնելովգիտական արժեքը»։

Ըստ Ավետիս Գրիգորյանի, 100 տարի առաջ եղած իրադարձությունների մասին պեղումների ընթացքում պատմում ենբնակիչները: «2014 թվականին ենք առաջին անգամ լսել, երբ պեղումներ էինք անում: Ասեցին այստեղ Սիլիկյաններիմարմիններն են երևի»:

Ի սկզբանե հետազոտություն-գիտական աշխատանքը կոչվում էր «Զուռնա և դհոլ»: Հենց այդպես՝ զուռնա-դհոլով, թշնամունմոլորեցնելով էլ 100 տարի առաջ հնարավոր եղավ փրկել Գեղարքունիքը: Աշխատանքի հենց վերնագիրն էլ գրավել է հիմնադրամի ուշադրությունը՝ պատմում է դրամաշնորհային ծրագրի գիտական ղեկավար Վահրամ Տեր-Մաթևոսյանը. «Այս թեման ֆավորիտների մեջ էր: Կոչվում էր «Զուռնա և դհոլ»:  Ավելի գրավիչ վերնագիր էր, բայց որոշվեց այլ վերնագիրնընտրել: Սա ծառայում է Մինասյան կենտրոնի նպատակներին՝ չորս նպատակ ունի, մեկն էլ հայտնաբերել 20-րդ հայոցպատմության չբացահայտված էջերը»:

                                                              

Հնագիտական, պատմական, մշակութաբանական, աշխարհագրական ու քաղաքական այս հետազոտությունը այն մասինէ՝ ինչպես սովորել պատմության դասերը, ինչպես 100 տարի առաջ Հայաստանը պահեց Սոթքի բնագիծը: Newmag հրատարակչությունն ու Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը վստահ են՝ «Օպերացիա «Զոդը»» պետք է հայտնվի նաև պատմության դասարաններում ու լսարաններում:

Կարդացեք նաև

Տարածել